Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ
Ինչպես մտապահել մարդկանց անունները. 5 փորձված միջոց  1427

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   

Interest.am-ը գրում է՝
 

Հավանաբար մեզնից շատերն են հայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ հանդիպել ենք ինչ-որ ծանոթի, բայց ոչ մի կերպ չենք կարողացել մտաբերել նրա անունը: Կամ, որ ավելի վատ է, ծանոթանում ենք ինչ-որ մեկի հետ և, 5 րոպե չանցած, արդեն չենք էլ հիշում նրա անունը ու չգիտենք՝ ինչպես դիմել նրան: Այդպիսի բան կարող է լինել թե՛ ինչ-որ երեկույթի, թե՛ գործնական հանդիպման և թե՛ նոր աշխատանքային միջավայրում հայտնվելիս:

Տարիքի հետ անուններ մտապահելու կարողությունն ավելի է վատանում: Պարզվում է՝ միջին տարիքի ու տարեց մարդկանց 85%-ը մոռանում է անունները: Բայց տարիքը այստեղ ամենաէականը չէ, քանի որ շատ ու շատ երիտասարդներ նույնպես չեն կարողանում անուններ հիշել:

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆԸ

Երբ մենք առաջին անգամ ծանոթանում ենք մարդու հետ, մեր ուշադրությունը ցրվում է տարբեր ուղղություններով. Մենք ուշադրություն ենք դարձնում նրա դեմքին, արտաքին տեսքին, ձայնին, ժեստերին, այն միջավայրին, որտեղ տեղի է ունենում այդ հանդիպումը և այլն: Տեղեկատվության մեծ քանակությունը և ուշադրության ցրվածությունը հանգեցնում են այն բանին, որ անունը լավ չի դրոշմվում մեր հիշողության մեջ:

ԱՆՈՒՆ ՀԻՇԵԼԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է

Եթե դուք ուզում եք մարդու ուշադրությունը գրավել, ապա դա շատ հեշտ է անել՝ նրան անունով դիմելով: Անգամ եթե մենք գտնվում ենք աղմկոտ տարածությունում, մեր անունը լսելով՝ մեր ուղեղը ակտիվանում է: Աշխարհի մեծագույն առաջնորդները շատ լավ գիտեին այս փաստը և հմտորեն օգտագործում էին դա մարդկանց հետ շփումներում: Յուրաքանչյուրի համար էլ կարևոր է գիտակցել, որ իրեն հիշում են, մինչդեռ երբ մոռանում են մեր անունը, ապա դա բացասական հույզեր է արթնացնում մեր մեջ: Ինչպես Դեյլ Քարնեգին էր ասում, հիշեք, որ մարդու անունը իր համար ամենադյութիչ և ամենակարևոր բառն է ցանկացած լեզվով:

ԻՆՉՊԵ՞Ս ՀԻՇԵԼ ԱՆՈՒՆՆԵՐԸ

ԿՐԿՆԵՔ ԱՆՈՒՆԸ ԶՐՈՒՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Եթե դուք լսում եք ինչ-որ մեկի անունը, ոչ թե պարզապես գլխով արեք և շարունակեք զրույցը, այլ օգտագործեք անունը զրույցի ընթացքում, ինչ-որ հարց ուղղեք ձեր նոր ծանոթին՝ անունով դիմելով: Երբ ասում եք «Շատ հաճելի է ծանոթանալ», վերջում ավելացրեք նաև նրա անունը: Իհարկե, չափը անցնել պետք չէ, բայց մի քանի անգամ օգտագործելով անունը, ինչպես նաև հրաժեշտ տալիս անունով դիմելով՝ դուք ձեր հիշողության մեջ կամրապնդեք այդ զրույցը և այդ մարդուն՝ իր անվան հետ:

ԳՐԻ ԱՌԵՔ

Հոգեբան Հարրի Սմոլը մարդկանց հետ հանդիպելիս խնդրում է նրանց գրել իրենց անունը, եթե հատկապես անունը դժվար արտասանվող է: Առավել հարմար տարբերակ է մարդուց այցեքարտ խնդրելը և դրա վրա անունը կարդալը: Այս տեխնիկան արդյունավետ է աշխատում, եթե դուք ուժեղ տեսողական հիշողություն ունեք:

Հանդիպումից անմիջապես հետո կարող եք գրի առնել անունը նոթատետրում և կողքին նշել ամենակարևոր ու կարճ տեղեկությունն այդ մարդու հետ կապված:

ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ

Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս նոր անուն լսելիս այդ անվան հետ կապված ինչ-որ պատկեր ստեղծել երևակայության մեջ: Դա կարող է լինել ցանկացած փաստ՝ կապված այդ մարդու հետ, նրա արտաքինի, գործունեության կամ բնակավայրի հետ և այլն:

Այդ պատկերացումները կարող են նույնիսկ զվարճալի լինել, բայց միանշանակ կօգնեն ձեզ դրոշմել ձեր նոր ծանոթի մասին տեղեկատվությունը ձեր հիշողության մեջ:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:
 




Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017