RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչպե՞ս պահպանել բարձր տրամադրություն  190

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Ինչպե՞ս պահպանել բարձր տրամադրություն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Ամերիկյան հոգեբանները կարծում են, որ մեր տրամադրությունը որոշակիորեն կապ ունի նրա հետ, թե որ ժամին ենք արթնանում:
Պարզվում է՝ թախծոտությունը, ապատիան, անտրամադիր վիճակը վախենում են արևի լույսից՝ ինչպես սատանան խաչից: Դա բացատրվում է նրանով, որ մարդու օրգանիզմում հայտնաբերվել են հորմոններ, որոնց կենսագործունեության նյութերն արյան մեջ ընկնելով՝ ներգործում են ուղեղում գտնվող  «ճնշման կենտրոնների» վրա: 
 
Ինչպե՞ս պահպանել բարձր տրամադրություն
 
Ըստ այդմ՝ գիշերն այդ հորմոնների քանակն ավելանում է, իսկ արևի առաջին ճառագայթներից՝ նվազում: Այնպես որ, պառկե՛ք քնելու որքան կարող եք վաղ, արթնացե՛ք լուսաբացին, և լավ տրամադրությունն ապահովված է:
 
Իսկ ինչպե՞ս վարվել ձմռանը, երբ լուսային օրն այդքան կարճ է: 
 
Հոգեբաններիը խորհուրդ են տալիս որքան հնարավոր է հաճախակի լինել... վարսավիրանոցներում: Ունենալով գեղեցիկ սանրվածք՝ կինը ոչ միայն դուրեկան տեսք է ստանում, այլև իրեն ավելի ազատ ու հանգիստ է զգում, ավելի եռանդուն, նա ավելի հեշտ է հաղթահարում բացասական զգացումները: Այդ նույն արդյունքին կարելի է հասնել և տանը, լվանալ գլուխը, ինքնուրույն հարդարել մազերը: Եվ դուք արդեն բոլորովին ուրիշ մարդ եք:
Երբեք մի՛ շտապեցրեք հայելու մոտ կանգնած կնոջը. նա ոչ թե սեթևեթում է հայելու առջև, այլ տրամադրություն է ստեղծում:  
Գնալ մարզադաշտ լավ տրամադրության համար
Գնալ մարզադաշտ լավ տրամադրության համար
 
Անկասկած, սպորտը դրական հույզեր է պարգևումԻնչպե՞ս պահպանել բարձր տրամադրություն մարզասերներին: Իհարկե, երբեմն դա հասնում է անհեթեթության: Արգենտինայի տաքարյուն տղամարդիկ՝ ֆուտբոլի ջերմ երկրպագուները, կարծես թե լրջորեն այն գերադասում են սեքսից: Ինչպես վկայում են 300 երկրպագուների շրջանում կատարված հարցումները, նրանց մեծամասնությունը ոչ մի դեպքում չի համաձայնի բաց թողնել ֆուտբոլային մրցումը ընկերուհու հետ հանդիպման պատճառով: Հանուն սիրած կնոջ ֆուտբոլը զոհաբերելու սխրանքին ընդունակ է միայն յուրաքանչյուր հինգերորդ ֆուտբոլասեր: Ընդ որում, արգենտինուհիներն  իրենց երկրպագուներին գայթակղելու համար դիմում են խիստ անսովոր մեթոդի՝ հանդիպման գնալիս ճոխ գայթակղիչ հագուստի փոխարեն հագնում են նրանց սիրելի թիմի մարզահագուստը:
 
Շարժումը ուրախություն է
 
Ամեն ոք իր դեղատոմսն է առաջարկում: Լոնդոնի համալսարանի հոգեբան Ռոբերտ Յունգը համոզված է՝ սպորտով զբաղվելը: 20 տարի նա ուսումնասիրել է ֆիզիկական ակտիվության ազդեցությունը մարդու հոգեկան վիճակի վրա: Մարզասրահների, լողավազանների, վազքուղիների մշտական հաճախորդների  85 %-ի մոտ մարզումներից հետո վատ հոգեվիճակից հետք անգամ չէր մնում, իսկ լավ տրամադրության կորագիծը կտրուկ բարձրանում էր:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս պահպանել բարձր տրամադրություն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 190 | Տեգեր: Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0