RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ինչի՞ է ընդունակ լավատեսությունը  3502

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Ինչի՞ է ընդունակ լավատեսությունը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Երբ հիվանդանում ենք, գնում ենք բժշկի, բայց շատ հաճախ էլ ոչինչ չենք ձեռնարկում՝ մտածելով, որ ինքն իրեն կանցնի (հայկական բնավորություն է): Ճիշտ է, մեր օրգանիզմը ինքնավերականգնվող ամբողջություն է, բայց նրան մենք կարող ենք օգնել... լավատեսությամբ:
 

Լավատեսություն
 

  «Լավատեսորեն նայելով կյանքին՝ մենք կարող ենք, ինքներս էլ չնկատելով, հաղթել շատ հիվանդություններ»,- այսպիսի եզրակացության հանգել են մասնագետները՝ շատ երկրներում կատարված հետազոտությունների և վիճակագրության շնորհիվ: Եթե ընտանիքում, օրինակ, հակվածություն կա սրտանոթային հիվանդությունների նկատմամբ, ապա լավատեսի մոտ այդ հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու վտանգը  երկու անգամ նվազում է: ՈՒրեմն՝ լավատեսությունն ամենալավ դեղն է :
 
 Դրական հոգեբանություն

  Իսկ ինչու՞ է լավատեսությունն ամրապնդում առողջությունը: Միգուցե այն պատճառով, որ լավատեսը ավելի քի՞չ է սթրեսների ենթարկվում: Չէ՞ որ ներզատական գեղձերի կողմից արտադրվող սթրեսային հորմոնները երկարատև սթրեսի ժամանակ քայքայում են օրգանիզմը՝ ազդելով առաջին հերթին  սրտի վրա:

  Հոգեբանները հաստատել են, որ հոռետեսության և թույլ առողջության միջև ուղղակի կապ կա:

  Հոգեբանության մեջ նոր ուղղություն է առաջացել՝
«դրական հոգեբանություն»:
Սա մարդկանց  սովորեցնում է ինչ-որ լավ բան գտնել նույնիսկ անելանելի թվացող  իրավիճակներում, ձևավորել լավատեսական հայացք: Իհարկե, լավատեսը այն մարդը չէ, որը պնդում է, թե ամեն ինչ հրաշալի է, երբ իրականում ամեն ինչ շատ վատ է: Իսկական լավատեսը կարեղանում է ճիշտ գնահատել իրավիճակը, հավատում է, որ ճիշտ քայլեր ձեռնարկելով ու ակտիվ աշխատելով՝ շատ բան կարող է բարեփոխել:

  Հիվանդությունը գլխում է ծնվում

  Տարօրինակ է, բայց  շատ հիվանդություններ առաջանում են մեր գլխում: Եթե մենք տրվում ենք մելամաղձությանը , հուսահատված ենք կամ անտրամադիր, ապամեր առողջական վիճակն անմիջապես վատանում է: Ընդ որում,  բոլորովին կարևոր չէ, թե ինչու ենք անտրամադիր. եղանա՞կն է վատ, տհաճություններ կան աշխատավայրու՞մ, կամ անձնական կյանքու՞մ է խնդիր առաջացել. միևնույն է, մեր իմուն համակարգն անմիջապես արձագանքում է:
  Իսկ եթե, հակառակը, լավատեսորեն ենք  տրամադրված, ավելի շատ իմուն բջիջներ են արտադրվում, որոնք ավելի ակտիվ են գործում: Այդ պատճառով էլ թույլ մի՛  տվեք, որ վատ տրամադրությունն իշխող դառնա, շփվե՛ք կենսախինդ մարդկանց հետ, տոներ կազմակերպե՛ք ձեր մտերիմների և ձեզ համար: Վառ ծաղիկներով փոքր ծաղկեփունջն անգամ կբարձրացնի ձեր տրամադրությունը:

   Ծրագրենք մեր առողջությունը

եղեք լավատես

 

Ավելի շատ կենսաբաններ են գալիս այն եզրակացության, որ օրգանիզմի պաշտպանական ուժերը կարելի է ինքնուրույն ծրագրավորել: Չէ՞ որ մեր ենթագիտակցությունը հավատում է այն ամենին, ինչ ինքներս մեզ համոզված ասում ենք, և անմիջապես սկսում է գործել. կարծես հրահանգ է ստացել:

Օգտագործե՛ք ձեր մտքի ուժը: Միշտ ձեզ ներշնչե՛ք.«Ես ամուր իմուն համակարգ ունեմ. այն յուրաքանչյուր վարակի կդիմադրի»: Եթե դուք մշտապես ներդնեք այս միտքը ձեր ենթագիտակցության մեջ, դա կակտիվացնի ձեր իմուն համակարգը: Ինքնաներշնչման ձևերը, իհարկե, շատ են:

  Զինվե՛ք լավատեսությամբ:

 

  •   Արթնանալուն պես մտովի քաջալերե՛ք ինքներդ ձեզ.«Ես երջանիկ եմ: Յուրաքանչյուր դժվարություն ես ժպիտով եմ դիմավորում: Ամբողջ օրվա ընթացքում ես առույգ ու կենսախինդ կլինեմ»:
  •   Հայելուն նայելով՝ ժպտացե՛ք, թող ձեր դեմքը փայլի: Հիշե՛ք դեմքի մկանների այդ վիճակը և աշխատե՛ք ամբողջ օրվա ընթացքում պահպանել այն:
  •   Ամեն հարմար առիթով  մարդկանց լավությու՛ն արեք , ինչ-որ հաճելի բան ասե՛ք կամ ուղղակի ժպտացե՛ք, եթե նույնիսկ անծանոթ եք:
  •   Սովորություն դարձրե՛ք ամեն երեկո բարձրաձայն ասել. «Ես ներում եմ բոլորին, ովքեր նեղացրել են ինձ: Ներում եմ ինձ այն ամենի համար, ինչ իմ մեղքով է եղել»:
  •   Օգտվե՛ք երևակայության ուժից. հարմար նստե՛ք, թուլացե՛ք և  շատ տեսանելի պատկերացրե՛ք, որ հասել եք այն ամենին, ինչ ուզում եք՝ ամուր առողջություն, երկար, երջանիկ կյանք, հաջողություններ աշխատանքում:
  •     Ամեն հարմար պահի ուրախ երգե՛ք, նույնիսկ պարե՛ք:
  •     Եթե հիվանդ եք, քնելուց առաջ մտածե՛ք առողջանալու մասին.«Վնասված է միայն այն գործիքը, որից օգտվում եմ: Իմ հոգևոր «եսը» առողջ է և քնիս մեջ առողջացում կբերի իմ մարմնին»:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչի՞ է ընդունակ լավատեսությունը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Admin (24.01.13) Դիտումներ: 3502 | Տեգեր: լավատեսություն, հոգեկան հավասարակշռություն | - Վարկանիշ -: 0.0/0