RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Հղիություն, անալիզների և հետազոտությունների ժամանակացույց  384

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Հղիություն, անալիզների և հետազոտությունների ժամանակացույց

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Նրանք, ովքեր անցել են անալիզներ հանձնելու թոհուբոհով, հաստատ կհամաձայնվեն, որ այդ գործընթացը հղիության մատուցած անհարմարություններից մեկն է, բայց որը պարտադիր է և ուղեկցում է ձեզ ողջ հղիության ընթացքում: Բացի նրանից, որ գործընթացն ինքնին տհաճ է, դրան էլ գումարվում են կաբինետների դիմաց գոյացած հերթերը, նամանավանդ երբ ստիպված ես հերթիդ սպասել կանգնած ու փորդ գրկած:

Բայց ինչպես ասում են, ինչ անում ենք, երեխաների համար ենք անում: Հետևաբար, առողջ երեխա ունենալու համար անհրաժեշտ է, որ դուք պարբերաբար անցնեք այդ ճանապարհը: Միգուցե ժամանակի կամ միգուցե հավեսի սղության պատճառով բժիշկները և նրանց բուժքույրերը շատ հաճախ ձեզ ուղարկում են տարբեր կաբինետներ անալիզներ հանձնելու առանց բացատրելու դրանց նպատակը, իսկ այդ կաբինետներում էլ ձեզանից մեքենայաբար վերցնում են տարբեր «մասունքներ» կրկին առանց բացատրության: Եվ քանի որ մենք ունենք այդ ժամանակը և հավեսը, ստորև կներկայացնենք, թե ինչպիսի անալիզներ պետք է հանձնեն հղիները և ինչու:

Եթե արդեն իմացել եք հղիության փաստի մասին (իսկ դա կարելի է իմանալ տան պայմաններում հղիության թեստի միջոցով, որը վաճառվում է բոլոր դեղատներում, պարզապես պետք է այն ընկղմել մեզի մեջ և 3 րոպե պահել. եթե հայտնվի 2 գծիկ, ապա դուք հղի եք, եթե մեկ, հղի չեք), ապա հաշվառման կանգնեք բուժհաստատությունում: Դուք պետք է հանձնեք հետևյալ անալիզները` արյան անալիզ արյան խումբը, ռեզուսը որոշելու համար, այն դեպքում, երբ կնոջ ռեզուսը բացասական է,կարող է արյան փոխներարկման անհրաժեշտություն առաջանալ: Արյան անալիզն անհրաժեշտ է նաև ստուգելու համար կնոջ օրգանիզմում սիֆիլիսի, ՁԻԱՀ-ի և հեպատիտի առկայությունը. այդ վարակները կարող են թափանցել պտղի մեջ և բացասականորեն ազդել նրա վրա: Եթե կնոջ արյան ռեզուսը բացասական է, իսկ տղամարդունը` դրական, ապա կարող է տեղի ունենալ ռեզուս կոնֆլիկտ, այդ պատճառով անհրաժեշտ է արյան անալիզ հանձնել 2 շաբաթը մեկ անգամ: Հղի կինը պետք է հանձնի նաև բիոքիմիական անալիզներ, օրինակ` մեզի, քսուկի:

Բացի անալիզներից դուք պետք է զննում անցնեք ատամնաբույժի մոտ, քանի որ հղիության ընթացքում կանանց մոտ առաջանում է կալցիումի պակաս, ակնաբույժի մոտ, որի եզրակացությունից պարզ կդառնա` կարող եք դուք ինքնուրույն ծննդաբերել, թե կեսարյան հատումի անհրաժեշտություն կլինի:

Սրտաբանը կորոշի ունեք արդյոք սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներ, եթե այո, ապա ձեզ համար կնշանակվի հատուկ ռեժիմ և կորոշվի ծննդաբերության ձևը (բնական կամ կեսարյան հատումով):

Թերապևտը արտաքին զննման և հարցերի միջոցով կպարզի, թե ինչ գանգատներ ունեք, մանկական ինչպիսի ինֆեկցիաներ եք տարել:

Ամբողջ հղիության ընթացքում ապագա մայրը պետք է գտնվի գինեկոլոգի հսկողության տակ: Այդ այցերը կլինեն սկզբում երեք շաբաթը մեկ անգամ, իսկ հետո երկու շաբաթը մեկ անգամ: Յուրաքանչյուր այցելության ժամանակ ձեր բժիշկը կամ նրա օգնականը կստուգի ձեր փորը, կլսի պտղի սրտի զարկը, կչափի ձեր զարկերակային ճնշումը և կկշռի ձեզ: Նորմաները գերազանցելու դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Հղիության 14-18 շաբաթում ձեր ցանկությամբ կարվի ևս մեկ արյան անալիզ (այն վճարովի է և ոչ պարտադիր) ստուգելու համար Դաունի սինդրոմի, արատների, ողնուղեղի խախտումների և այլ հիվանդությունների առկայությունը երեխայի մոտ: Նշված երևույթներից որևէ մեկի առկայության դեպքում դեռևս հնարավոր է դադարեցնել հղիությունը, չնայած հաճախ կարիք է լինում կրկին հանձնել այդ անալիզը, քանի որ անալիզի պատասխանները երբեմն սխալ են լինում: Այդ ժամկետում արվում է նաև ուլտրաձայնային հետազոտություն ստուգելու համար պտղի վիճակն ու զարգացումը:

24-26 շաբաթականում կատարվում է երկրորդ ուլտրաձայնային հետազոտությունը: Այս ժամկետում արդեն հնարավոր է իմանալ երեխայի սեռը, մարմնի կառուցվածքը, նույնիսկ մատիկների քանակը, ընկերքի վիճակը, պտղաջրերի քանակությունը, կատարվում է արյան կլինիկական անալիզ: Այս ժամկետում մեծանում է վիժման վտանգը, բայց պետք չէ անհանգստանալ, նման դեպքում ձեր բժիշկ-գինեկոլոգը բուժման կուրս կնշանակի` վիտամիններ, դեղամիջոցներ:

Հղիության 30-րդ շաբաթից սկսած` հղի կինը պետք է ավելի հաճախ այցելի գինեկոլոգին: Նրան տրվում է փոխանցման քարտ, որը նա պետք է իր հետ վերցնի ծննդատուն երեխայի լույս աշխարհ գալու այդ հիշարժան օրը: Այնտեղ նշված են բոլոր անալիզների արդյունքները:

32 շաբաթականում հղի կնոջը տրվում է դեկրետային արձակուրդ, սերտիֆիկատ: Դրանով դուք կարող եք ընտրել այն ծննդատունը, որտեղ ուզում եք, որ ձեր երեխան լույս աշխարհ գա:

33-34 շաբաթում կատարվում է դոպլերոգրաֆիական հետազոտություն, որը նման է ուլտրաձայնային հետազոտությանը: Դրա շնորհիվ բժիշկներն իմանում են` բավարարում են արդյոք երեխային սննդարար նյութերը, թթվածինը:

35-36 շաբաթականում հղի կինը հանձնում է բիոքիմիական անալիզ, վերջին անգամ կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, որից կարելի է իմանալ երեխայի քաշը, պտղաջրերի քանակությունը, ընկերքի վիճակը, երեխայի դիրքը: Իսկ երբ ի հայտ գան ծննդաբերության նախանշանները, պետք չէ անհանգստանալ և նյարդայնանալ: Բանիմաց մասնագետը ձեզ կօգնի բարեհաջող ծննդաբերել, իսկ ձեզ մնում է միայն այցելել գինեկոլոգին և հանձնել բոլոր անալիզները, չէ՞ որ դուք ուզում եք, որ ձեր երեխան առողջ ծնվի, իսկ նրա առողջությունը մեծավմասամբ կախված է ձեզանից:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հղիություն, անալիզների և հետազոտությունների ժամանակացույց  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (03.09.16) Դիտումներ: 384 | Տեգեր: հետազոտությունների, անալիզների, հղիություն, ժամանակացույց | - Վարկանիշ -: 0.0/0