RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Որոնք են սրտի կաթվածի ախտանշանները և ինչպես կանխարգելել այն  1743

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Որոնք են սրտի կաթվածի ախտանշանները և ինչպես կանխարգելել այն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ժամանակակից աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառը սրտի կաթվածն է: Լարվածության, անառողջ սննդի, քնի քրոնիկ պակասի և մի շարք այլ գործոնների միջոցով մարդիկ իրենք են նպաստում այս հիվանդության զարգացմանը, որը տարեցտարի ավելի ու ավելի է տարածվում՝ դառնալով շատ ավելի վտանգավոր:

Այս խնդրի առաջացումը կանխելու համար՝ ձեզ ենք ներկայացնում մի շարք ախտանշաններ, որոնք կնախազգուշացնեն սպասվող վտանգի մասին առնվազն մեկ ամիս առաջ:

 

Հոգնածություն

Երբ զարկերակները սեղմվում են, մարդու սիրտը նախկինից ավելի քիչ արյուն է ստանում, ինչը բադացնում է արյունատար համակարգի աշխատանքը: Այս խնդիրների առաջին ախտանշաններն են քնկոտությունն ու բացարձակ հոգնածության զգացումը:


Անհավասարաչափ շնչառություն

Եթե մարդու սիրտը բավարար արյուն չի ստանում, նշանակում է թոքերն ի վիճակի չեն այնքան թթվածին ստանալ, որքան սովոր են:

Օրգանիզմի այս երկու համակարգերը կախված են մեկը մյուսից, ուստի մեկը չի կարող աշխատել առանց մյուսի: Սա նշանակում է, որ հաճախակի նկատվող շնչառական խնդիրների դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ խորհրդակցել բժշկի հետ:


Թուլություն

Ամբողջ մարմնի թուլությունը զարկերակներում չափազանց քիչ արյան նշան է: Մարդու մկանները չեն ստանում բավականաչափ թթվածին ու սննդարար նյութեր: Եթե մարդու մոտ հաճախ, առանց որևէ պատճառի, նկատվում է նախաուշագնացային վիճակ, ապա սա սրտանոթային համակարգի խնդիրների բավական լուրջ նշան է:


Գլխապտույտ ու սառը քրտինք

Գլխուղեղին հասնող արյան պակասը շատ վտանգավոր է կյանքի համար, ուստի սառը քրտինքն ու գլխապտույտը լուրջ նախանշաններ են բժշկի հետ խորհրդակցելու համար:


Ճնշում կրծքի հատվածում

Եթե նկատվում է ուժեղ ճնշում ու սեղմվածության զգացում կրծքի հատվածում, ապա դա շատ վատ նախանշան է, քանի որ այս ախտանշանները ժամանակի ընթացքում կարող են դառնալ ավելի ինտենսիվ ու վտանգավոր և անուշադրության մատնելու դեպքում կհանգեցնեն սրտի կաթվածի:


«Մրսածության» համախտանիշ

Եթե ձեզ մոտ պարբերաբար առանց պատճառի նկատվում են գրիպի ախտանշաններ, ապա դա կարող է լինել սպասվող սրտի կաթվածի նախանշան: Շատերը կաթվածից հետո պատմում են, որ հիվանդությունից մի քանի օր առաջ իրենց մոտ նկատվել են մրսածության անբացատրելի ախտնշաններ:


Ինչպես հաղթահարել այս ամենը

Եթե դուք ձեզ մոտ կամ ձեր ծանոթներից որևէ մեկի մոտ նկատել եք վերոնշյալ ախանշանները, ապա անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Սրտի կաթվածի բուժման լավագույն տարբերակը դրա նախանշաները վաղ փուլերում տարբերելը, բուժելն ու կանխարգելելն է:

 

Նյութի աղբյուրը՝ nujnoe.com


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Որոնք են սրտի կաթվածի ախտանշանները և ինչպես կանխարգելել այն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (15.10.16) Դիտումներ: 1743 | Տեգեր: Այն, Ինչպես, Են, որոնք, Սրտի, կանխարգելել, ախտանշանները, կաթվածի | - Վարկանիշ -: 0.0/0