RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Կենդանիները` տանը  315

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Կենդանիները` տանը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Բոլորդ էլ գիտեք «Կառլսոնը և Մանչուկը» հայտնի վիպակի հերոսներին ու հավանաբար հիշում եք, թե ինչպես էր Մանչուկը ծնողներին խնդրում, որ իր համար շնիկ գնեն. «Եթե ես իսկապես արժեմ հարյուր հազար միլիոն, կարո՞ղ եք ինձ մի քիչ փող տալ, որ ես կարողանամ ինձ համար շուն գնել»:
Եթե դուք տանը փոքր երեխա ունեք, ապա ամենայն հավանականությամբ վաղ, թե ուշ նույնպես նման խնդրանք կլսեք: Հնարավոր է նաև ինքներդ սկսեք մտածել այդ մասին, որպեսզի կենդանիների հետ շփումն օգնի երեխայի մեջ զարգացնել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են բարությունը, պատասխանատվությունն ու հոգատարությունը:


Ինչի՞ մասին պետք է մտածել


Նախևառաջ անհրաժեշտ է հիշել, որ կենդանին պատկանելու է ոչ միայն երեխային, այլև ձեզ, և եթե երեխան դեռ փոքր է, ապա նրա խնամքի հետ կապված հոգսերը մեծամասամբ ընկնելու են ձեր ուսերին: Նույնիսկ եթե փոքրիկը փորձի պնդել հակառակը: Այդ պատճառով առաջին հերթին հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք պատրա՞ստ եք տանը կենդանի պահել, բավականաչափ ժամանակ, ուշադրություն և ֆինանսական միջոցներ հատկացնել: Անհրաժեշտ է նախապես մտածել նաև, թե ով պետք է հոգ տանի կենդանու մասին, երբ տնից երկարատև բացակայելու անհրաժեշտություն առաջանա:
Այս պարագայում կարևոր դեր են խաղում նաև ձեր բնակարանային պայմանները: Եթե ապրում եք սեփական տանը, ապա կարող եք ձեռք բերել համարյա ցանկացած կենդանու (եթե, իհարկե, արդեն դրանցից բավականաչափ չունեք): Բարձրահարկերում չարժե մեծ չափերի կենդանիներ պահել (օրինակ՝ խոշոր ցեղատեսակներին պատկանող շներ), իսկ եթե բնակարանը չափազանց փոքր է, ապա նույնիսկ ծովախոզուկը կամ համստերը (хомяк) կարող է ավելորդ լինել:


Եթե վստահ չեք, որ պատրաստ եք նման պատասխանատվություն ստանձնել, ապա ավելի լավ է միառժամանակ հետաձգեք կենդանի կամ թռչուն ձեռք բերելու որոշումը, քանի որ հետո կարող է չափազանց ուշ լինել: Չէ՞ որ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք:
Կենդանիների ազդեցությունը երեխայի վրա


Տանը մեկ այլ կենդանի էակի հայտնվելուց հետո երեխայի համար բացվում է բոլորովին նոր աշխարհ: Նա ավելի ինքնուրույն է դառնում, մեծանում ավելի առողջ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Փոքրիկը սովորում է պատասխանատվություն կրել ուրիշ կենդանի էակի համար, նաև` ինչպես վարվել կենդանիների հետ: Երեխայի համար կենդանու հետ շփումը և՛ հաճելի է, և՛ ուրախալի: Կենդանին իր հերթին կարող է լավ ընկեր ու պաշտպան դառնալ քույր, եղբայր չունեցող կամ ներամփոփ ու ամաչկոտ երեխայի համար: 
Սակայն կենդանիները կարող են նաև որոշակի վտանգ ներկայացնել: Խոսքն ալերգիայի մասին է: Եթե դուք կամ ձեր փոքրիկն ալերգիկ եք, ապա ընդհանրապես չարժե տանը որևէ կենդանի պահել: Բացի այդ, շները, կատուներն ու կրծողները զանազան վարակների հիմնական կրողներն ու փոխանցողներն են, իսկ փոքրիկի օրգանիզմը դեռեւս թույլ է ու կարող է հեշտությամբ որևէ հիվանդությամբ վարակվել: Չմոռանաք զանազան քերծվածքների, մազաթափության և տհաճ բույրերի մասին:
Վտանգավոր է նաև, եթե տանը հայտնվի որևէ խոշոր և ագրեսիվ ցեղատեսակի շուն: Կենդանու ճիշտ ընտրության, խնամքի և դաստիարակության դեպքում այս բոլոր վտանգները կարելի է հասցնել նվազագույնի: 


Ո՞ր կենդանին է հարմար ձեր երեխային


Եթե ցանկանում եք, որ տնային կենդանին չդառնա փոքրիկի հերթական խաղալիքներից մեկը, և նա լիարժեք մասնակցի կենդանու դաստիարակության ու խնամքի հետ կապված հոգսերին, ապա պետք է համբերել մինչև երեխայի 5-6 տարին լրանալը: Այս տարիքի երեխաներին ամենից հարմար են ծովախոզուկներն ու խամյակները: Նրանց կարելի է պահել ձեռքի մեջ, շոյել, ինչը չափազանց կարևոր է փոքրիկի համար: Այս կենդանիները դիմացկուն են և խնամքի հատուկ պայմաններ չեն պահանջում:

8-9 տարեկան հասակում երեխան արդեն կարող է ինքնուրույն տանել գորտերի, ճագարների, սպիտակ մկների ու առնետների, փոքր ցեղատեսակի շների եւ կարճամազ կատուների հոգսերը:

9-10 տարեկան երեխաների համար կարող եք ակվարիումային ձկներ, խխունջներ, ջրային և ցամաքային կրիաներ գնել, որոնց անհրաժեշտ է անպայման համապատասխան բնական միջավայր ու պայմաններ ապահովել:

10-12 տարեկանում արդեն կարելի է մտածել երկարամազ կատուների, դեղձանիկների և ալիքավոր թութակների մասին: Ավելի խոշոր թութակներ խորհուրդ է տրվում պահել, երբ երեխան ավելի մեծ է:

14-15 տարեկան դեռահասներին կարելի վստահել համարյա ցանկացած տնային կենդանու խնամք՝ ներառյալ խոշոր շները:


 

Կենդանիները տանը
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կենդանիները` տանը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 315 | - Վարկանիշ -: 0.0/0