RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչպես գրել կտակ և երբ է այն բացվում  708

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   Newmag.am


Ինչպես գրել կտակ և երբ է այն բացվում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Կտակը ժառանգատուի կամքն է գույքն այլ անձի փոխանցելու կարգադրության վերաբերյալ (ժառանգորդն, ի դեպ, կարող է ազգակցական որևէ կապ չունենալ ժառանգատուի հետ): Կտակը գրվում է երկու օրինակով, նոտարի պարտադիր վավերացումից հետո փաստաթղթերից մեկը մնում է ժառանգատուի մոտ, մյուսը` նոտարի: Կտակը բացվում է ժառանգատուի մահից հետո: Կտակով ստացած ժառանգությունը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ ժառանգատուն թողել է հաշմանդամ երեխաներ, անգործունակ կամ վաթսուն տարին լրացած ամուսին, ծնողներ և երեխաներ: Այդ անձինք, ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, համարվում են «պարտադիր ժառանգորդներ» ու անկախ կտակի բովանդակությունից իրավունք ունեն դատարանի որոշմամբ տնօրինել ժառանգության առնվազն կեսը:

Եթե կտակ չի կազմվել, գույքը բաժանելու խնդիրը լուծվում է Քաղաքացիական օրենսգրքի սահմանած ժառանգական առաջնահերթություններով. ժառանգության իրավունքը նախևառաջ տարածվում է անձի ամուսնու, երեխաների և ծնողների վրա: Նրանք ունեն ժառանգական գույքը տնօրինելու հավասար իրավունքներ: Երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ եղբայրն ու քույրը, նրանց երեխաները՝ ներկայացման իրավունքով, և վերջում միայն ժառանգորդ կարող են ճանաչվել ժառանգատուի հայրական ու մայրական տատիկը և պապիկը:

ժառանգության իրավունքը պահպանելու համար այն պետք է գրանցել անկախ հանգամանքից, թե ինչպես է այն ծագել:
Ձոհրաբ Կոստանյան, իրավաբանական ծառայության գործադիր տնօրեն.

Հայաստանում մարդիկ բավական հաճախ են կտակ գրում: Գուցե այն պատճառով, որ ցանկանում են երեխաներից մեկին շատ, մյուսին քիչ բաժին հանել գույքից: Կտակը ժառանգատուի վերջին ցանկությունն է, այնպես որ այն խախտելը կտրականապես արգելվում է: Որպես կանոն, կտակի շուրջ ծագող վեճերը մեղադրանք են պարունակում, թե փաստաթուղթը կեղծված է: Դատական փորձաքննությամբ սա ստուգելը հեշտ է:

Last-Will-Testament

ժառանգությանն առնչվող ամենաշատ վեճերն ու ամենատարածված սխալը վերաբերում է գույքային իրավունքի գրանցման ժամկետին: Օրենքը սահմանում է, որ ժառանգորդները պետք է ժառանգությունն ընդունելու վերաբերյալ հայտարարություն տան նոտարական գրասենյակում՝ քաղաքացու մահվան օրից մինչև վեցերորդ ամիսը լրանալը: Այդ ժամկետի ավարտին նոտարը պարտավոր է հանձնել ժառանգության վկայագիրը, որն իրավական ուժ է ստանում պետական գրանցումից հետո, դա իրականացվում է Կադաստրի կոմիտեում’ 30-օրյա ժամկետում:

Բարդ գործ չէ, բայց հետևելով տարածված թուրիմացությանը’ մարդիկ խառնվում են իրար ու նոտարին դիմում են ներկայացնում վեց ամիս սպասելուց հետո միայն: Այդ դեպքում, բնականաբար, դատարան դիմելու անհրաժեշտություն է առաջանում: ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը դատական կարգով վերականգնելուց հետո է միայն, որ նոտարը կարող է քաղաքացուն տրամադրել ժառանգության վկայագիր:

ժամկետանց ժառանգության իրավունքը դատական կարգով վերականգնվում է երկրից բացակայելու մասին բավարար ապացույցներ ներկայացնելու դեպքում: Օրինակ՝ երբ հարազատի մահվան լուրը մարդիկ իմանում են Հայաստանից հեռու ու փորձում են ժառանգորդի իրենց փաստաթղթերը ձևակերպել արտագնա աշխատանքից վերադառնալուց հետո միայն:

Հեղինակ՝ Հերմինե Բաղդասարյան
newmag #04

 
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպես գրել կտակ և երբ է այն բացվում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) | Հեղինակ: Newmag.am W Դիտումներ: 708 | - Վարկանիշ -: 0.0/0