RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչո՞ւ պետք է կինը գլուխը ծածկի եկեղեցում  1576

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   qahana.am


Ինչո՞ւ պետք է կինը գլուխը ծածկի եկեղեցում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


– Ինչո՞ւ պետք է կինը գլուխը ծածկի եկեղեցում:

– Սուրբ Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում գրում է, որ կինը պարտավոր է գլուխը ծածկել աղոթելիս, որովհետև «… վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղոթքի կանգնել Աստծու առաջ» (Ա Կորնթ. 11: 5, 13): «… կինը պարտավոր է քող դնել գլխին, հրեշտակների  պատճառով» (Ա Կորնթ. 11: 10): Ինչպես տեսնում ենք, կնոջ գլուխը ծածկելը եկեղեցում ունի ավետարանական լուրջ հիմնավորում: Ավետարանական այս պատգամի գործադրումով կանայք ու աղջիկները ցուցաբերում են հնազանդություն, խոնարհություն ու համեստություն ոչ միայն առաքելական խոսքին, այլ հենց ուղղակի Աստծուն, քանի որ ավետարանական յուրաքանչյուր տող ու պատգամ գրվել է Աստծո Սուրբ Հոգով:

Եթե մենք ունենք պատկառանք ու երկյուղ Աստծո տուն մտնելիս, որքան ևս առավել պետք է պատկառանքով ու խոնարհությամբ ծածկենք մեր գլուխը Նրա առջև աղոթելիս, Ում ահից «քերովբեները թևասքողվում են, սերովբեները սարսելով ամփոփվում իրենց մեջ, իսկ տերություններն ու պետությունները չեն համարձակվում նայել», – ասում է Ս. Խոսրով Անձևացին` երկրորդելով  սուրբ Պողոս առաքյալի` վերը նշված խոսքը: Բացի դրանից շատ խորհրդավոր ու գեղեցիկ է, երբ Պատարագի խորհրդի ժամին եկեղեցում աղոթքի կանգնած կանայք ու աղջիկները գխաշոր են կրում:

Ուստի կանայք և աղջիկները, չպիտի խորշեն եկեղեցում գլխաշոր կրելուց, խոնարհաբար ծածկեն իրենց գլուխները Աստծո առջև աղոթելիս, որպեսզի Նա, տեսնելով նրանց հնազանդությունը, ունկնդիր լինի նրանց աղոթքներին և կատարի նրանց բարի ու ազնիվ խնդրանքները:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչո՞ւ պետք է կինը գլուխը ծածկի եկեղեցում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (11.09.16) | Հեղինակ: qahana.am W Դիտումներ: 1576 | Տեգեր: եկեղեցում, ծածկի, Կինը, Ինչո՞ւ, գլուխը, պետք | - Վարկանիշ -: 0.0/0