RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչպե՞ս դառնալ հավաքույթի հոգին  195

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Ինչպե՞ս դառնալ հավաքույթի հոգին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Ինչպե՞ս դառնալ հավաքույթի սիրտն ու հոգին. սա ոչ միայն վարքային, այլև հոգեբանական խնդիր է:
 
Ինչպե՞ս դառնալ հավաքույթի հոգին

Դառնալ հավաքույթի սիրտն ու հոգին չի նշանակում  հագնել  երբեք չտրտմող զվարճաբանի դիմակ: Ընդհակառակը, դա նշանակում է կենտրոն, հիմնական միտք ու բովանդակություն: Այսինքն՝ հավաքույթի հոգին առաջնորդն է, արժեքավոր  է դարձնում միասին անցկացրած ժամանակը, ուշադրությամբ է շրջապատում յուրաքանչյուրին, ստեղծում է հեշտ ու հարմարավետ շփման մթնոլորտ:

Կյանքում հաջողության հասնելու համար բոլորովին պարտադիր չէ լինել ձգողականության կենտրոն: Շատերը գիտակցաբար խույս են տալիս ակտիվ շփումներից՝ մնալով փակ շրջապատողների համար և իրենց լավ են զգում միայնության մեջ:

Մելանխոլիկ կամ ֆլեգմատիկ խառնվածքով մարդիկ հազիվ թե առաջնորդի դեր զբաղեցնեն, և, ընդհանրապես, որպես կանոն՝ այդպիսի ցանկություն էլ չունեն: Սակայն կարողանալ ընդհանուր լեզու գտնել շրջապատողների, անծանոթների հետ, ունենալ զրույց վարելու ունակություն, միևնույն ժամանակ թողնել լավ տպավորություն, հասկանալ զրուցակցին արժե փորձել. սա մի հմտություն է, որը կյանքում չի խանգարի ոչ մեկին:  

 Այս ամենը ձեռք բերելու համար պահանջվում են հոգեբանների կողմից հանձնարարվող որոշակի ջանքեր ու վարժություններ:

Կանոն Առաջին: Փոխել ինքն իրեն:   Իհարկե, պետք է  սկսես ինքդ քեզանից: Եթե քեզ չեն հասկանում, լեզու չես գտնում շրջապատի հետ, դեռ չի նշանակում, որ շրջապատն է անհաջող, այլ դա խոսում է քո անձնական խնդիրների ու կաշկանդվածության մասին: Ուստի առաջին պայմանն է` թուլացիր, հանգստացիր:
Միառժամանակ մոռացիր չկատարված պարտականությունները, չլուծված հարցերը:  Յուրաքանչյուր հավաքույթ առաջին հերթին հանգիստ է, այնպես որ՝ աշխատիր հանգստանալ և հաճույք ստանալ:

Կանոն երկրորդ: Հաղթահարել ամաչկոտությունը: Ստիպե՛ք ձեզ հավաքույթի ժամանակ մոտենալ անծանոթ մարդկանց, գտնել զրույցի ընդհանուր թեմա (թեկուզ եղանակի մասին, ոչինչ, կարևորը սկսելն է): Չարժե զրույցի ժամանակ շոշափել այնպիսի վիճելի հարցեր, որոնց մասին յուրաքանչյուրը կարող է ունենալ իր սկզբունքային կարծիքը, օրինակ` քաղաքականություն, կրոն, ազգամիջյան հարցեր:

Եվ վերջապես
Կանոն երրորդ: Պետք է ուրախանալ, եթե անգամ այնքան էլ ուրախ չեք: Առաջին հերթին կասկածելի է, թե կարելի է բավականություն ստանալ ողջ երեկո սենյակի անկյունում ձանձրանալով, որի համար չարժեր դուրս գալ տանից հավաքույթի համար: Եվ բացի այդ տգեղ է, երբ զրուցակիցդ ինչ-որ ծիծիաղելի բան է պատմում, իսկ դու նրան նայում ես լուրջ ու անժպիտ հայացքով: Ժպիտն ու ծիծաղը մարդկանց հետ շփվելու ամենալավ միջոցն են և ապահովում են ընդհանուր լավ տրամադրությունը:

Անհրաժեշտ պահուստ: Սակայն միայն ժպիտը բավարար չէ հավաքույթի սիրտն ու հոգին դառնալու համար հարկավոր է ինչ-որ բան ունենալ պահուստում, որպեսզի  կարողանաս արձագանքել զրուցակցիդ խոսքին, շարունակես զրույցն ու նկատվես որպես ինտելեկտուալ, ազատ և ուրախ մարդ: Որպես կանոն` ամենագործող տարբերակներից են տեղին ու ժամանակին ասված աֆորիզմ կամ մեջբերում, որը կաշխուժացնի զրույցը՝ այն դարձնելով ավելի վառ, հագեցած և տպավորիչ:

Գիտելիքներ, իմացություններ:  Եթե  գլուխ չեք հանում ֆիզիկայի բարդ բաժիններից, հոգ չէ` ինտերնետը, թերթերն ու գրքերը ձեզ կզինեն տարբեր ոլորտների համապատասխան գիտելիքներով, որոնք հաջողությամբ կարող են գործածվել զրույցի ժամանակ:

Սեփական տաղանդը: Պետք չէ վախենալ, օրինակ, երգելուց, եթե, իհարկե, դուք ունեք երաժշտական լսողություն և կատարողական տվյալներ:

Անեկդոտներ: Հումորի այս տարբերակը վատը չէ, միայն կարևոր է, որ այն չլինի  անբարեհունչ կամ չդառնա ակնարկ՝ ներկաներից որևէ մեկի թերությունն ընդգծող:

Վերջին լուրեր: Այս պարագայում  տեղին կլինեն ոչ միայն քաղաքական կամ տնտեսական իրադարձություները, այլև ցուցահանդեսները, թատերական առաջնախաղերը և ընդհանրապես այն, ինչը  կարող է հետաքրքրել տվյալ շրջապատին:

Զրուցակցի համակրանքը գրավելու համար  կարևոր են նաև  ժեստերը, միմիկան, ընդունած դիրքը  դիտարկելու հմտությունը:

Իսկ ամենագլխավորը` աշխատեք լինել ազատ ու անկեղծ մարդ, որը սիրով պատրաստ է լսել զրուցակցին, ապրումակցել նրան և կիսվել շրջապատի հետ լավատեսությամբ ու դրական հույզերով:
 
Լուսինե Ավետիսյան
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս դառնալ հավաքույթի հոգին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 195 | Տեգեր: Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0