RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Կարող է արդյո՞ք կինը դաշտանի օրերին եկեղեցի այցելել  2600

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   Հայր Եղիա Խաչատուրեան


Կարող է արդյո՞ք կինը դաշտանի օրերին եկեղեցի այցելել

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հարցում - «Կարելի՞ է դաշտանի մէջ եղող կինը հաղորդուի։ Եւ եթէ կարելի չէ, ինչո՞ւ։ Մինչդեռ այս մէկը բնական է, եւ կինը յանցանք չունի սրա մէջ։ Եւ եթէ տան մէջ մնաց, նրան կարելի՞ է, որ աղօթի եւ կարդայ Սուրբ Գիրք եւ մասնաւոր պաշտամունքի վերաբերող բաները»։
Պատասխան - «Տան մէջ ուզածի պէս կարող է Աստծուն պաշտել, իսկ եկեղեցում կամ դրանից դուրս հաղորդուել, այս մէկը անկարելի է։

Մարդ արարածը չի՛ կարող հաղորդուել, եթէ իր մարմնից արիւն է ծորում, լինի տղամարդու կամ կնոջ պարագային, նմանապէս սեռական յարաբերութիւնից առաջ եկած որեւէ ծորումի պարագային, եւ այս մէկը Սուրբ Գիրքում յստակ է։ Սուրբ Գրային հատուածներն ու եկեղեցական կանոնները բազմաթիւ են, որոնք այս մէկը կը փաստեն, որ մարդկանց մտքում այլեւս բացայայտ է դարձել»։

Թերեւս ոմանք կը հարցնեն. «Սակայն տղամարդկանց հետ այսպէս չեն վարւում, որովհետեւ եթէ նրանք երազախաբութիւն ունենան կամ նրանց մարմնից որեւէ բան ծորի, եկեղեցի են մտնեն, եւ ոչ ոք չի արգելում նրանց, եւ եկեղեցու կանոնները չե՛ն արգելում նրանց, հետեւաբար ինչո՞ւ միայն կինը»։
Պատասխանը այն է, որ տղամարդուն արտօնւում է եկեղեցի մտնել մարմնային մաքրութիւնից յետոյ միայն, սակայն նրան չի արտօնւում, որ հաղորդուի։ Հակառակ որ հիմնական մի տարբերութիւն կայ տղամարդու եւ կնոջ մարմնային ծորումի միջեւ։ Արդարեւ, տղամարդու պարագային անակնկալօրէն է պատահում եւ կարճ ժամանակով, իսկ կնոջ պարագային մի քանի օրեր է տեւում։ Այստեղ հաւասարութիւն կարող է լինել, որ եթէ տղամարդուն մօտ էլ շարունակուի, նրան եւս կարգելուի եկեղեցի մտնել։

Մնում է այս հարցումը. «Ո՞րն է կնոջ մեղքը, եթէ այս մէկը բնական երեւոյթ է»։

Պատասխան - «Ոչ մի յանցանք, սակայն Աստուած մեզնից ուզում է, որ միշտ յիշենք սկզբնական մեղքը։ Եթէ յիշեցինք սկզբնական մեղքը, կը զգանք զոհագործումի արժէքը, որ մեր փոխարէն վճարուած է։ Մեղքի վարձատրութիւնը մահ է։ Թէեւ Քրիստոս մեր փոխարէն մեռաւ, սակայն մի նշան թողեց յիշելու համար. տղամարդուն՝ «երեսիդ քրտինքով ուտես քո հացը» (Ծննդ. 3.19), եւ կնոջը՝ «ցաւերով զաւակ ծնես» (Ծննդ. 3.16)։

Յղիութեան ժամանակ կնոջ դաշտանը կտրւում է, եւ սկզբնական մեղքը յիշում է յղիութեան ցաւերի պատճառով, ապա` ծննդաբերութեան միջոցով, իսկ յղի չեղած ժամանակ սկզբնական մեղքը յիշում է դաշտանի միջոցով, եւ անցնում է բոլոր սրբութիւններից զրկուելու արգելքների միջոցով, որոնք յաջորդում են դաշտանին, այլ ոչ թէ միայն հաղորդուելն ու եկեղեցի մտնելը։
Իսկ տղամարդը սկզբնական մեղքը յիշում է իր կեանքի բոլոր օրերի ընթացքում իր ապրուստը ապահովելու համար ունեցած յոգնութեան միջոցով։ Յիշելը նպատակն է, իսկ միջոցը տարբերւում է… Երանի, թէ այս մէկը մեզ հոգեւոր օգուտի առաջնորդի, եւ ոչ թէ` տրտնջալու… 

Շենուդա Գ. Հայրապետ


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կարող է արդյո՞ք կինը դաշտանի օրերին եկեղեցի այցելել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (24.10.16) | Հեղինակ: Հայր Եղիա Խաչատուրեան W Դիտումներ: 2600 | Տեգեր: օրերին, այցելել, եկեղեցի, դաշտանի, Արդյո՞ք, կարող, Կինը | - Վարկանիշ -: 0.0/0