RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ուշադրություն դպրոցում սովորող աշակերտներին և նրանց ծնողներին. Աշակերտները 12-րդ դասարանում կսովորեն միայն...  17828

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   yerkirmedia.am


Ուշադրություն դպրոցում սովորող աշակերտներին և նրանց ծնողներին. Աշակերտները 12-րդ դասարանում կսովորեն միայն...

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, երբ նոր էր նշանակվել այդ պաշտոնում, խոստացել էր ոլորտում մի շարք բարեփոխումներ իրականացնել: Եվ այսպես` առաջին քայլն արված է` 2016-17թթ. ուսումնական տարում ավագ դպրոցների աշակերտներին մի շարք էական փոփոխություններ են սպասվում:
 


 

Լևոն Մկրտչյանն ասաց, որ պետք է կարողանանք վերաիմաստավորել «ավագ դպրոց» հասկացությունը, որպեսզի այն ճիշտ աշխատի և իր տեղում լինի: Ի վերջո, այն մի համակարգ է, որը լայնորեն կիրառվում է շատ երկրներում, հատկապես` ԱՄՆ-ում, և բավական ճկուն է աշխատում:

«Եթե մենք ունենք անկախ թեստավորման կենտրոն, որը, մոտավորապես, ԱՄՆ-ի համակարգի նմանությունն ունի` իրականացնում է կենտրոնացված քննություններ, ապա այս դեպքում ավագ դպրոցից դեպի բուհ անցումը շատ կարևոր է դառնում: Ավագ դպրոցը հանրակրթության մեջ պետք է լինի այն օղակը, որը կկարողանա միջոց ծառայել բուհ անցման համար»,- ասաց նախարարը:

Հարցին, թե ավագ դպրոցները չպե՞տք է այնքան կայանան, որ սկսեն կրկնուսույցներին փոխարինել, քանի որ իրականում աշակերտներին բուհ ընդունելությանը պետք է նախապատրաստեն, Մկրտչյանը պատասխանեց, որ, այո, քանի որ ավագ դպրոցն այդ դերը չի կատարում, աշակերտներն էլ դիմում են կրկնուսույցներին: Խնդիրը լուծելու համար, ըստ նախարարի, հիմա քայլեր են տարվում:

«Ավագ դպրոցների կոնցեպցիան, ըստ էության, այն է, որ արդեն 12-րդ դասարանում մասնագիտորեն լիարժեք կողմնորոշված երեխան կարողանա պատրաստվել բուհ ընդունելությանը: Այս առումով` շատ հետաքրքիր ձևաչափ ունենք միջին մասնագիտական կրթության ոլորտում. այս համակարգում աշակերտին հնարավորություն է տրվում 4 տարվա ընթացքում վերջնական մասնագիտությամբ վկայական ստանալ: Այստեղ մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը: Նույն ձևաչափով մենք պետք է կարողանանք կապել ավագ դպրոցը բակալավրիատին, որպեսզի բակալավրիատի որոշակի ծանրաբեռնվածությունն իջնի ավագ դպրոց»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` շատ կարևոր է, որպեսզի 12-րդ դասարանում բեռնաթափում լինի, որպեսզի կարողանանք ապագայում /բնականաբար, պատրաստվելուց հետո/ որոշ կրեդիտային միավորներ իջեցնել ավագ դպրոց, որը կկարևորի նաև ավագ դպրոցի դերը: Ավագ դպրոցն այնքան էլ արդյունավետ չէ գործում, քանի որ, Մկրտչյանի կարծիքով, ամբողջությամբ պահում է դպրոցական ծրագրերի ծանրաբեռնվածությունը:

«Խնդիրն այն է, որ ծնողները չեն տեսնում ավագ դպրոցի մեջ այն ֆունկցիան, որին կոչված է դեպի բակալավրիատ տանող ճանապարհը: Այդ իսկ պատճառով էլ մենք այս տարի որոշեցինք, որ պետք է ինչ-ինչ փոփոխություններ լինեն ավագ դպրոցի ուսումնական ծրագրում: Դեռևս առաջին տարվա համար` դեկտեմբեր ամսին 12-րդ դասարանում սովորող աշակերտը կվերջացնի բոլոր առարկայական քննությունները և կընտրի այն երեք ուղղությունները, որոնց մեջ էլ ուզում է խորանալ և հետագայում այդ մասնագիտությամբ բուհ ընդունվել: Հունվար ամսից 12-րդ դասարանցիները կսովորեն միայն այդ երեք ուղղություններով»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ ուսուցիչների աշխատավարձերի կրճատումներ չեն լինի, որովհետև այնպես են անելու, որ կարողանան «անհրաժեշտ» 34 ժամն ապահովել, պարզապես աշակերտը 3 առարկայի վրա կկենտրոնանա: Փոփոխությունն իրականացնելու ճանապարհին, սակայն, Մկրտչյանի հավաստմամբ, մեկ այլ խնդիր է առաջանում` փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների դեպքում հարցը պետք է կարգավորվի այլ եղանակով:

«Խնդիրը  բավական դժվար է լուծել, քանի որ ՀՀ դպրոցների կեսից ավելին 300 աշակերտից ցածր թվաքանակ ունեն, և հոսքային ուսուցում ապահովելը բարդ է: Երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններում ինչ-որ լուծում տվել են հիմա, բայց դա, իմ խորին համոզմամբ, երեխաների կրթության որակի վրա ազդում է: Կարծում եմ, որ երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ ձևաչափերը, որ այսօր գործում են, ի վերջո, ինչ-որ չափով խախտում են հավասարությունը, և փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցում սովորող երեխան, ըստ էության, ավելի քիչ հնարավորություններ է ունենում: Փոքրաթիվ աշակերտներ ունեցող ավագ դպրոցներում եթե ունենանք թվաքանակ, որը հնարավորություն կտա հոսքային պարապմունքներ անել, հիանալի կլինի, իսկ եթե չունենանք թվաքանակ, այդտեղ ձևաչափը մի փոքր այլ կլինի` աշակերտը հնարավորություն կունենա իր դպրոցում սովորել իր ընտրած 3 առարկաներն արդեն դասղեկի կամ կոնկրետ ուսուցչի միջոցով` առանձնացված ձևով` գրադարանում կամ համակարգչային սենյակում: Այսինքն` երեք առարկայի սկզբունքը կպահպանվի»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

Նախարարը նշեց նաև, որ եթե համակարգն արդարեցրեց իրեն, կկարողանան հաջորդ տարվանից 12-րդ դասարանում ամբողջությամբ այս մեթոդը կիրառել, ոչ թե միայն մեկ կիսամյակ: Այս դեպքում, ըստ նրա, աշակերտը կկարողանա 12-րդ դասարանում նաև կրեդիտներ հավաքել, ինչպես նաև մասնագիտական պրակտիկա անցնել:

«Հիանալի կլինի, եթե կարողանանք հասնել նրան, որ 12-րդ դասարանի աշակերտը, հոսքային մասնագիտորեն կողմնորոշում ունենալուն զուգահեռ, հնարավորություն ունենա 12-րդ դասարանում տեսնել, թե իր մասնագիտությունն ինչ կիրառելիություն ունի, բացի այդ` կոնկրետ աշխատել կրեդիտների վրա և դրանք վերցնել, տեղափոխել բակալավրիատ: Ի դեպ, սեպտեմբերից քննարկման ենք դնելու «Բարձրագույն կրթության մասին օրենքը», որն արդեն պատրաստ է, և այստեղ էլ լուրջ փոփոխություններ կան, որոնք օգնելու են ավագ դպրոցի կայացմանը»,-  խոսքն ամփոփեց նախարարը:

 


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Ուշադրություն դպրոցում սովորող աշակերտներին և նրանց ծնողներին. Աշակերտները 12-րդ դասարանում կսովորեն միայն...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (18.12.16) | Հեղինակ: yerkirmedia.am W Դիտումներ: 17828 | Տեգեր: դասարանում, Աշակերտները, նրանց, կսովորեն, սովորող, դպրոցում, Ուշադրություն, 12-րդ, ծնողներին., աշակերտներին | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ