RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչպե՞ս արդյունավետ տնօրինել ժամանակը  3013

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Ինչպե՞ս արդյունավետ տնօրինել ժամանակը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Ինչպե՞ս արդյունավետ տնօրինել ժամանակը
 

Անկախ նրանից օժտված ես դու, տաղանդավոր, թե պարզապես ունես մեծ կամ փոքր ձիրք, առանց աշխատանքի, ջանասիրության  չես կարող: Պահանջվում է և ջանք, և կազմակերպվածություն: Եթե այս ամենի հետ նաև տաղանդավոր ես, ապա կհայտնվես գագաթում: Եթե գտնում ես, որ ծույլ ես, ոչ այնքան աշխատասեր, ապա պիտի սովորես պլանավորել ժամանակդ: Խնդիրը պարզ է. պետք է շատ բան անել քիչ ժամանակում և լրացուցիչ ժամանակ ազատել նոր կարևոր ու հետաքրքիր գործերի համար:

Մեզնից շատերը հաջող ծրագրում են իրենց համար առավել կարևոր կամ կրկնվող անելիքները. պլանավորում են սնունդը, այցելությունները խանութ, աշխատանքի և ուսման ժամանակը, հանգիստը և այլն: Պետք է ասել, որ հրաշալի ձև գոյություն ունի խնայելու հսկայական ժամանակ. սկսիր վերահսկել այն ժամանակը, երբ խոսում ես հեռախոսով, հնարավոր նվազագույնին հասցրու շփումը այցելուների հետ աշխատավայրում, ծանոթներիդ հետէ փողոցում, ճիշտ դասավորիր ազատ ժամանակդ:

Առաջին հերթին պետք է կազմել ամենօրյա անելիքների ու դրված նպատակների շարքը: Եթե ուզում եք, գրեք դա թղթի վրա: Ապա որոշեք դրանցից ամեն մեկի առաջնայնությունը` որն է դրանցից առավել կարևոր և որը կարող է սպասել: Տվեք ձեզ հարց` ինչ առավել պարզ գործեր դուք կարող էիք անել միանգամից` մի քանի պարտականություններից ազատվելով և ուղղեք բոլոր ուժերը երկարաժամկետ, հեռավոր և կարևոր նպատակները իրագործելու ուղղությամբ: Դրանք, բնականաբար, ձեզնից ավելի մեծ կենտրոնացում կպահանջեն: Ամեն մի բարդ կամ ծավալուն գործ կարելի է դարձնել հեշտ, թե բաժանես այն փոքր մասերի ու հերթով կատարես դրանք:
 
 Եթե զգում եք, որ չեք կարող հաղթահարել բոլոր այն պարտականությունները, որոնք ինքներդ եք ձեր վրա վերցրել, կամ ուրիշներն են ձեր ուսերին գցել, դադարեցրե'ք ձեր անվերջ վազքը, շունչ առեք ու մի քանի հարց ուղղեք.
Չափից դուրս շատ գործ չեք ստանձնել արդյոք: Գուցե պետք է հանել մեկ կամ մի քանի կետերը ձեր պարտականությունների երկար ցուցակից, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենաք հանգստի ու լիցքաթափման համար: Միգուցե Դուք չեք կարողանում մերժել համառ խնդրանքները: Կամ չափից ավելի գործ եք հետաձգում հետոյին, իսկ հետո չեք կարողանում ամեն ինչ անել միանգամից:
 
Ըստ էության այդ խնդրից խուսափելը բավականին հեշտ է. եթե սովորություն դարձնեք սկսել աշխատանքը անմիջապես, երբ այն ծագում է, Ձեզ համար հստակեցնել այն կատարելու ամենակարճ ժամանակը և ձգտել ոչ մի հանգամանքում չհետաձգել կատարելու ժամկետը:
 
Հնարավոր է` դուք պերֆեկցիոնիստ եք:
Պերֆեկցիոնիստին հատուկ է վերցնել իր վրա չափազանց շատ պարտավորություններ ու հոգսեր` կատարյալ ծնող, ամուսին, ծառայող կամ քաղաքացի լինելու համար: Այդպիսի մարդիկ հաճախ գործում են ոչ արդյունավետ. նրանք հսկայական ժամանակ են ծախսում սեփական աշխատանքը անվերջ կատարելագործելու վրա, թեև լիովին բավարարող արդյունքը հնարավոր է ձեռք բերել ավելի քիչ ժամանակ ու եռանդ ծախսելով: Եթե ձեզ հատուկ է պերֆեկցիոնիզմը, սովորեք նվազեցնել ձեր պահանջները սեփական անձի նկատմամբ, օգտվեք խելամիտ բավարարության կանոնով:

 
Ինչպե՞ս արդյունավետ տնօրինել ժամանակը
 

Հաջողության հասած մարդիկ կազմակերպում են իրենց ժամանակը մանրուքներով հանդերձ ամբողջ շաբաթվա համար, իսկ լուրջ գործերը` ամբողջ տարվա կտրվածքով: Ժամանակը պլանավորելու սովորությունը ձեռք բերելու վրա նախնական շրջանում ժամանակ ու ջանքեր թափելով շուտով Դուք հաճելիորեն կզարմանաք նրա վրա, թե որքանով է աճում ձեր աշխատանքի արդյունավետությունը: Վերլուծելով անցած շաբաթը և համեմատելով այն կազմած ցուցակի հետ` կարող եք պարզել` երբ և ինչ ձևով եք ծախսել ձեր ժամանակը հենց այնպես: Իմանալով դա` բավականին հեշտ է կամային հատկություններ դրսևորելով խուսափել հետագա թերացումներից: Ձեր ռեժիմը կազմելիս` չմոռանաք ցուցակում տեղ հատկացնել հանգստին ու ժամանցին: Մի մտածեք, որ այդ ժամանակը կորած է: Մեր օրգանիզմը կարիք ունի հանգստի, զվարճանքի ու հաճույքի. դրա շնորհիվ մենք աշխատում ենք ավելի արդյունավետ և մեր աշխատանքով ինքներս մեզ ավելի մեծ վայելք պատճառում:


 




Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս արդյունավետ տնօրինել ժամանակը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Admin (29.09.11) Դիտումներ: 3013 | Տեգեր: կարիերա, աշխատանք, Ժամանակի կառավարում, Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0