Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ
Հնարավո՞ր է արդյոք բնակչության պետական ռեգիստրում հաշվառման դիմում ներկայացնել լիազորված անձի միջոցով  368

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 

16 տարին լրացած անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար դիմումն անձամբ կամ լիազորված անձի միջոցով ներկայացնում է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն: Ընդ որում, լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում. այն կարող է լինել նաև հասարակ գրավոր ձևով:
 

Անհրաժեշտ է նշել նաև, որ բնակության վայրի փոփոխության դեպքում, նոր բնակության վայրով հաշվառվելու դեպքում անհրաժեշտությունը բացակայում է ներկայանալ նախկին բնակության վայրի անձնագրային ծառայություն. գործընթացն իրականացվում է մեկ պատուհանի սկզբունքով՝ նոր բնակության վայրի անձնագրային ծառայությունը անձին հաշվառելիս հանում է նախկին հաշվառման հասցեից էլեկտրոնային եղանակով:
 

Լիազորված անձի միջոցով հաշվառվող անձինք պետք է իմանան նաև հետևյալի մասին: Եթե հաշվառվելիս չի ներկայացվում սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական կամ սեփականատիրոջ համաձայնություն, այլ գործընթացը կազմակերպում է ոստիկանության կողմից բնակության փաստը ստուգվելու միջոցով, ստուգման արդյունքում բնակության փաստը ժխտվելու դեպքում հաշվառման դիմումը մերժվում է:
 

Իրավաբան.net




 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017