RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչպե՞ս հաղթահարել անվերջ գնումներ կատարելու մոլուցքը  3986

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Ինչպե՞ս հաղթահարել անվերջ գնումներ կատարելու մոլուցքը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Ինչպե՞ս հաղթահարել անվերջ գնումներ կատարելու մոլուցքը
 
Կամավոր ստրկություն
 
Մենակյաց մարդիկ գտնում են, որ մարդուն ապրելու համար շատ բան հարկավոր չէ` ընդամենը հաց, ջուր և նվազագույն հագուստ: Գեղեցիկի սիրահարները կարծում են, որ փողկապ գնելիս անհրաժեշտ է նաև համապատասխան գուլպա ընտրել: Երկու տեսակետներն էլ գոյության իրավունք ունեն: Պարզապես գլխավորն այն է, որ մարդը «կուլ չգնա» իր ապրելակերպին:
 
Ես միայն դիտում եմ
 
Հասարակության բոլոր շերտերի մեջ, անկախ սոցիալական վիճակից, բավականին մեծ թիվ են կազմում մարդիկ, ովքեր սիրում են խանութներ հաճախել: Եթե նույնիսկ միջոցները չեն բավականացնում, մարդը կարող է խանութ մտնել միայն դիտելու համար: Դա, իհարկե, միանգամայն բնական է: Բոլորս էլ, եթե ազատ ժամանակ ենք ունենում, կարող ենք խանութ մտնել ոչ միայն արդեն նախատեսված գնումը կատարելու, այլև վերջին նորություններին ծանոթանալու նպատակով: Սակայն խոսքն այս մասին չէ: 
 
Ողջ աշխարհը կգնեմ
 
Կան մարդիկ, ում համար խանութներ հաճախելը դառնում է մոլուցք: Նրանք կարող են անդադար իրենց գնումներից խոսել և ձանձրացնել շրջապատին: Գուցե այդ երևույթն իր հոգեբանական պատճառներն ունի, օրինակ, երեխա ժամանակ ծնողները չեն գնել ցանկալի խաղալիքները, հագուստը և այլ պարագաներ, և մեծանալով, մարդը փորձում է ինքն իրեն և շրջապատին ապացուցել, որ ոչնչով մյուսներից պակաս չէ: Բնականաբար նա չի բավարարվում միայն դիտելով: Նա կարող է ողջ աշխատավարձը մեկ օրում մսխել ու դատարկ նստել: 
 
Հոգեբանների կարծիքով մարդկանց 8%¬ը ենթակա է գնումների մոլուցքին տրվելու, ի դեպ, առավել մեծ հակում է նկատվում կանանց շրջանում:
 
Տասն անգամ չափիր, մեկ անգամ կտրիր
 
 
 Ինչպե՞ս հաղթահարել անվերջ գնումներ կատարելու մոլուցքը
 
Ապահով ընտանիքներում մեծացածներից շատերն էլ խանութներ հաճախելու մոլուցքին զոհ են դառնում, քանի որ մանկության տարիներին ծնողները նրանց ջերմությամբ և սիրով շրջապատելու փոխարեն անդադար թանկագին նվերներ են գնում, այսինքն, մարդը սովորում է հոգու դատարկությունը լրացնել նոր իր կամ հագուստ գնելով: 
 
Գնումներ կատարելը շատերին օգնում է թոթափել սթրեսը: Ինչ խոսք,  դա իսկապես արդյունավետ միջոց է, սակայն ինչպես բոլոր հարցերում, ծայրահեղությունների մեջ ընկնելն անընդունելի է: Չի կարելի թույլ տալ, որ այս հարցում ևս հոգեկան կախվածություն առաջանա: Եթե ցուցափեղկում նորաձև հագուստի բազմազան ցուցադրության տեսքից մարդու սիրտն ավելի արագ է սկսում բաբախել, ապա նա  ոչնչով չի տարբերվում գինու շիշ տեսած հարբեցողից: Որպես կանոն, այդպիսի մարդիկ շատ անվստահ են, իմպուլսիվ: Նրանք շատ բուռն են արձագանքում գովազդներին ու ցուցապաստառներին, ինչը վկայում է նրանց թերարժեքության բարդույթի դրսևորումն է:
 
«Եթե ես մաշկի այս քսուքը չգնեմ, իմ մաշկն իդեալական չի լինի» կամ` «Միայն այս կոշիկով ես անկրկնելի տեսք կունենամ», և սկսվում է ցանկալի իրը ձեռք բերելու տառապագին ոդիսականը, որի վերջը չի երևում: Բացի այն, որ դատարկվում է ձեր դրամապանակը, նաև պարտքերի տակ եք ընկնում, էլ չասենք այն մասին, որ շատ շուտով պարզվում է, որ սխալվել եք. այնպիսի իր եք գնել, որն ընդամենը մի քան օրից անպետք է դուրս գալիս: 
 
Գնումների սիրահար կանայք սովորաբար փողը մսխում են հագուստի, կոսմետիկ միջոցների և զարդերի, իսկ տղամարդիկ` տեխնիկայի վրա: Քիչ չեն նաև բջջային հեռախոսներն անվերջ փոխելու սիրահարները:
Այսպիսի ծանր հետևանքներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս`
 
1. Գովազդին վերաբերվել որպես ապրանքարտադրողների կողմից տարածվող տեղեկատվության, որը նրանք տարածում են իրենց մրցակիցներից առաջ անցնելու  և ամեն գնով իրենց ապրանքը վաճառելու համար: Գովազդատուների գլխավոր նպատակը նախևառաջ ապրանքը վաճառելն է, ոչ թե մարդկանց գեղեցկություն ու հարմարավետություն պարգևելը, ինչն, իհարկե, մրցակցության պայմաններում պետք է հնարավորինս ապահովվի: 
 
2. Փորձեք գտնել ձեր անսովոր պահվածքի բուն պատճառները և տրամադրությունը բարձրացնելու ավելի մատչելի ձևեր գտնել: 
 
3. Խանութ գնալիս դրամապանակը տանը թողեք, որպեսզի հնարավորություն ունենաք տեսածը ճիշտ գնահատելու, տասն անգամ չափելու և մեկ անգամ կտրելու, հասկանալու` տվյալ իրը ձեզ իսկապես պետք է, թե ոչ:   
        
Վերջապես, կյանքի իրական գեղեցկությունը հոգևոր արժեքներից է հյուսվում: Ամենագեղեցիկ իրերն անգամ գրոշի արժեք չունեն, եթե սնամեջ են, եթե միայն պատյանի դեր են կատարում հոգու դատարկությունը թաքցնելու համար:
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս հաղթահարել անվերջ գնումներ կատարելու մոլուցքը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Admin (27.10.11) Դիտումներ: 3986 | Տեգեր: Շոփինգ, գնումներ մոլուցք, կանայք, Հոգեբանական, կանացի հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0