RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ի՞նչ կարող է տալ ձեզ ՊԱՐԸ...  1046

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Ի՞նչ կարող է տալ ձեզ ՊԱՐԸ...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Պասիվ կյանքը, գրասենյակային աշխատանքը, քիչ շարժունակությունը, առօրյա վեճերը, սթրեսները, այս ամենը վատ են ազդում մարդու օրգանիզմի վրա: Պարը զգացմունքներ արտահայտելու, վատ տրամադրությունից, բացասական էներգիայից ազատվելու միջոց է: Ոմանք պարում են ծանր աշխատանքային օրվա ավարտին, մյուսները` կենցաղային առօրյայից կտրվելու կամ ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար, բայց բոլորի գլխավոր նպատակը լիցքաթափվելն է:
 
Ի՞նչ կարող է տալ ձեզ ՊԱՐԸ...
 
Պարը նույն ազդեցությունն է թողնում, ինչ` լողը, դահուկասահքը, սակայն լողի համար անհրաժեշտ է լողավազան, իսկ դահուկասահքի համար` ձյուն: Պարի համար միայն երաժշտությունն ու պարելու ցանկությունը բավական են: Պարը արվեստի միակ տեսակն է, որի «գործիքը» մարդն է: Տանը միացնում եք ձեր նախընտրած երաժշտությունը և սկսում պարել: Իսկ գիշերային ակտիվ կյանք նախընտրողները կարող են գնալ դիսկոտեկ և լիցքաթափվել:
       
«Օրը անիմաստ է անցել, որովհետև չեմ պարել»:
                                                                                       Նիցշե
 
Նիցշեի նման հայտնի մտածողը գնահատում էր պարի դրական ազդեցությունը և իր առօրյայում անպայման ժամանակ էր հատկացնում պարելուն: Եթե բոլորը օրը մի քանի րոպե տրամադրեն պարելուն, հասարակությունն ավելի առողջ կլինի: 
 
Օրակարգ
Առավոտյան ժամը 7-ին…
 
Վաղ արթնացեք: Մինչ թեյնիկը գազօջախի վրա կտաքանա, միացրեք նվագարկիչը կամ, թեկուզ, ռադիոընդունիչը և սկսեք շարժվել երաժշտության ռիթմին համահունչ: Այդպիսով ձեր օրը կսկսվի բարձր, դրական տրամադրությամբ: Ինչպես օրը սկսեք, այնպես էլ այն կանցնի:
 
Օրը ճաշ դարձավ
 
Անգլիացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ տնային տնտեսուհիները շատ ավելի էներգիա են վատնում տնային  գործերի վրա, քան տղամարդիկ:
 
1 ժամ արդուկ անելը հավասարազոր է որմնադրի 1 ժամվա աշխատանքին: Սակայն երկու դեպքում էլ աշխատանքը ավելի հետաքրքիր և թեթև կանցնի, եթե ձանձրալի աշխատանքին զուգահեռ  պարեք կամ պարզապես ռիթմիկ շարժվեք ձեր սիրած  երաժշտության ներքո: Կարող եք պարել ամենապարզ ձևով. Մեջքը` ուղիղ, երկու քայլ` աջ, երկու քայլ` ձախ, մեկ քայլ` առաջ և հետ: Նույնը` կոնքերը շարժելով և երաժշտությանը համահունչ ձեռքերը պարացնելով:  
 
Քնելուց առաջ…
 
Գիշերը մինչև քնելը լսեք հանգիստ, մեղեդային երաժշտություն, հորինեք երաժշտությանը համահունչ մի քանի շարժումներ, պարեք և պառկեք քնելու: Դուք կտեսնեք միայն բարի երազներ: Եվ եթե անգամ ձեզ անհանգստացնում է անքնությունը, պարից հետո այն կանհետանա:
 
Ի՞նչ կարող է տալ ձեզ ՊԱՐԸ...
 
Խորհուրդ են  տալիս բժիշկները
 
Բժշկական դեղատոմսում այս միջոցը նշվում է բոլորի համար` մանուկների, պատանիների, մեծահասակների, հղի կանանց: Այս բուժիչ միջոցը հարկավոր չէ գնել, այն ունեն բոլորը, պարզապես պետք է պարբերաբար այն օգտագործել: «Դեղամիջոցը» պարզ է` ազատություն տուր մարմնիդ և սկսիր պարել:
 
Պարը լուծում է շատ խնդիրներ. անվստահություն, բարդույթներ, հոգեկան ընկճվածություն, սթրես, ինքնագնահատականի անկում:
 
Պարը արագացնում է նյութափոխանակությունը, մկանները սովորում են պարբերաբար աշխատել, դառնում են ավելի ամուր, բարելավվում է շնչառությունը:  Պարբերաբար հաճախելով պարի կամ առօրյայում պարելով` աստիճաններով կսկսեք  բարձրանալ առանց շնչահեղձ լինելու: Պարը ձեր ողնաշարն ավելի ճկուն կդարձնի, կբարելավի սրտի աշխատանքը և կապահովի բարձր տրամադրություն: Ողնաշարն «առողջության բանալին» է, որի խաթարումից էլ սկիզբ են առնում մի շարք հիվանդություններ: Ուղիղ մեջք և ճիշտ կեցվածք ունենալու դեպքում դուք ավելի  բարձրահասակ կլինեք:
 
Պարել խորհուրդ է տրվում նաև հղի կանանց: Ապագա մայրերը, պարելու դեպքում, հետագայում ավելի հեշտությամբ են դիմանում երկունքի ցավերին:
Պորտապարը լավ է ներքին օրգանների աշխատանքը կարգավորելու համար: Այդ պատճառով արևմուտքում աղջիկներին դեռ փոքր տարիքից պորտապար են սովորեցնում: Այն բուժում է նաև ցելյուլիտը:
 
Հին Հունաստանում պարի միջոցով մարդիկ հաղթահարում էին բազմաթիվ հիվանդություններ: Ըստ հույն բժիշկների,  այդ հիվանդություններից ազատվելու լավագույն միջոցը պարն է:
 
Այն կարգավորում է սրտանոթային համակարգի գործունեությունը, մարսողությունը, ախորժակը, ազատում է հուզահոգեբանական ազդեցությունից, սթրեսներից և, իհարկե, ապահովում է ձիգ և ուղիղ կեցվածք, սլացիկ կազմվածք, պլաստիկություն, նրբություն, շարժումների գեղեցկություն:
Պարը ազդեցություն է թողնում նաև քայլվածքի վրա` այն դարձնելով ավելի կանացի և պլաստիկ:
 
Նիհարել, առանց սննդակարգերի
 
Այս հարցում ձեզ կօգնի ամենաուրախ, ամենահաճելի, ամենադրական պարը: Պարբերաբար պարապունքների հաճախելով` անգամ մեկ ամսում դուք կկորցնեք ավելորդ կիլոգրամներ, ձեր մարմինը կդառա ավելի սլացիկ, իսկ դուք կլինեք ավելի առողջ: Դուք ձեզ կզգաք ավելի ինքնավստահ և կազատվեք բազմատեսակ բարդույթներից: Ձեր աչքերում փայլ կհայտնվի և լավատեսություն կառաջանա կյանքի նկատմամբ: Պարելով` դուք կսիրեք ձեր մարմինը և չեք առաջնորդվի գեղեցիկ մարմին ունենալու չափորոշիչներով: Այն, ինչն օրինաչափ է, դեռ չի նշանակում, որ գեղեցիկ է:
 
Ի՞նչ կարող է տալ ձեզ ՊԱՐԸ...
 
Սիրողական պարեր
 

Մասնագետները խորհուրդ են տալիս պարային մասիկներ ընտրելիս` գնել կտորից կարվածները: Կաշվե մասիկներն անհարմար են պարելու, ինչպես նաև ոտքի թաթը ազատ շարժելու համար:

Պարելու ժամանակ մազերը հարկավոր է բարձր հավաքել, որպեսզի ընթացքում դրանք չքանդվեն: Պարելու ժամանակ մազերը կխանգարեն և ձեզ, և մյուս պարողներին:

Պարի համար ընտրեք  այն հագուստը, որում ձեզ ավելի հարմարավետ եք զգում: Մի ընտրեք  գեղեցիկը, բայց անհարմարավետը: Պարելու ընթացքում ուշադրություն են դարձնելու ոչ թե ձեր հագուստին, այլ` ձեր շարժումների պլաստիկությանը:

Հանե՛ք արդուզարդը, պարելու ընթացքում այն կարող է վնասվել կամ ձեզ վնասել:

Մի՛ շպարվեք, միևնույն է, ընթացքում այն կփչանա: Պարելիս հարկավոր է, որ մաշկը կարողանա շնչել, իսկ դեմքի տարատեսակ քսուքները չեն թողնում, որ մաշկը շնչի:

Կարող եք արդեն սկսել պարել և մի մոռացեք ժպտալ: Դուք կբարձրացնեք ոչ միայն ձեր, այլև դիմացինի տրամադրությունը: Ժպիտով ձեր բարյացակամությունն եք ցույց տալիս կյանքի և մարդկանց նկատմամբ:

Եթե անգամ շարժումը չեք կարողանում միանգամից կատարել, մի հուսահատվեք, հաջորդ դասին անպայման կստացվի:

 
Երջանկություն, անցիր կողքովս, դու հարատև չես… 
 
Պարզվում է, որ ըստ ամերիկյան գիտնականների, երջանկության հարատևությունը պարի մեջ է: «Կյանքի պարը»` կազմված առօրյայում ամենապարզ պարային շարժումներից, համարվում է «երիտասարդության էլիքսիր»: Այդ կախարդական միջոցը երկարացնում է կյանքը և մարդկանց օգնում մնալ միշտ երիտասարդ և գեղեցիկ: Ըստ գիտնականների` երջանկության դարավոր գաղտնիքը մշտապես երիտասարդ մնալն ու երիտասարդ լինելու  զգացողությունն է:
 
Պարը տարիք չի ճանաչում 
 
Պարը զգացմունք է, տրամադրություն, այն հոգու երգն է, երբեմն` ուրախ, երբեմն` տխուր, ակտիվ, նուրբ, փոփոխական, իսկ հոգին տարիք չի ճանաչում: Պարեք ցանակացած տարիքում, մի զրկեք ձեզ պարի միջոցով ինքնաարտահատվելու հնարավորությունից: Պարը ձեզ կօգնի ձերբազատվել տարիքի, արտաքին տեսքի, կազմվածքի հետ կապված տարատեսակ բարդույթներից:
 
Դարեր առաջ, նույնիսկ նախամարդիկ գնահատել ու հասկացել են պարի նշանակությունը: Տարատեսակ զոհաբերությունների և ցեղի ներսում կատարվող  ծեսերի ժամանակ նրանք պարել են: Աֆրիկյան մի շարք քաղաքներում այժմ էլ նմանատիպ արարողություններն ուղեկցվում են պարով: Պարողն ընթացքում ընկնում է «տրանսի” մեջ և ազատվում իր մեջ եղած չար ոգիներից:
 
Եթե ցանականում եք կյանքը ժպտա ձեզ` սկզբում նրան նվիրեք ձեր լավ տրամադրությունը: 
                                                                                                                                                                     Սպինոզա
 
Ի՞նչ կարող է տալ ձեզ ՊԱՐԸ...
 
Ինչ է ասում հոգեբանը…
 
Պարը օգնում է բացահայտել ներքին «ես»-ը` ձեռք բերելով ներդաշնակություն, հոգու թռիչք, եռանդ: Ինքնավստահությունը, բարձր տարամադրությունը, բարդույթների բացակայությունն օգնում են օրգանիզմի կանոնավոր աշխատանքին: Պարեք, եղեք ակտիվ և գեղեցիկ, ձգտեք կատարելագործման:
 
«Ես չեմ սիրում  կամ չեմ կարող պարել». Տարատեսակ միջոցառումների ժամանակ շատերն են արտաբերում այս բառերը: Բայց չպարելու պատճառը այն չսիրելը կամ պարել չկարողանալը չէ, քանզի պարն ընդամենը երաժշտության ռիթմին համահունչ շարժվելն է:
 Ըստ հոգեբանների` պատճառն այլ է:  Շատերին դուր չի գալիս, երբ պարելիս մյուսները նայում են իրենց կատարած շարժումներին: Դրա համար պետք չէ  առանձնանալ կոլեկտիվից: Ընդհակառակը. Չպարելով` քեզ վրա ես կենտրոնացնում ներկաների ուշադրությունը: Փորձեք շարժվել ռիթմի տակ, իսկ արդեն հաջորդ անգամ դուք կպարեք: Կամ նայեք մյուս պարողների շարժումներին և փորձեք կրկնել դրանք: Եթե չի ստացվում, պարողին խնդրեք ձեզ սովորեցնել: Նա միայն ուրախ կլինի դրա համար: Կարևորը առաջին քայլն է: Ձեր կյանքն այդ պարից չի կախված, ուրեմն պարեք և ժպտացեք:
 
Երջանկություն նորապսակներին
 
Իզուր չէ, որ մարդիկ իրենց համատեղ կյանքը սկսում են հարսանեկան գեղեցիկ վալս պարելով: Այժմ շատ զույգեր, գիտակցելով գեղեցիկ պարի նշանակությունը, հարսանիքից օրեր կամ ամիսներ առաջ հաճախում են պարի և սովորում հարսանեկան վալս պարել: Նրանք  իրենց գեղեցիկ պարով հիացնում ու զարմացնում են շատերին:
Պարն ուրախություն, երջանկություն է պարգևում, հավատ ներշնչում կյանքի և ապագայի նկատմամբ:
 
Հայկական հարսանիքներում առանձնահատուկ նշանակություն է տրվում պարին: Պարում են հարսնացուի տան բակում, հարսանեկան զգեստը հագցնելիս, հետո` փեսայի տանը: Անգամ   խորոված բերելու արարողությունը պարով է զուգորդվում: Պարում են նաև նվերներ հանձնելիս, ուշագրավ է հարսի  պարը: Մի խոսքով,  ողջ հարսանեկան արարողությունը մի յուրատեսակ պար է:
 
Դիտեք պարային ֆիլմեր
 
Եթե դուք դեռ չեք պարում, ձեզ առաջին քայլերն անելու հարցում կօգնեն պարային ‎‎ֆիլմերը:
 
«Եկեք պարենք» - գլխավոր դերերում` Ռիչարդ Գիր, Ջենիֆեր Լոպես, Սյուզան Սարանդոն
 
«Պարիր ինձ հետ» - գլխավոր դերերում` Վանեսա Վիլյամս, Կրիս Կրիստոֆերան, Չեյեն
 
«Տանգոյի ռիթմով» - գլխավոր դերերում` Նատալյա Օրեյրո, Օլգա Պոգոդինա:
 
Պարեք, լիցքաթափվեք, ժպտացեք և երջանիկ վայրկյաններ նվիրեք միմյանց:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչ կարող է տալ ձեզ ՊԱՐԸ...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (14.03.16) Դիտումներ: 1046 | Տեգեր: հոգեկան առողջություն | - Վարկանիշ -: 0.0/0