Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ
Ինչու՞ չի կարելի ընկերուհիների հարդարման պարագաներն օգտագործել  412

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   

 

Դեմքի եւ մանավանդ աչքերի հարդարման պարագաները պետք է օգտագործի միայն մեկ մարդ եւ ոչ մի դեպքում թույլ չտա ուրիշներին օգտագործել դրանք։ Հակառակ դեպքում հնարավոր է մի շարք վարակներ փոխանցել, հունիսի 5-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը։

Աչքի հարդարման պարագաների միջոցով, օրինակ, հնարավոր է ձեռք բերել դեմոդեկոզ՝ թարթիչի արմատներում բնակվող տիզ, որն առաջացնում է քոր, տհաճ զգացողություններ եւ դիսկոմֆորտ։ Թարթիչների արմատներում բնակվելով՝ այս տիզն արտազատում է տոքսիկ նյութեր, որոնք կարող են մի շարք խնդիրներ առաջացնել։

Իհարկե, բացի այս տիզից, կան նաեւ շատ այլ հիվանդություններ, որոնցով կարելի է վարակվել՝ ընկերուհիների հարդարանքի պարագաները օգտագործելով։

Հաճախ նույն կոսմետիկան օգտագործում են ոչ միայն մոտ ընկերուհիները, այլեւ պրոֆեսիոնալ կոսմետոլոգները, որոնք օրվա ընթացքում տարբեր կանանց են հարդարում՝ որպես կանոն, նույն մատիտներով եւ վրձիններով։ Դա նույնպես բավական վտանգավոր է, այդ պատճառով, մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել, որպեսզի կոսմետոլոգները մեկանգամյա օգտագործման պարագաներով Ձեզ հարդարեն։

Ինչ վերաբերվում է հարդարման պարագաների ընտրությանը, ակնաբույժը խորհուրդ է տալիս օգտագործել միայն որակյալ կոսմետիկա, մանավանդ ամռանը, երբ բորբոքումներն ու ալերգիկ խնդիրները բավական հաճախ են հանդիպում. դրանք կարող են սրվել անորակ կոսմետիկայի պատճառով։

Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը նաեւ խորհուրդ է տալիս քնելուց առաջ անպայման մաքրել հարդարանքը։ Երեւի թե չկա աղջիկ, ով չի լսել, որ հարդարանքով քնելը վնասակար է, բայց քչերն են այս կանոնին հետեւում եւ երեկոյան մաքրում դեմքը։

NEWS.am Medicine

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017