RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչպե՞ս նվեր ընտրել տղամարդու համար  894

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Ինչպե՞ս նվեր ընտրել տղամարդու համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ցանկացած կնոջ համար հաճելի է, երբ հենց ի՛ր նվերն է բազում դրական զգացումներ առաջացնում ստացողի հոգում և ընդգծում իր առանձնահատուկ վերաբերմունքը նրա նկատմամբ: Ուստի, նախքան նվեր ընտրելը, հարկավոր է հստակեցնել՝ ում եք պատրաստվում շնորհավորել և ինչպիսին է ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ…

 

Ինչպե՞ս նվեր ընտրել տղամարդու համար

 

Նվեր սիրելիին

Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ պահին ինչ փուլում են ձեր փոխհարաբերությունները, ինչ զարգացում ունի ձեր սիրավեպը: Սիրելի տղամարդու համար նախատեսված նվերները պայմանականորեն կարելի է բաժանել 2 մասի՝ «անձնապես նրա համար» և  «ձեր երկուսի համար»:
«Ձեր երկուսի համար» նվերների մեջ մտնում է այն ամենը, ինչը կարող է խորհրդանշել համատեղ ժամանցը: Օրինակ` շատ լավ նվեր կարող է լինել մոմերի լույսի ներքո ռոմանտիկ ընթրիքը, էքսկուրսիա-ճանապարհորդությունը, ֆուտբոլի, կինոյի, թատրոնի, համերգի տոմսը: Սակայն տոմսեր գնելիս հիշե՛ք, որ անհրաժեշտ է առաջնորդվել առաջին հերթին սիրելիի, այլ ոչ թե ձեր նախապատվություններով:

«Անձնապես նրա համար» նվերներ կարող են համարվել վերնաշապիկը, փողկապը, կրակայրիչը, դրամապանակը, այցեքարտերի գրքույկը, գոտիները և օծանելիքը:
Ոչ մի դեպքում պետք չէ նվիրել համատեղ կյանքի հեռանկար խորհրդանշող իրեր, ինչպիսիք են ապագա բնակարանի կահավորման համար նախատեսված պարագաները: Ուշադրության նման նշանները կարող են խրտնեցնել տղամարդուն: Չէ՞ որ նա, գուցե, դեռևս պատրաստ չէ ավելի մտերիմ փոխհարաբերությունների: Բացի այդ` պետք չէ նվիրել հագուստ, որը նա սովորաբար չի կրում, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ այդ իրը նրան շատ կհամապատասխանի:


Նվեր ամուսնուն

Ամուսնու համար նվեր ընտրելը, թերևս, ամենից հեշտն է, քանի որ դուք շատ լավ գիտեք նրա բոլոր «թուլություններն» ու չիրականացված երազանքները:
Նրա համար լավագույն նվերը կլինի այն, որն առնչություն ունի իր հոբբիի հետ: Օրինակ`  ձկնորսության սիրահարին կարելի է նվիրել ձկնորսության պարագաներ, արվեստի սիրահարին՝ համապատասխան գրականություն, երաժշտություն և այլն: Եթե ձեր ամուսինը վաղուց ցանկանում է զբաղվել սպորտով, ապա կարող եք նրան նվիրել համապատասխան մարզաձևի հաճախման կտրոն կամ մարզահագուստ և այլ պարագաներ:
Ամուսնուն նույնպես կարելի է նվիրել «ձեր երկուսի համար» տեսակի նվերներ: Իհարկե, դա պետք է արվի այն դեպքում, եթե դուք սիրում եք միմյանց և հաճույքով եք ժամանակ անցկացնում երկուսով:
Ամուսնուն պետք չէ նվիրել այնպիսի իրեր, որոնք հիշեցնում են ընտանեկան պարտականությունների մասին, ինչպիսին է գործիքների հավաքածուն: Պետք չէ նվիրել նաև առաջին անհրաժեշտության պարագաներ՝ գուլպաներ, թաշկինակներ, ներքնազգեստ և այլն: Դա դուք կգնեիք առանց որևէ առիթի...

Նվեր ղեկավարին

Ղեկավարի համար նախատեսված նվերը պետք է միաժամանակ լինի չեզոք և ձեր հարգանքն արտահայտող: Բացարձակ պարտադիր չէ, որ նվերն օգտակար լինի, քանի որ ձեր ղեկավարը, ամենայն հավանականությամբ, ունի բոլոր անհրաժեշտ պարագաները: Լավագույնը գրասենյակային հուշանվերներն են, և նախընտրելի է, որ դրանք գոնե թեթևակի համապատասխանեն նրա գործունեության ոլորտին: Ընդ որում նվերի գինը նույնպես էական չէ, դա ավելի շատ պետք է համապատասխան լինի ձեր եկամուտներին: Պետք չէ վերջին կոպեկները տրամադրել ղեկավարին նվեր գնելու համար, քանի որ նա շատ լավ ծանոթ է ձեր ֆինանսական հնարավորություններին, և չափազանց առատաձեռնությունը կարող է նույնիսկ բացասական վերաբերմունքի արժանանալ նրա կողմից: Միևնույն ժամանակ, եթե նա ձեզ վճարում է ինչպես հարկն է, իսկ դուք նրան չնչին մի բան եք նվիրում, դա կարող է վիրավորանքի տեղիք տալ:
Բոլոր ղեկավարների համար հարմար նվերներ են գրիչները, օրագրերը և այլ յուրօրինակ գրենական պիտույքները: Դրանք նա, անկասկած, կօգտագործի աշխատանքի ժամանակ, իսկ եթե նույնիսկ չօգտագործի էլ, ապա կարող է հանգիստ նվիրել այլ ղեկավար անձանց:
Ղեկավարին պետք չէ նվիրել անձնական օգտագործման իրեր: Դրանք համարվում են շատ ինտիմ նվերներ և տեղին չեն աշխատանքային միջավայրի համար:

Նվեր մտերիմ ընկերոջը
Մտերիմ ընկերոջը կամ հարազատին կարելի է նվիրել գրեթե ամեն ինչ. ալկոհոլային խմիչքներ, տնային կենցաղի պարագաներ, գրքեր, առաջին անհրաժեշտության իրեր և այլն:
Մտերիմ ընկերները, որպես կանոն, կգնահատեն հումորի զգացումով արված նվերները, ինչպիսիք են՝ ծաղրանկար-արձանիկները, կատակ-գրառումներով սպասքը և այլն: Պարզապես աշխատեք, որ հումորը նրանց համար վիրավորական չլինի: Մտերիմներին պետք չէ նվիրել ընտանի կենդանիներ, նույնիսկ եթե գիտեք, որ նա վաղուց երազում է դրա մասին: Կենդանի էակի ձեռքբերումը շատ պատասխանատու քայլ է, որին պետք է համաձայն լինեն նրա ընտանիքի բոլոր անդամները:

Նվեր ծանոթին

Ծանոթի համար նախատեսված նվերը պետք է բացառապես չեզոք լինի՝ առանց որևէ ակնարկի: Այդպիսի նվեր կարող է լինել տեսասկավառակը կամ վերջին հիթերի ձայնասկավառակը: Լավ կլինի, իհարկե, գոնե մոտավոր պատկերացում ունենալ նրա թուլությունների մասին: Եթե տղամարդն ունի ընտանի կենդանի, ապա կարելի է նվիրել վերջինիս խնամքի համար անհրաժեշտ որևէ պարագա կամ համապատասխան գրականություն:
Ծանոթներին պետք չէ նվիրել շատ թանկարժեք նվերներ: Դա անելով` դուք մարդուն վատ վիճակի մեջ կգցեք, քանի որ նա, գուցե, հնարավորություններ չունի նման կերպով պատասխանելու ձեր նվերին:


Բոլոր դեպքերում հիշեք, որ յուրաքանչյուր նվեր ավելի է արժեվորվում  զուգահեռ ասված մի քանի գեղեցիկ խոսքով և ձեր գրավիչ ժպիտով...
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս նվեր ընտրել տղամարդու համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 894 | - Վարկանիշ -: 0.0/0