Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ
Ինչպես նիհարել ծիրանաչրի օգնությամբ. չորամրգի ամենաօգտակար հատկությունները  3897

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   

Ծիրանաչիրը հիանալի մթերք է ինչպես նիհարելու, այնպես էլ առողջությունը պահպանելու համար: Նրանք օգնում են ոչ միայն բարձրացնել տրամադրությունը, այլև դարձնել կազմվածքն ավելի սլացիկ: Բոլոր նրանք, ովքեր երբևէ հետևել են որևէ դիետայի գիտեն, թե ինչ է նշանակում, երբ քաղցրավենիքի ցանկությոթյուն է առաջանում, քանի որ օրգանիզմը չի ստանում գլյուկոզայի իրեն անհրաժեշտ քանակը: Այս դեպքում առաջին հերթին տուժում է գլխուղեղը և հենց սա է պատճառը, որ դիետաների ժամանակ շատ դժվար է լինում կենտրոնանալ: Սակայն պետք չէ դադարեցնել դիետան ու վազել խանութ՝ քաղցրավենիք գնելու, քանի որ չրերը կարող են հանդես գալ որպես քաղցրավենիքի հիանալի փոխարինող: Դիետոլոգների կարծիքով՝ նիհարելու համար ամենաօգտակար չրերից մեկը ծիրանաչիրն է:
 

Ծիրանաչրի օգտակար հատկությունները

Բոլոր քաղցր ուտեստները ծիրանաչրով փոխարինելու դեպքում կարելի է միևնույն ժամանակ և՛ նվազեցնել օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների քանակը, և՛ նպաստել օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավմանը: Չրերը շատ հարուստ են կալիումով, ուստի օգնում են կարգավորել սրտանոթային համակարգի աշխատանքը Սակայն բացի այդ, ծիրանաչիրը պարունակում է նաև մեծ քանակությամբ միկրո- և մակրոտարրեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալցիումը, երկաթը, յոդը, ցինկը, մագնեզիումը, նատրիումը, մանգանը, պղինձը, քլորը, ծծումբը և այլն:

Բացի այդ, ծիրանաչիրը հարուստ է նաև մանրաթելերով, կարոտինով ու վիտամին B-ով, ինչը թույլ կտա դիետաների դեպքում լրացնել անհրաժեշտ նյութերի պակասը և չհյուծել օրգանիզմը:

Ծիրանաչիրը պարբերաբար օգտագործելու դեպքում կարելի է կանխարգելել այնպիսի հիվանդությունների առաջացումը, ինչպիսիք են անեմիան (սակավարյունություն), արյան գերճնշումը, աթերոսկլերոզը և այլն: Բացի այդ, չորացրած ծիրանը նաև չարորակ ուռուցքների կանխարգելման հիանալի միջոց է:


Ինչպես է ծիրանաչիրը նպաստում նիհարելուն
 

Ծիրանաչրի առավելություններից մեկը նրա սննդարար լինել է: Այն շատ արագ սնուցում է օրգանիզմը, հագեցնում է քաղցն ու ապահովում անհրաժեշտ օգտակար նյութերով: Չնայած, որ այն բավական շատ կալորիա է պարունակում (100 գրամում 232 կկալ), սակայն դրա կալորիականությունը միևնույն է շատ ավելի քիչ է, քան կոնֆետներինն ու թխվածքաբլիթներինը: Բացի այդ, հնարավոր չէ միանգամին մեծ քանակությամբ ծիրանաչիր ուտել:

Ծիրանաչրի բաղադրության մեծ մասը ածխաջրերն են, որոնք օրգանիզմին անհրաժեշտ էներգիա են տալիս և շատ արագ էլ ծախսվում են, իսկ ճարպեր այն գրեթե չի պարունակում: Նրա քաղցր համը պայմանավորված է ֆրուկտոզայով ու գլյուկոզայով, որոնք չեն վնասում օրգանիզմին և խթանում են գլխուղեղի և ամբողջ օրգանիզմի աշխատանքը:

Այս չրերը նաև մեղմ միզամուղ միջոց են և ազատում են օրգանիզմն ավելորդ հեղուկներից: Նրանց բաղադրության մեջ պարունակվող մանրաթելերն օգնում են մաքրել աղիները սննդի մնացորդներից ու շլակներից, բարելավում են մարսողությունն ու նյութափոխանակությունը, ինչը նշաստում է նիհարելուն: Սակայն հարկ է հիշել, որ չարաշահել նույնպես պետք չէ, քանի որ նրանց կալորիականությունը բավական բարձր է:

Շարունակությունը՝ այստեղ.

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017