RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչու է առաջանում ինտերնետային կախվածություն  4536

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Ինչու է առաջանում ինտերնետային կախվածություն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 
Չափազանց տարվածությունը ինտերնետով բազմաթիվ մարդկանց ստիպում է օր օրի ավելի շատ ժամանակ անցկացնել ցանցում: Հոգեբանները տարակարծության մեջ են` արդյոք կարելի է խոսել ևս մեկ կախվածության տեսակի մասին: «Ինտերնետային կախվածության» թեման ակտիվ քննարկումների փուլում է այսօր: Այն հաճախ բնորոշվում է որպես հիվանդություն կամ ախտանշան (Internet Addiction Disorder կամ IAD):
 
Ահա 10 նախանշան, որոնք վկայում են ձեր կախվածության մասին` ինտերնետից.
  • Դուք արթնանում եք գիշերվա ժամը 3-ին պետքարան գնալու համար, սակայն մինչև նորից պառկելը ստուգում եք Ձեր էլեկտրոնային փոստը:
  • Դուք դաջվածք եք անում նման բովանդակությանբ. «Այս մարմինն ավելի լավ կնայվի Netscape Navigator  ծրագրով»:
  • Դուք Ձեր երեխաներին անվանակոչում եք Eudora, Mozilla и Dotcom /Գուցե Դուք ժպտում եք, բայց նման դեպքեր գրանցվել են/:
  • Անջատելով մոդեմը` զգում եք վախեցնող դատարկության զգացում, կարծես Ձեզ լքել է սիրած էակը:
  • Թռիչքի կամ ուղևորության դեպքում ժամանակի մեծ մասն անցկացնում եք նոթբուքը  ծնկներին:
  • Եթե անգամ Ձեր ներկայիս աշխատանքն այդքան էլ չեք սիրում, շարունակում եք մնալ աշխատավայրում, քանի որ այնտեղ ինտերնետից անվճար օգտվելու հնարավորություն կա:
  • Դուք ծիծաղում եք դանդաղագործ ինտերնետից օգտվող  մարդկանց վրա:
  • Դուք սկսում եք սմայլիկներ օգտագործել սովորական նամակներ գրելիս:
  • Վերջին անձնավորությունն, ում հետ ծանոթացել եք, եղել է JPEG  ձևաչափով:
  • Ձեր համակարգիչը փչացել է: Դուք ինտերնետ չեք մտել երկու ժամ: Սկսում եք նյարդայնանալ և ոչ մի կերպ չեք կարողանում կենտրոնանալ մեկ այլ գործի վրա:
 
 
 Ինչու՞ է առաջանում ինտերնետային կախվածություն
 
  Հիմնական գործոնները, որոնք մղում են չափազանց տարվածության ինտերնետով, հետևյալն են.
 
Շփումների պակաս իրական կյանքում. Ինտերնետից կախված մարդկանց մեծամասնությունը ՙնստում է՚ ցանցում շփման համար, քանի որ շփումներն այնտեղ, իրենց կարծիքով, ունեն առավելություն իրական շփումների համեմատ:
 
Պաշտպանվածության զգացումը ցանցում. ըստ հարցումների` ինտերնետից կախված մարդկանց գրավում են ցանցի այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են թաքնված մնալը, հասանելիությունը, անվտանգությունը և շփման դյուրին լինելը:
 
Իրականությունից հեռանալու հնարավորությունը. կարելի է վստահաբար նշել, որ այսօր ինտերնետը դարձել է միջոցներից մեկը ստեղծելու սեփական "օդային ամրոցը",  որտեղ չկան ուղղակի կապեր գոյություն ունեցող աշխարհի հետ, չկան անմիջական շփումներ իրական անձանց հետ:
 
«Տեղեկատվական վամպիրիզմ". Քանի որ ինտերնետը ապահովում է անսահմանափակ քանակությամբ տեղեկատվություն, այն կարող է մարդու մեջ առաջացնել "տեղեկատվական վամպիրիզ", այսինքն` նա աշխատում է կլանել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն:
 
Ուրախալի է այնուամենայնիվ, որ ներկա դրությամբ ինտերնետ կախվածությունը չի համարվում հիվանդություն: Գոյություն չունի երևույթի հոգեբանական կամ հոգեբուժական ախտորոշումը: Ի տարբերություն ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահման արդյունքում առաջացած կախվածությունից` ինտերնետ-կախվածությունը նվազագույն չափով է վնասում մարդու առողջությանը,  չի քայքայում ուղեղը և բավականաչափ անվտանգ է: Չնայած դեռ հոգեբաններն ու հոգեբույժները չեն եկել ընդհանուր եզրակացության` գոյություն ունի կախվածություն ինտերնետից, թե ոչ , հոգեբան Ջ. Սուլերը նշում է. «Եթե Ձեր իրական կյանքը առանձնացված է վիրտուալ տիրույթում ունեցած կյանքից, ուրեմն Դուք ունեք հիմնախնդիր: Ավելի ճիշտ է այն տարբերակը, երբ այդ երկուսը միավորված են և կազմում են մեկ ամբողջի մաս":

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչու է առաջանում ինտերնետային կախվածություն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Admin (05.11.11) Դիտումներ: 4536 | Տեգեր: ինտերնետ կախվածություն | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ