RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչքա՞ն ժամանակ և գումար է անհրաժեշտ մեքենա վարել սովորելու համար. պարզաբանում է մասնագետը  391

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   life.panorama.am


Ինչքա՞ն ժամանակ և գումար է անհրաժեշտ մեքենա վարել սովորելու համար. պարզաբանում է մասնագետը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Վերջին տարիներին Երևանում անհամեմատ աճել է կին վարորդների թիվը: Ոմանց կարծիքով՝  ղեկը կնոջ ձեռքին չպետք է լինի, ոմանք էլ հակառակվում են պնդում՝ նշելով, թե կանայք ավելի ուշադիր ու խնամքով են վարում:

Որքա՞ն ժամանակում կարելի է տիրապետել մեքենայի վարման  տեսական և գործնական կանոններին և միջինը որքա՞ն գումար է անհրաժեշտ դրա համար. նշված հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է  «Vip Driving» ավտոդպրոցի հիմնադիր Անի Մազմանյանի հետ:

«Դիմորդների մոտ 90 տոկոսը աղջիկներն ու կանայք են, այս առումով կոնկրետ մեր դպրոց երկու ամսվա ընթացքում կարող են դիմել ընդամենը երեքից-չորս տղամարդ: Ընդ որում, տղամարդիկ ավելի շատ տեսական մասը յուրացնելու նպատակով են մեզ դիմում»,- նշեց մասնագետն ու անդրադարձավ տարիքային խմբին. «Իհարկե, ընդհանուր առմամբ դիմորդների տարիքային խումբը 18-33-ի սահմաններում է, բայց մենք ունեցել ենք բացառություններ, երբ մեզ են դիմել 67 և 68 տարեկան կանայք ու 50 անց տղամարդիկ, ովքեր ցանկություն են հայտնել մեքենա վարել սովորել: Այնպես որ, տարիքային սահմանափակում, որպես այդպիսին, չկա»:

Հարցին՝ որքա՞ն ժամանակ և որքա՞ն գումար է անհրաժեշտ մեքենա վարելու թե տեսական և թե գործնական կանոնները սովորելու համար, Անի Մազմանյանը պատասխանեց «Կոնկրետ մեր դպրոցն ունի ամբողջական կուրս՝ 12 դասընթացում դիմորդին նախապատրաստում ենք քննությանը, որի ընթացքում նրանք ամբողջապես տիրապետում են տեսական բոլոր կանոններին: Այս փաթեթեի մեջ մտնում են նաև վարել սովորելու դասընթացները՝ 9 ժամ տևողությամբ, սակայն ըստ փորձի, պարզ է դառնում, որ սովորաբար 15 պարապմունք է պետք մեքենա վարելու հմտություններին լիարժեք տիրապետելու համար, իհարկե, այս պարագայում ևս, պետք է հաշվի առնել անհատական ընդունակությունները: Ինչ վերաբերվում է գնային կողմին, մեր դպրոցում, ինչպես նշեցի, գործում է փաթեթ, որի արժեքը 50.000 դրամ է, բայց եթե միայն վարելու մեկ դասին համարժեք գումար նշենք, ապա կնկատենք, որ ինչպես Երևանում գործող ավտոդպրոցների մեծամասնության, այնպես և մեր դեպքում մեկ պարապմունքն արժե 5000 դրամ: Այսինքն՝ մոտ 75.000 դրամի սահմաններում հնարավոր է սովորել մեքենա վարելու թե տեսական, թե գործնական կանոնները»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչքա՞ն ժամանակ և գումար է անհրաժեշտ մեքենա վարել սովորելու համար. պարզաբանում է մասնագետը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (14.09.16) | Հեղինակ: life.panorama.am W Դիտումներ: 391 | Տեգեր: սովորելու, ժամանակ, համար., մեքենա, անհրաժեշտ, մասնագետը, վարել, Ինչքա՞ն, պարզաբանում, գումար | - Վարկանիշ -: 0.0/0