RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչպե ՞ս գրել ազդեցիկ սիրային հաղորդագրություններ  2821

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Ինչպե ՞ս գրել ազդեցիկ սիրային հաղորդագրություններ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ինչու՞ են մարդիկ գրում էրոտիկ հաղորդագրություններ: Գուցե նրա համար, որ երբեմն այն ինչ մտածում և ուզում ես, գրելն ավելի հեշտ է, քան ասելը: Կամ զգացմունքների և հիացմունքի ավելցուկից, որոնք պետք է դուրս մղվեն ինչ-որ կերպ:
 
 
Կարելի է գիրք գրել, բայց դա երկարատև է ու ջանքեր պահանջող: Կարելի է պահել օրագիր ինքդ քեզ համար, բայց դա … «ինքդ քեզ համար է»: Շատ ավելի հաճելի է գրել նրան, ով կկարդա ու կխենթանա ձեր կրքից, կգնահատի ու կհասկանա:
Երբեմն գրում ես այն ցանկությամբ, որ ձեր հարաբերություններում առանձնահատուկ, նոր ինչ-որ բան մտնի, այն, ինչ մինչև հիմա փորձված չէ:
 
Իրականում ամեն մեկը չէ, որ կհամարձակվի էրոտիկ նամակ գրել, իսկ եթե գրի էլ` երկար-բարակ կմտածի` ինչպես ուղարկել այն կամ հասցնել ուղիղ հասցեատիրոջ ձեռքը: Սա լայնորեն տարածված շնորհավորական բացիկը չէ, որտեղ ամեն ինչ ձեր փոխարեն  գրված է և մնում է միայն ստացողի անունն ավելացնել:
Սիրային հաղորդագրությունը նամակ է` ձեր իսկ ստեղծագործությամբ` հրաշալի, խորապես ինտիմ մի բան:
 
Ձեր հաղորդագրությունը պետք է բուրի ձեզնով
 
Ավելի լավ է ստեղծեք «կենդանի» նամակներ, դրանք  բուրում են ձեզնով: Կենդանի նամակները լի են ձեր զգացմունքներով, որոնք սիրելին կհասկանա ձեր ձեռագրից, գույների ծիածանից, որոնցով նկարագրում եք ձեր ցանկությունները: Բջջային կարճ հաղորդագրությունները և Էեկտրոնային նամակներն էլ ունեն իրենց «համն» ու առավելությունը. դրանք կարող են անակնկալ այցելել սիրելիին աշխատավայրում, հաճելիորեն շփոթեցնեն, գրգռեն ոչ պատշաճ ժամի:
 
«Սիրային նամակ գրելիս պետք է սկսել` չիմանալով ինչ ես ուզում ասել և վերջացնել մոռանալով ինչ ես գրել»,- ասում էր Ժան Ժակ Ռուսսոն: Միգուցե Ռուսսոն գրում էր հենց այդպես, բայց մենք հանճարներ չենք, որպեսզի նման պատասխանատու բանը, ինչպիսին էրոտիկ հաղորդագրության ստեղծումն է, մատնենք ինքնահոսի:
 
Տղամարդիկ այդքան էլ չեն սիրում բանաստեղծություններ
 
Պետք է ներդնել ոչ քիչ ջանքեր, որովհետև գրել պետք է ինքնատիպ: Տաղտկալի էրոտիկ հաղորդագրությունն ազդեցիկ չի կարող լինել:
Աշխատեք չարտագրել բանաստեղծություններ, որոնք գտել եք ինտերնետում: Բացի, իհարկե, այն դեպքից, երբ դուք եք գրել դրանք և` հենց ձեր երկուսի մասին գովերգական նոտայով: Բայցևայնպես, (խոսքը կանանց է ուղղված) փորձը ցույյց է տալիս, որ տղամարդիկ այդքան էլ չեն սիրում բանաստեղծություններ:
 
Շեշտե'ք սիրելիի անհատականությունը
 
 
Պարզից էլ պարզ է, որ ձեր նամակը պիտի հանգեցնի հետևյալ արտահայտությանը` «Ես ուզում եմ քեզ»: Սա հիմնական և միակ միտքն է` գրավիչ, կառուցիկ ու համառոտ: Բայց այն չափից դուրս պարզ  է ու քիչ է հպվում հոգուն: Աշխատեք նկարագրել այդ նույնը այլ կերպ:
 
Պետք է կենտրոնանալ նրա վրա, թե ինչով է ձեր սիրելին տարբերվում բոլոր մյուս մարդկանցից աշխարհում: Նկարագրեք, թե ինչ եք զգում, պատմեք ձեր սիրո դրսևորման ձևերի մասին դեպի նա: Մանրուքներ, մանրամասներ, դիպվածներ, որոնք վերաբերում են ու հայտնի են միայն ձեզ: Նա շատ կազդվի:
 
Ոչ մի դեպքում մի սկսեք հաղորդագրությունը ասենք այսպես. «Շատ ձանձարանում էի, մինչ եփվում էր բորշը, ասացի` մի նամակ գրեմ քեզ…»: Ոչ, Դուք գրել եք, որովհետև դա անհրաժեշտ էր, որովհետև ձեր ներսում (և ոչ ջեռոցի վրա) ամեն ինչ եռում ու  այրվում էր, որովհետև դուք անկկարագրելիորեն սիրում և ցանկանում եք նրան, իսկ հաղորդագրությունը ընդամենը ևս մի միջոց է արտահայտելու այդ:
 
Ինչպե՞ս գրել:
 
Ինչպես գրել ազդեցիկ սիրային հաղորդագրություններՁևը նույնն է, ինչպեսև 19-րդ դարում: Գրելու ոճը չպետք է լինի շատ պաթետիկ, ոչ անհասկանալի, բայց ոչ էլ շատ «ջրիկ»: Այն պիտի լինի պարզ և նման լինի սովորական խոսակցության` պարզապես փոխանցված թղթին կամ էլեկտրոնային հաղորդագրությանը: Ինչքան այն պարզ է, այնքան հաճելի է ու սրտամոտ: Հաղորդագրության մեջ պետք չեն շատ հռետորական հարցեր, անթիվ-անհամար բացականչական նշաններ:
 
Ինչքան շատ ենք մենք «տառապել» նամակի վրա, այնքան աննկատ պիտի լինի, որ  տառապել ենք: Վարպետությունը նրա մեջ է, որ թաքցնես արվեստը և որքան հնարավոր է շատ մոտենաս բնությանը. որպեսզի ամեն ինչ թվա ինքնաբուխ, որպեսզի ամեն մեկն, ով կարդա, ասի`  ավելի լավ չէիր արտահայտվի:
 
Ի՞նչ կարելի է ավելացնել. Այն, որ պետք չէ շատ մանրամասն նկարագրել, թե ինչ կուզեիք անել ձեր ընտրյալի հետ անկողնում: Միգուցե նա շփոթվի, ընկնի անհարմար  իրավիճակի մեջ (չնայած` սա հարաբերական է, մարդիկ տարբեր են): Կարճ ասած` չափի զգացումը չի խանգարի նույնիսկ էրոտիկ հաղորդագրության մեջ:
 
Եթե ոչ մի կերպ չեք կարողանում լուծել էրոտիկ հաղորդագրության հարցը առանց կողմնակի օգնության, դիմեք ընկերների կամ ընկերուհիների օգնությանը:
Բայց կլինի այն ՁԵՐ էրոտիկ նամակը անփոխարինելի ու միակ էակին, թե կստացվի հորինված ևրևակայական մի տեքստ` էրոտիկ շնչով, հարց է: Ավելի լավ է պարզապես գրություն թողնեք` «Ես քեզ պաշտում եմ, ես ուզում եմ քեզ», իսկ մնացածը շարունակեք ձեռքերով, շուրթերով և մարմնի մյուս մասերով:
 
Հիշե'ք, որ  ոչ միայն կանայք են սիրում ականջներով: Չկա ավելի հաճելի անակնկալ, քան պատահաբար գտնված կամ ստացված էրոտիկ հաղորդագրությունը: Հաճախ արտահայտեք ձեր սերը նաև բառերով, դա նոր շունչ կհաղորդի ձեր հարաբերություններին:
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե ՞ս գրել ազդեցիկ սիրային հաղորդագրություններ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (15.03.16) Դիտումներ: 2821 | Տեգեր: սիրո հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0