Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ
Մանրամասներ օրենքի մասին, որով զինծառայությունից խուսափած անձինք տույժ վճարելով կազատվեն պատասխանատվությունից  4153

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   

Օրենքի փոփոխությանը վերաբերող նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2013թ. դեկտեմբերի 1-ից հետո ծառայությունից խուսափած ու արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները 27 տարեկանը լրանալուց հետո էլ հրաժարվում են վերադառնալ Հայաստան, որպեսզի քրեական պատասխանատվության չենթարկվեն: Մինչդեռ, ըստ սփյուռքի նախարարության, եթե այդ անձանց հնարավորություն տրվի ծառայությունից խուսափելու դիմաց վճարել նախատեսված չափով տույժ, նրանք կվերադառնան ու կազատվեն նաև քրեական պատասխանատվությունից,- գրում է Razm.info-ն:
 

Որպես փոփոխության հիմնավորում ներկայացվում է նաև այն հանգամանքը, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի ներկա տարբերակով գումար վճարելու ու քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն ընձեռված է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ծառայությունից խուսափած քաղաքացիներին:
 

Իսկ որպես հավելյալ փաստարկ ներկայացվում է այն, որ 2013 թվականին օրենքի կիրառման արդյունքում նախկինում ծառայությունից խուսափած քաղաքացիների վճարած տույժերից հատուկ հաշվում մուտքագրվել է 801 մլն 230 հազար ՀՀ դրամ: Օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ դրա կիրառման արդյունքում ստացած վճարներն ուղղվել են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը:
 

Սփյուռքի նախարարության հիմնավորման համաձայն՝ օրենքի գործողության ժամկետը մեկ տարով՝ մինչև 2014թ. դեկտեմբերի 1-ը, երկարացվելը կհանգեցնի 2014 թվականին և հաջորդ տարիներին լրացուցիչ 800 միլիոն դրամից ավելի գումարների մուտքեր հատուկ հաշվում:
 

Ավելացնենք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվությունից ազատել 27 տարեկանը լրացած այն անձանց, ովքեր 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, խուսափել են ժամկետային զինծառայությունից, բայց հետագայում տույժեր են վճարել դրա համար: Տույժերը, կախված քաղաքացիների՝ որոշակի սոցիալական խմբերում լինելուց, տատանվում են նվազագույն աշխատավարձի 30-ապատիկից մինչև 100-ապատիկ սահմաններում, իսկ որոշ դեպքերում քաղաքացիներն ազատվում են դրանք վճարելուց:
 

Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիների՝ որպես տույժ վճարած գումարները օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:




 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog