RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչպես ազատվել ատամի ցավից տան պայմաններում  329

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   Facte.ru


Ինչպես ազատվել ատամի ցավից տան պայմաններում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


facte.ru կայքը կազմել է մի քանի խորհուրդ՝ ատամի ցավն անցկացնելու համար:

1. Ատամի ցավի դեմ պայքարելու համար կարող են օգնել սոխը, սխտորը և աղը: Երեք բաղադրիչներից պետք է վերցնել նույն չափով, դրանք խառնել այնքան ժամանակ, որ ստացվի համասեռ զանգված, ապա անհրաժեշտ է այն դնել հիվանդ ատամի վրա:

2. Անհրաժեշտ է բամբակը թրջել եղևնու յուղով և դնել հիվանդ ատամի կամ բորբոքված լնդի վրա: Բամբակն ատամի վրա պետք է թողնել 10-15 րոպե: 1.5-2 ժամ անց կարելի է կրկնել:

3. Ատամի ցավից ազատվելու համար կարող է օգնել նաև ձեռքի այն հատվածի մերսումը, որտեղ հանդիպում են բթի և ցուցամատի ոսկորները: Անհրաժեշտ է մերսել այն ձեռքը, որի կողմում չի գտնվում ցավող ատամը: Ձեռքը պետք է մերսել ինտենսիվ, 5-10 րոպեի ընթացքում:

4. Ցավը հանգստացնելու համար կարելի է ատամին մոտեցնել կտորով փաթաթված սառույց:

5. Մի բաժակ ջրում լցրեք յոդի 5-6 կաթիլ, մեկ թեյի գդալ աղ և այդ ջրով ողողեք ատամը:

6. Ատամի ցավի դեմ կարող է օգնել նաև վալերիանան կամ կամֆորայի սպիրտը: Անհրաժեշտ է դրանցից մեկով թրջել բամբակը և դնել ցավող ատամի վրա:


 
 
 

 


Araratnews.am-ը գրում է.

Շատերը կհամաձայնեն, ատամնացավն ամենաանտանելին է: Ատամնացավի դեպքում պետք է իսկույն դիմել բժշկի, քանի որ դա նշանակում է, որ շարունակական պրոցես է սկսվել:

Իսկ ինչ կարելի է անել, երբ ցավը գիշերն է սկսվում: Բարեբախտաբար,կան միջոցներ, նման դեպքերում ցավը մեղմելու համար:

Ատամնացավը տարբեր պատճառներով կարող է առաջանալ: Ուստի ինքնուրույն անհնար է  ցավի աղբյուրը պարզել: Երբեմն ցավ է առաջանում ոսկրահյուսվածքի վնասման, հաճախ էլ` լնդերի բորբոքման ժամանակ: Իսկ ամենահաճախ հանդիպող պատճառը կարիեսն է, որի դեպքում ատամը սուր է արձագանքում տաքին ու սառին: Այդ ցավը եթե երկարում է, հյուծում է օրգանիզմը: Ուստի, ատամնացավին դիմանալ երկար չի կարելի:

Եթե ատամնացավը սկսվել է այն ժամանակ, երբ բոլորովին հնարավորություն չունեք մասնագետի մոտ գնալու, կարելի է վիճակը թեթևացնել առաջին հերթին ցավազրկողով` անալգին, բարալգին, նուրոֆեն: Այս միջոցները բթացնում են ցավը ու փոքր ինչ բորբոքային պատկերը վերացնում: Թվարկված դեղամիջոցների բացակայության դեպքում կարելի է բամբակյա խծուծը վալոկորդինով թաթախել ու դնել ցավոտ տեղը: Սակայն, հիշեք, ցավն անցնելը դեռևս չի նշանակում, որ խնդիրը ևս վերացել է: Առավոտյան, առաջին իսկ հնարավորության դեպքում իսկույն մասնագետի մոտ գնացեք, հակառակ պարագայում` հաջորդ գիշերն էլ նուն տառապանքի հեռանկարն է ձեզ սպասվում:

Սուր ատամնացավի դեպքում պետք է բերանի խոռոչը լավ լվանալ ու հեռացնել սննդի մնացորդները: Նման դեպքերում առաջարկվում է բերանը ողողել սոդայի կամ աղի լուծույթով` մեկ բաժակ գոլ ջրին` մեկ թեյի գդալ աղ կամ սոդա լուծած:

Ի դեպ, տանը կարելի է միշտ եղեսպակի, երիցուկի չոր հումք ունենալ (վաճառվում է դեատներում): Ատամնացավի դեպքում 1 ճ.գդալ չոր հումքի վրա լցնել 200 գ եռման ջուր ու եռացնել ևս 10 րոպե, ապա կրակից վերցնել ու թրմել: Այդ թուրմով պետք է ողողել բերանը յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Հիշեցնենք, որ թուրմը պետք է գոլ լինի:

Նռան կեղևը նույնպես շատ լավ միջոց է հատկապես բորբոքային խնդիրների դեպքում: Նռան  կեղևը երբեք դեն մի նետեք: Այն բորբոքային երևույթների ժամանակ է օգնում ու նաև փորլուծի:

Ատամնացավի դեպքում նռան կեղևի վրա պետք է եռման ջուր լցնել, եռացնել, ապա թրմել մի 2 ժամ: Այդ թուրմով բերանը ողողել ու հնարավորինս երկար բերանում պահել:

Ի դեպ, երբ ասվում է թուրմը պետք է գոլ լինի, միանշանակ բոլոր դեպքերին չէ դա վերաբերվում, քանի որ, եթե թարախային պրոցես է ընթանում, ապա տաքն էլ ավելի է ցավը խորացնում: Մի թեստ կարելի է անել`  եթե տաք թուրմը ուժգնացնում է ցավը և հակառակը, սառը հանգստացնում, կնշանակի թարախային պրոցես կա բերանի խոռոչում:

Ի դեպ, ատամնացավը հանգստացնելու մի միջոց էլ կա, որը սակայն  երևի թե կիրառելի լինի գարնանը: Գործնականում այս միջոցի արդյունավետությունն ապացուցված է: Դրա համար պետք է եզան լեզվի արմատը դնել այն ականջի մեջ, որ կողմում ատամնացավ է առաջացել: Ասում են` ամենաուշը կես ժամից ցավն անցնում է: Տարօրինակ է, բայց փաստ:

Մեկ այլ միջոց է աղի սոխ ու սխտորի խառնուրդը: Դրա համար վերցնում են հավասար քանակությամբ սոխ-սխտորի շիլայանման զանգված, ավելացնում դրան աղ ու դնում ցավոտ ատամի վրա, վրայից` բամբակ, եթե խոռոչ կա, ապա` խոռոչի մեջ: Այս միջոցը սպանում է բորբոքման տեղում ցավ առաջացնող մանրէները:

Ժողովրդական բժշկության մեջ ցավազրկող շատ տարօրինակ ու անբացատրելի միջոցներ կան, որոնցից մեկն էլ ատամնացավի դեպքում  դաստակին, զարկերակի շոշափման տեղում սխտորով շփումն է: Կարելի է նաև մանացրած սխտորը թանզիֆով փաթաթել դաստակին այնպես, որ հյութը քսվի մաշկին: Այստեղ մի նրբություն կա. սխտորը պետք է դնել հակառակ դաստակին, այսինքն, եթե ցավն աջ կողմում է , ապա սխտորը դնում են ձախ դատակին: Սրա մեխանիզմն անհասկանալի է, սակայն գործուն:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպես ազատվել ատամի ցավից տան պայմաններում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (28.10.16) | Հեղինակ: Facte.ru W Դիտումներ: 329 | Տեգեր: Ինչպես, տան, պայմաններում, ազատվել, Ատամի, ցավից | - Վարկանիշ -: 0.0/0