RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչպե՞ս վարել զրույցը տղամարդու հետ  1398

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Ինչպե՞ս վարել զրույցը տղամարդու հետ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Իսկապես, գոյություն ունի «կնոջ լեզու» և «տղամարդու լեզու»: Եվ խոսքը, բնականաբար, լեզվաբանական տարբերության մասին չէ: Իհարկե, երկու սեռերն էլ օգտագործում են նույն բառերը, բայց տարբերություններն ի հայտ են գալիս ավելի նուրբ, զգացմունքային դաշտում: Ուստի` եթե կինը ցանկանում է հասկանալ ու հասկացված լինել, պետք է հիշի մի քանի կարևոր կանոններ.
 
Ինչպես վարել զրույցը տղամարդու հետ
 
Ընթացիկ խոսակցության թեման պետք է հստակ ձևակերպված լինի:
 
Կանայք պաշտում են այնպիսի արտահայտություններ, ասենք`  «Արի խոսենք մեր հարաբերությունների մասին»: Սա տղամարդու ականջին հնչում է ընդհանուր, անհասկանալի, ուստիև` տհաճ: Անորոշ ձևակերպված մտքերն ու գլոբալ թեմաները անհարմար դրության մեջ են դնում տղամարդուն: Սովորաբար կանայք շեշտը դնում են բուն խոսակցության գործընթացի վրա, իսկ տղամարդը` վերջնական արդյունքի: Այս դեպքում շատ արդյունավետ զրույց կծավալեք, եթե ասեք. «Խոսենք այն մասին, թե ինչու չես ուզում մի քանի օրով այցելեմ մայրիկիս» կամ «Ինչու չես ուզում մի քանի օրով հանգիստ վերցնել ու գնանք որևէ տեղ»:
 
Յուրաքանչյուր զրույց տղամարդու հետ պետք է ավարտել հստակ եզրահանգումներով:  
 
Այսպես կոչված` դատարկ խոսակցությունը տղամարդու համար բոլորովին անհասկանալի է և լարվածություն է առաջացնում: Պետք է հիշել, որ նրա համար կարևոր է ոչ թե գործընթացը, այլ արդյունքը: Նա չի կարող բարձրաձայն մտածել ամեն ինչի մասին, ինչը հատուկ է կնոջը: Նա արտաբերում է միայն իր եզրահանգումը: Եվ եթե ցանկանում եք, որ տղամարդը հասկանա ձեզ, այլ «չանջատվի» 2 րոպեից, աշխատեք, որ ձեր ամեն նախադասությունն ավարտվի հստակ եզրահանգումով կամ առաջարկով:
 
Մի՛ արեք արտահայտություններ, որոնք խոցում են տղամարդու արժանապատվությունը:
 
Յուրաքանչյուր վիրավորական խոսք, որը չափազանցնում է տղամարդու թերությունները, անթույլատրելի է: Ավելի վտանգավոր է նրան համեմատել ինչ-որ այլ մեկի հետ: Տղամարդիկ ավելի խոցելի են, երբ խոսքը բացասական գնահատականի մասին է: Այս դեպքում նա միանգամից կդադարի ձեզ լսել և կվերածվի աննահանջ պաշտպանվողի:
 
Ինչպես վարել զրույցը տղամարդու հետ
 
Աշխատե՛ք  զսպել ձեր զգացմունքները և դրանք շատ չցուցադրել:
 
Երբեմն կինը փորձում է անկեղծանալ իր տղամարդու հետ և նկատում է, որ նա անհանգիստ ճոճվում է աթոռին` բացահայտ ցուցադրելով անհամբերություն և լարվածություն: Բանն այն է, որ նա սպասում է` իրավիճակը նկարագրեք մի երկու բառով, բայց դրա փոխարեն լսում է երկար, սրտաճմլիկ մենախոսություն «դեսից դենից», և դա նրան ճնշում ու նյարդայնացնում է: Բացի շատախոսության տհաճությունը` կա ևս մեկ պատճառ, որ տղամարդիկ չեն սիրում լսել կանացի զգացմունքային բողոքներ: Երբեմն կինը «սիրտը դատարկում է», պատմում իր խնդիրների մասին և դրանով իսկ կարծես ցույց տալիս, որ ինքնուրույն չի կարող հաղթահարել դրանք : Կարծես բողոքի արդյունքում պատասխանատվությունը դնում է տղամարդու ուսերին: Լավ է, եթե նա կարողանա ստանձնել այդ պատասխանատվությունը, իսկ եթե ոչ: Եթե այդ խնդիրները վերաբերում են ձեր ընկերուհու հետ հարաբերություններին, հարևանների կամ ղեկավարության հետ շփումներին և դուք ակնկալում եք օգնություն տղամարդուց, հավանաբար,  կձախողվեք և նրան կդնեք անհարմար դրության մեջ: Պետք է համառոտ, շատ կարճ ներկայացնել իրավիճակն ու անպայման ավելացնել. «Ես քեզ պատմում եմ իմ խնդիրների մասին, որ լարվածությունս անցնի: Կուզեիր հիմա խոսենք այս մասին, թե քեզ ժամանակ է պետք մտածելու համար»:
 
Տղամարդիկ չեն սիրում օրվա մեջ 10 անգամ ասել մի բան, որն արդեն ասել են:
 
Կարող է տխուր հնչել, բայց դա վերաբերում է նաև «Ես քեզ սիրում եմ» արտահայտությանը: Եվ դրան պետք է սովորել: Դուք չեք կարող որևէ կերպ բացատրել նրան, թե ինչու է այդ խոսքերը լսելը այդքան կարևոր ձեզ համար: Մի էլ փորձեք: Ամեն ինչ զգացմունքային տարբերությունների մեջ է թաքնված:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս վարել զրույցը տղամարդու հետ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (14.03.16) Դիտումներ: 1398 | Տեգեր: զրույցի արվեստ | - Վարկանիշ -: 0.0/0