RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչպես երեխաների հետ խոսել սեքսի մասին  171

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   mediamax.am


Ինչպես երեխաների հետ խոսել սեքսի մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Առհասարակ սեքսի շուրջ խոսելը մեր հասարակությունում համարվում է տաբու: Բայց այս թեմայով հարցեր բոլոր երեխաների մոտ էլ առաջանում են, եւ ծնողի ճիշտ արձագանքը հենց սկզբից շատ կարեւոր է հետագայում երեխայի առողջ հոգեբանական զարգացման համար:

Անկախ նրանից, թե որ տարիքում ինչ հարց է տալիս երեխան՝ որտեղի՞ց են երեխաները ծնվում, ի՞նչ դեր ունի հայրիկը այդ գործում, ինչո՞վ են տարբերվում տղաներն ու աղջիկները, ի՞նչ է սեռական հասունացումը եւ այլն, ահա մի քանի ընդհանուր սկզբունք, որոնցով կարող եք առաջնորդվել այս հարցերին պատասխանելիս:
 

Թարմացրեք ձեր դիրքորոշումը սեքսի նկատմամբ

Ցավոք սրտի, մեր հասարակությունում այս թեմայով անառողջ պատկերացումները լայն տարածում ունեն եւ այդ պատճառով այս կետը շրջանցել չի լինի: Սեքսը մեր բնության եւ էության մի մասն է եւ այն ամուսինների միաձուլման գեղեցիկ արտահայտություններից է: Բնության շնորհած այս գեղեցիկ երեւույթի արդյունքում էլ ծնվում են մեր հրաշք երեխաները: Ցանկացած տարիքի երեխայի համար թեման լուսաբանելիս հարցին մոտեցեք նմանատիպ դրական եւ լուսավոր դիրքորոշումով: Զերծ մնացեք թեմայի շուրջ ամոթի, զզվանքի, մեղքի կամ այլ բացասական զգացումներ ու մտքեր ունենալուց:  
 

Նախապատրաստեք պատասխաններ ակնկալվող հարցերին

Երեխաները բնությունից ունեն աշխարհը ճանաչելու բնածին ձգտում: Աշխարհը բացահայտելու այս գործընթացում երեխայի կյանքում առաջնային դերը ծնողն է խաղում՝ երեխան առաջինը նրա մոտ է գալիս իր հարցերով եւ ծնողի միջոցով է փորձում իր հետաքրքրությունը բավարարել: Ինչո՞ւ է լիմոնը թթու, ինչո՞ւ ձմռանը ձմերուկ չենք ուտում, ինչո՞ւ է գայլը ցանկանում ուտել Սեւուկ ուլիկին, այս եւ այլ հարցերի պատասխանում ենք թեթեւ եւ առանց երկմտելու, առանց երեխայի մոտ սեւեռուն մտքեր տեսնելու եւ առանց նրան մեղադրելու: «Ախ, ուրեմն դու ձմերուկներո՞վ ես հետաքրքրվում, ախ, դու փոքրիկ ավազակ»: Նման արձագանք դժվար է պատկերացնել, բայց հենց երեխաները սկսում են հետաքրքրվել իրենց համար հերթական սովորական թեմայով՝ սեռին վերաբերվող հարցերով, ծնողների ռեակցիան լինում է անկանխատեսելի, եւ երեխան ինքն էլ չի հասկանում, թե ինչ պատահեց: Այդ պատճառով, երբ ծննդատնից նորածինը գրկին գալիս եք տուն, սկսեք նախապատրաստվել՝ ձեր երեխան մի օր տալու է «այդ հարցը», ավելի ճիշտ հարցերի շարանը, եւ ձեր պարտականությունն է երեխային տալ ադեկվատ պատասխաններ:

Այնպես որ նախապատրաստվեք: Նախադպրոցական տարիքի երեխաներին ավելի հեշտ է ամեն ինչ բացատրել, քանի որ կարիք չկա շատ մանրամասների անդրադառնալ, եւ եթե այս փուլը հաջողությամբ եք ավարտել, դպրոցական տարիքում էլ ավելի հեշտ կլինի, քանի որ արդեն ունեք ամուր հիմք: Եթե ինչ-ինչ պատճառներով ուշացրել եք ժամանակին ճիշտ արձագանքելը, հոգ չէ, միգուցե սկզբից դժվար լինի, բայց ամեն դեպքում անհաղթահարելի ոչինչ չկա:
 

Եղեք անկեղծ

Հարցերին պատասխանելիս եղեք անկեղծ՝ երեխային տալով տարիքին համապատասխան ինֆորմացիա: Լինել անկեղծ նշանակում է չխաբել: Այսինքն, ոչ մի հեքիաթ կաղամբի, արագիլի, բակում ծառի տակ զամբյուղով գտնելու, կոճակ կուլ տալով հղիանալու մասին երեխային չի կարելի պատմել: Երեխաներին խաբելը ունենում է հետեւալ բացասական հետեւանքները՝

- Դուք երեխային զրկում եք թեմայի վերաբերյալ իր տարիքի համար ադեկվատ եւ հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:
- Դուք երեխային սովորեցնում եք ստել:
- Դուք փչացնում եք ձեր հարաբերությունները երեխայի հետ՝ կոտրելով նրա վստահությունը:
- Դուք երեխային զրկում եք սեռական հարցերի վերաբերյալ առողջ վերաբերմունք ձեւավորելու հնարավորությունից:
- Դուք երեխայի մոտ ձեւավորում եք աշխարհի եւ բնության երեւույթների նկատմամբ աղճատված պատկերացում, ինչը հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ նրա տրամաբանության բնականոն զարգացման համար:
 

Երեխաների հետ մտեք շարունակական զրույցի մեջ

Երբեմն ծնողները մտածում են՝ ե՞րբ է ճիշտ տարիքը երեխաների հետ «այդ թեմայի» շուրջ խոսելու համար: Պատասխան՝ այդպիսի տարիք չկա, փոքրուց երեխային կաթիլ առ կաթիլ հաղորդեք իր տարիքի համար ադեկվատ ինֆորմացիա, եւ ոչ մի տարիքում էլ կարիք չի լինի նստելու եւ «ծանր զրույց» վարելու՝ «Դե հիմա տղաս/աղջիկս, դու պիտի իմանաս ամբողջ ճշմարտությունը» սցենարով: Կարիք չկա հատուկ ինչ-որ տարիքի սպասել կամ թեմայի շուրջ խոսակցությունը հետաձգել: Մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել, որքան շուտ խոսեք, այնքան ավելի հեշտ ու անկաշկանդ կլինեք հետագայում:

Շուտ սկսել չի նշանակում 3 տարեկան երեխային նստեցնել սեղանի շուրջ եւ պատմել սեռական ակտի մեխանիզմների մասին, այլ միայն նշանակում է, երբ երեխան հարցնում է, իսկ ինչու են տղաները կանգնած միզում կամ ինչու է մայրիկի փորը մեծացել, դուք երեխային ասում եք ճիշտը՝ իրեն հասկանալի լեզվով:

Շարունակությունը՝ այստեղ.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպես երեխաների հետ խոսել սեքսի մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (23.10.16) | Հեղինակ: mediamax.am W Դիտումներ: 171 | Տեգեր: Ինչպես, մասին, հետ, սեքսի, երեխաների, խոսել | - Վարկանիշ -: 0.0/0