RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Մարմնի լեզվի 10 հմտություն, որոնք կօգնեն ձեզ հաջողության հասնել բիզնեսում  396

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   168.am


Մարմնի լեզվի 10 հմտություն, որոնք կօգնեն ձեզ հաջողության հասնել բիզնեսում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Յուրաքանչյուր բիզնեսմեն գիտի, որ կարևոր է ոչ թե այն, թե ինչ ես ասում, այլ՝ ինչպես ես դա ասում: Նույնիսկ, երբ չեք խոսում, միևնույն է՝ դուք դեռ շարունակում եք հաղորդակցվել: Երբ հասկանաք մարմնի լեզուն և, թե ինչ եք ասում դրանով, դուք կարող եք կառավարել այն և ստիպել մարդկանց ձեզ օգնել բիզնեսում: Օգտագործելով այս հմտությունները՝  կխնայեք ձեր ժամանակը, և համոզված եղեք, որ հաջողության կհասնեք:
 

Պահպանեք զրուցակցի հետ աչքերի «կապը»- Աչքերի մեջ նայելը միշտ էլ համարվել է ազնվության և լավ վարքի նշան: Բայց սա  չի նշանակում, որ պետք է անընդմեջ նայել ինչ-որ մեկի աչքերի մեջ, քանի որ դա կարող է համարվել ագրեսիայի դրսևորում: Եվ քանի որ դուք չեք ցանկանում այդպիսի տպավորություն գործել, խուսափեք դրանից: Համոզվեք, որ ուրիշ կողմ չեք նայում այն ժամանակ, երբ ինչ-որ մեկն իր համար կարևոր բանի մասին է խոսում, այլապես սա կնշանակի, որ դուք անտեսում եք իր կարծիքը:


Ճիշտ կեցվածք ընդունեք- Ուսերն առաջ բերելով և ձեռքերը կրծքի մոտ խաչելով՝ պաշտպանվելու և վախեցած լինելու տպավորություն կստեղծեք: Ուսերը ետ տարեք և հանգիստ թողեք ձեռքերը: Այս կեցվածքը հանգիստ և վստահ լինելու տպավորություն կստեղծի:


Ձեռքսեղմում-  Ձեռքսեղմման կարևորության մասին բազմաթիվ գրքեր են գրվել: Շատերը նույնիսկ կարծում են, որ ձեռքսեղմումը շատ բան կարող է պատմել մարդու մասին: Լավ տպավորություն գործելու համար համոզվեք, որ ձեռք սեղմելիս հարձակում չեք գործում:


Պահպանեք հայացքի ուղղությունը- Խոսելուց առաջ կամ խոսելու ընթացքում վերև կամ կողք նայելը կարող է կասկածի առիթ տալ: Որոշ մարդիկ կարծում են, որ դա ստելու նշան է և ցույց է տալիս, որ դուք ձեր պատմածում ինչ-որ մի բան թաքցնում եք: Խոսելու ընթացքում պահպանեք հայացքի ուղղությունը, այլապես համոզված եղեք՝ այն, ինչ ասում եք, պարզապես ժամանակի վատնում է:


Որոշեք ձեր տարածքը- Համոզված եղեք, որ սենյակի այն հատվածը, որտեղ դուք եք գտնվում, ամբողջովին ձերն է: Դուք կարող եք այն ընդլայնել՝  հստակեցնելով ձեր դիրքը կամ պարզապես սենյակում շրջելով: Երբ ինչ-որ մեկը փորձի ներխուժել ձեր տարածք, թույլ մի՛ տվեք նրան վախեցնել ձեզ կամ  չնկատել ձեր ներկայությունը:


Երբեք մի հուզվեք- Հուզմունքը, որն  արտահայտվում է մատներով սեղանին  հարվածելու տեսքով, թերթեր շպրտելով, մազերի հետ խաղալով, խզբզելով կամ ոտքերը շարժելով՝ նյարդայնացած և ձանձրացած լինելու նշան է:  Սա տեղի է ունենում, երբ ինչ-որ մեկը փորձում է շեղել իր ուշադրությունն անհարմար իրավիճակից: Երբ հուզվում եք՝ ոչ միայն նյարդայնացած և անվստահ տեսք եք ունենում, այլև ստեղծում եք իրավիճակին կարևորություն չտալու տպավորություն:

Ժպտացեք– Կարող եք ժպտալ՝ համոզելու համար, որ գոհ եք ինչ-որ բանից կամ փորձում եք գոհացնել ուրիշներին: Դուք կարող եք ժպտալ՝ ցույց տալու համար, որ վստահ եք, հավաքված և ակնկալում եք ավելի շուտ գոհանալ, քան՝ գոհացնել:


Վստահ շարժվեք- Այն, թե ինչպես եք քայլում, խոսում է ձեր ինքնավստահության մասին, և, թե ինչպես մարդիկ կընդունեն ձեր կարողությունները: Մի վարանեք ձեր շարժումներում, այլապես տպավորություն կստեղծեք, թե կասկածում եք ինքներդ ձեզ վրա: Երբ պատահաբար ընկնում եք կամ ինչ-որ մեկին բախվում, հանգիստ տարեք այդ փաստը, պետք չէ վեճի բռնվել ոչ մեկի հետ: Այդ դեպքում դուք ավելի վստահ տեսք կունենաք:

Շարունակությունը՝ այստեղ.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Մարմնի լեզվի 10 հմտություն, որոնք կօգնեն ձեզ հաջողության հասնել բիզնեսում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (31.10.16) | Հեղինակ: 168.am W Դիտումներ: 396 | Տեգեր: հաջողության, ձեզ, մարմնի, կօգնեն, որոնք, բիզնեսում, հասնել, լեզվի, 10, հմտություն | - Վարկանիշ -: 0.0/0