RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչո՞ւ չի կարելի եկեղեցում նստելիս ոտքը ոտքին գցել , զույգերին՝ միմյանց ձեռք բռնել  1275

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Ինչո՞ւ չի կարելի եկեղեցում նստելիս ոտքը ոտքին գցել , զույգերին՝ միմյանց ձեռք բռնել

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

– Ինչո՞ւ չի կարելի եկեղեցում նստելիս ոտքը ոտքին գցել: Ինչո՞ւ զույգերին չի կարելի եկեղեցում միմյանց ձեռք բռնել:

– Եթե գնում ենք եկեղեցի, որ հանդիպենք Աստծուն, աղոթքի համար առանձնանանք մեր ներսում, ապա ցանկացած բան, որ կարող է մեզ շփոթեցնել, մեր ուշադրությունը շեղել, պիտի հեռացնենք մեզանից: Եթե աղոթելու փոխարեն երիտասարդը բռնել է ընկերուհու ձեռքը, արդյո՞ք նա կկարողանա կենտրոնանալ աղոթքի վրա, թե՞ պիտի ուշադրությունը շեղվի սիրած աղջկա ձեռքի ջերմությամբ: Հիմա անդրադառնանք ոտքը ոտքին գցելուն:

Շատ ավելի պարզ պայմաններում մենք չափազանց զգույշ ենք: Ինչպե՞ս կվերաբերվի մեզ դասախոսը, եթե ոտքներս ոտքին գցած պատասխանենք քննության հարցերին: Կամ արդյո՞ք մեզ թույլ կտանք նման կերպ նստել հիմնարկի տնօրենի մոտ, որտեղ փորձում ենք աշխատանքի ընդունվել, կամ էլ` եթե նախագահի մոտ ընդունելության լինենք: Բնականաբար` ոչ:

Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է ոտքը ոտքին գցել, եթե գնացել ենք Մեկի մոտ, Ով հազարապատիկ անգամ ավելի մեծ է, քան գործատուն, դասախոսն ու նախագահը: Նա մեր Արարիչն է, մեր Տերը, մեր Հայրը: Եկեղեցում ոչ միայն ոտքը ոտքին գցել պետք չէ, այլ նաև ձեռքերը ետևում կանգնել, ոչ հոգևոր թեմաներով զրույցի բռնվել, բարձր խոսել, անպարկեշտ հագնված լինել, որպեսզի մյուսներին էլ չխանգարենք, նրանց ուշադրությունը չշեղենք: Կանայք ու աղջիկները եկեղեցի գնալիս պետք է գլխաշորով լինեն: Դա ևս բարեպաշտական մի սովորություն է, որով ցույց ենք տալիս մեր խոնարհությունն Աստծո առաջ:

Qahana.am


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչո՞ւ չի կարելի եկեղեցում նստելիս ոտքը ոտքին գցել , զույգերին՝ միմյանց ձեռք բռնել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (23.08.16) Դիտումներ: 1275 | Տեգեր: գցել, եկեղեցում, ոտքը, նստելիս, չի, միմյանց, ոտքին, Ինչո՞ւ, զույգերին՝, կարելի | - Վարկանիշ -: 0.0/0