RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչպես հասկանալ, որ կինը հղի է տղա երեխայով  2982

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Ինչպես հասկանալ, որ կինը հղի է տղա երեխայով

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Shabat.am-ը գրում է.

Տղա երեխայի սեռը մինչ երեխայի ծնունդը պարզելու համար կա մի քանի մեթոդ, որոնք թեև չեն կարող տալ բացարձակապես ճիշտ պատասխան, բայց կարող են և շատ օգտակար գտնվել:

Ինչպես հասկանալ, որ կինը սպասում է տղա երեխայի


Հղի կնոջ արտաքին տեսքը

Որպես կանոն՝ տղա երեխայի սպասելիս կնոջ դեմքի մաշկի վիճակը բարելավվում է, գույնը հարթվում: Կանայք, ովքեր շատ նիհար էին, ավելի առողջ տեսք են ստանում: Բացի այդ բարելավվում է մազերի որակը և դրանք դառնում են ավելի ամուր, առողջ ու փայլուն: Ի դեպ՝ կանայք իրենք էլ կարող են նկատել մազերի որակի փոփոխությունը, քանի որ բարելավվում են ոչ միայն գլխի, այլև ամբողջ մարմնի մազերը և դառնում ավելի հաստ ու մուգ: Այնուամենայնիվ պետք չէ անհանգստանալ, քանի որ սա ժամանակավոր երևույթ է և հղիությունից հետո ամեն ինչ կհարթվի:


Փորի ձևը

Տղա երեխայի դեպքում հղի կնոջ փորն ունի հստակ ուռուցիկ ձև: Այն կտրուկ առաջ է գալիս այնպես, որ ետևից ընդհանրապես չի երևում: Տղա երեխան արգանդում նույն դիրքով չի լինում, ինչ և աղջիկ երեխան, ուստի կինը պահպանում է բարակ իրանը, ինչպես և հղիությունից առաջ:


Տոքսիկոզ

Հղիության ընթացքում տոքսիկոզը շատ յուրահատուկ երևույթ է, որը ոմանց մոտ կարող է ընդհանրապես չնկատվել: Հայտնաբերվել է, որ տղա երեխայի դեպքում տեքսիկոզը կարող է լինել շատ թույլ արտահայտված ու կարճատև և նույնիսկ չանհանգստացնել ապագա մայրիկին:


Նախասիրությունները սննդի մեջ

Եթե հղիության ընթացքում կինն անընդհատ քաղց են զգում և ոչ մի կերպ չեն կարողանում հագենալ, ապա ամենայն հավանականությամբ նա սպասում է տղա երեխայի: Ապացուցված է, որ տղա երեխայի դեպքում հղիներն ունենում են շատ լավ ախորժակ և նախընտրությունը տալիս են մսային ուտեստներին:

Բացի այդ, տղա երեխայի սպասող կանայք ավելի քիչ են ունենում անհամատեղելի համադրություններ կամ նույնիսկ ոտելու համար ոչ պիտանի մթերք ուտելու ցանկություն: Սակայն հետաքրքիր է, որ նրանք շատ են սիրում ուտել հացի եզրային չոր հատվածները:«Առաջատար կողմը»

Կնոջ առօրյա սովորությունների փոփոխությունները նույնպես կարող են հուշել երեխայի սեռը: Հարկավոր է ուշադրություն դարձնել թե ինչպես է կինը շարժվում, մարմնի որ կողմն է ավելի շատ օգտագործում, որ ձեռքով է բռնում հեռախոսը կամ հոռակառավարման վահանակը, կամ որ կողմով է շրջվում՝ մեկի հետ խոսելիս: Այլ կերպ ասած անհրաժեշտ է որոշել նրա «առաջատար կողմը»:

Եթե կինն ավելի շատ հակված է մարմնի աջ կողմն օգտագործելուն, ապա նա ամենայն հավանականությամբ շուտով տղա զավակ կունենա, իսկ եթե ձախ կողմը՝ աղջիկ:


Պտղի պահվածքը

Սա նույնպես կապված է կնոջ «առաջատար կողմի» հետ: Հարկավոր է հետևել երեխայի պահվածքին ու շարժումներին և ուշադրություն դարձնել, թե փորի որ հատվածում է ամենից շատ ակտիվություն նկատվում: Որպես կանոն՝ տղա երեխաներն ավելի շատ ակտիվություն են ցուցաբերում փորի աջ հատվածում, ուստի նման նշանների դեպքում կարելի է վստահ լինել, որ կինը սպասում է տղա երեխայի լույս աշխարհ գալուն:


Տրամադրությունը

Տղա երեխայով հղի լինելը բավական ցայտուն արտահայտվում է նաև մոր տրամադրության միջոցով: Հղիները հինականում լինում են էներգիայով լի և անընդհատ ունենում են որևէ բանով զբաղվելու անհագ ցանկությունը:

Հղիները լինում են եռանդով լեցուն և մշակում են բազմաթիվ պլաններ, որոնց իրականացման համար նույնիսկ ժամանակը չի բավարարում: Տղա երեխայի սպասող հղիներին բացարձակապես բնորոշ չէ ցրվածությունն ու պասիվությունը, սակայն միևնույն ժամանակ կարող է նկատվել մի փոքր անփութություն, ինչը միևնույնն է չի փչացնի նրանց տրամադրությունը:









Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպես հասկանալ, որ կինը հղի է տղա երեխայով  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (23.09.16) Դիտումներ: 2982 | Տեգեր: Հղի, Ինչպես, Կինը, երեխայով, տղա, հասկանալ, որ | - Վարկանիշ -: 0.0/0