RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Հետաքրքրություններ և նախասիրություններ. ինչպես ընդլայնել դրանք  610

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Հետաքրքրություններ և նախասիրություններ. ինչպես ընդլայնել դրանք

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Մարդու հոգեբանական առողջությունն ուղղակիորեն կապված է նրա հետաքրքրությունների և նախասիրությունների հետ: Դեռևս Զիգմունդ Ֆրեյդը շեշտը դնելով «սեռական էներգիայի» տեսության վրա` չանտեսեց և ընդունեց ստեղծագործական ու մտավոր ակտիվության կարևոր դերը մարդկային կյանքում: Բացատրելով մարդու ստեղծագործելու ձգտումը` նա նույնիսկ առանձին հասկացություն մտցրեց` «սուբլիմացիա»: 
 
Հետաքրքրություններ և նախասիրություններ. ինչպես ընդլայնել դրանք

Սուբլիմացիա հասկացությամբ Ֆրեյդը բացատրում էր մարդկային գործունեության այն ձևերը, որոնք տեսանելի կապ չունեն սեքսուալության հետ, բայց ծագում են սեքսուալ հակումից: Որպես սուբլիմացիայի ակնհայտ ձևեր` նա անդրադարձել է հատկապես կերպարվեստին և գրական գործունեությանը: Սուբլիմացիան Ֆրեյդը համարում էր լավագույն դրական և պաշտպանական մեխանիզմը:

Ֆրեյդից այս կողմ շատ բան է փոխվել, դադարել են «սեռական էներգիայի»` մարդու կյանքի վրա ունեցած ազդեցությանն այդքան կարևորություն տալ, բայց մոտեցումը ընդհանրապես ակտիվ գործունեության դերին մնացել է նույնը:
Գաղտնիք չէ, որ երբ մենք բավարարվածություն ենք ստանում մեր աշխատանքից, մեզ լավ ենք զգում. բազմազան հետաքրքրությունները պաշտպանում են միտքը բացասական մտքերից և զգացմունքներից: Հաճախ որևէ գործունեության հանդեպ զարգացված հետաքրքրությունն ի վիճակի է հաղթահարելոգ դեպրեսիան, թախիծը, զայրույթը, անհանգստությունը, անսովոր մտահոգությունը կամ մեղքի զգացումը:
 
Այլ մարդկանց մեջ ընդհանուր հետաքրքությունների մեր փնտրտուքը հիմքն է ընտանեկան և հասարակական կյանքի: Բազմակողմանի հետաքրքրություններն ու բազմազան գործունեությունը օգնում են ավելի հեշտ շփվել շրջապատի հետ. չէ որ այժմ հնարավորություն է ծնվում խոսակցություններ բացելու ամենատարբեր հաճելի և ուշագրավ թեմաների շուրջ, և դուք ստիպված չեք լինի խուսափել բազմաճաշակ ընկերախմբերից: Նոր հետաքրքրություններն ու նախասիրությունները բարձրացնում են ինքանահարգանքը, տալիս են կենսախնդության և լավատեսության զգացում, բացի այդ` ավելի հեշտ է դառնում լավ ընկեր կամ ապագա կողակից գտնելը:

Եվ հակառակը` քիչ թվով հետաքրքությունների դեպքում հնարավոր չէ դիմակայել դեպրեսիային: Վատ է այն, որ մարդիկ հակում ունեն պահպանելու հետաքրքությունների  նախկին նեղ շրջանակը` այդպիսով էլ սահմանափակելով իրենց կյանքն ու շփումները: Միայն լայն մտահորիզոն ունենալով մարդը կարող է մշտական կենսասիրության զգացում ապրել, երբ հագեցած են օրերդ և բազմապլան գործունեությունդ:
                                                              
Կյանքում մենք հանդիպում ենք գործունեության հիմնական 3 տեսակի. գործունեություններ արված հաճույքներ գտնելու համար, ստեղծագործական ակտիվություն և ալտրուիստական (այլասիրական) գործունեություն:

Յուրաքանչյուրս էլ սիրում ենք անել գործողություններ, որոնք բավարարություն և ուրախություն են պատճառում մեզ: Մենք կարիք ունենք վայելքների և հանգստի: Իսկ զբաղվելով ստեղծագործական գործունեությամբ` ստեղծում ենք նոր, եզակի մի բան, և դա հպարտության ու ինքնահարգանքի զգացողություն է պատճառում: Ալտրուիստական արարքներն ուղղված են այլ մարդկանց. երբ օգնում ես` առանց անձնական շահ ունենալու: Հենց ալտրուիստական արարքների միջոցով է, որ գոյատևում են այնպիսի հասկացություններ, ինչպիսի են ընկերասիրությունն ու փոխօգնությունը: Մենք էներգիայի ներհոսք և ուրախություն ենք ապրում` լսելով այլոց շնորհակալական խոսքերը: Լավագույն միջոցը վերականգնելու հոգու աշխույժը մարդկանց օգնելն է: Օգնելով ավելի անհաջողակ մարդկանց` մենք գիտակցում ենք` որքան խորը կարող են լինել մարդկային տառապանքներն ու վշտերը: Գուցե մեր խնդիրները չնչին թվան, ասենք, քաղցկեղով հիվանդ մահամերձի կողքին մեկ օր անցկացնելուց հետո:
                                                                      
Հետաքրքրությունը հենց այնպես չի ծնվում: Մարդիկ հազվադեպ են հաճույք ստանում մի նոր զբաղմունքից միանգամից: Որոշակի ժամանակ պետք է անցնի, որպեսզի հետաքրքությունը վերածվի փորձի, ինչն էլ թույլ կտա զբաղմունքից իրական վայելք ստանալ: Շատ երեխաներ սկզբում տհաճությամբ հաճախելով երաժշտական դպրոց` նվագելու որոշակի կարողություն ձեռք բերելուց հետո ակտիվորեն նախաձեռնություն են ցուցաբերում նվագելու ընկերների շրջապատում: Ուստի չարժե միանգամից մերժել հետաքրքություններն ընդլայնելու որևէ առիթ: Կատարեք գոնե մի քանի փորձ և բաց եղեք ընդունելու որքան հնարավոր է շատ նոր զգացողություններ` չվախենալով առաջին անհաջողություններից: Ձանձրալի և մռայլ մարդիկ, հոռետեսները հաճախ խուսափում են նոր ինչ-որ բանի հանդեպ հետաքրքություն զարգացնելոուց: Նրանք ոչ մի փորձ չեն կատարում կամ հրաժարվում են շարունակել գործունեությունը առաջին անհաջողությունից հետո:

Միակ հանգամանքը անհաջողության տվյալ դեպքում սովորությունն է բացասական մտածողության: Յուրաքանչյուրն, ով ցանկանում է ձեռք բերել կամ զարգացնել նոր ընդունակություններ, պետք է դիմակայի բացասական մտքերին ամեն անգամ, երբ դրանք կայցելեն: Կարող եք ասել ինքներդ ձեզ. «Ես կանեմ փորձ: Ո՞վ գիտե, կարող է դա ինձ իսկապես դուր գա», «Ինչ-որ բան կա դրա մեջ, ինչ-որ տեղ հետաքրիր էլ է, գուցե մի անգամ էլ փորձեմ ու ավելի հաճելի լինի ամեն ինչ», «Ինչու՞ պետք է ես նստեմ տանն ու ձանձրանամ: Ես ուզում եմ փորձել», «Վատ չէր առաջին անգամվա համար: Սրանից հետո հաստատ արժե էլի փորձել…»:

Հաճախ աներևակայելիորեն դժվար է նոր նախասիրություններ ձեռք բերել դեպրեսիայից կամ ձանձրույթից խուսափելու համար:

Ցավոք մենք հաճախ մոռանում ենք` ինչից ենք երբևէ հաճույք ստացել, ինչն է կյանքում մեր մեջ հետաքրքություններ առաջացրել: Մենակյաց ու ձանձրույթի մեջ ապրելու սովոր մարդիկ հաճախ գերադասում են մոռանալ` ինչն է իրենց համար զվարճալի, գրավիչ եղել:
 
                                                                   
 

Ահա մի ցուցակ, որտեղ գուցե դուք գտնեք ձեզ համար հետաքրքիր որևէ զբաղմունք.

• Ինչպես ասում են` «բռնեք» ու այցելեք ձեր հին ընկերներին կամ ինքներդ մի համեստ հաճելի հավաք կազմակերպեք:

• Շաբաթը մեկ անգամ ընտանեկան տոն կազմակերպեք մտքներովդ անցած առաջին իսկ առիթով: Հրաշալի կլինի, եթե ձեր երեխաները (եթե ունեք) ակտիվ մասնակցություն ունենան դրա նախապատրաստմանը:

• Խաղեր մտածեք ձեզ կամ ձեր ծանոթ երեխաների հետ: Դա հրաշալի պահեր կպարգևի ձեզ, քանի որ երեխաների հետ շփումն անչափ օգտակար է:

• Ձևավորեք ընտանեկան ընթերցանության սովորություն: Դերերով կարդացեք, օրինակ, Շեքսպիր:

• Հիշեք առաջվա հաճելի օրերը և պիկնիկի ուղևորվեք քաղաքից դուրս ինչ-որ տեղ` չմոռանալով հրավիրել ձեր մտերիմ մարդուն կամ մոտ ընկերներին: Իսկ եթե կրակ վառեք` կիթառի նվագակցությամբ սիրված երգեր երգելով, ապա ողջ օրը պարզապես աննման կանցնի:

• Ինչ-որ ուղևորության գնացեք (լինի ոտքով, մեքենայով կամ հեծանիվով, միևնույն է): Հետևեք մարդկանց, նրանց կյանքին` նկատելով հետաքրքրաշարժ, ծիծաղելի մանրամասներ (Իհարկե, այս խորհուրդը չպետք է հասկանալ բառի բուն իմաստով):

• Սովորություն դարձրեք զբոսնելու այգում կամ մոտակա պուրակում:

• Սովորեք տեսնել և լսել ձեր շրջապատում ապրող կենդանական աշխարհը: Եթե ուշադիր լինեք, կնկատեք վախկոտ թռչուններին ու կլսեք նրանց երգը:

• Որտեղ էլ որ լինեք` վայելեք բնության լռությունն ու ներդաշնակությունը, հետևեք ամպերին, հեռու լեռներին:

• Սովորություն դարձրեք  հաճախելու լողավազան:

• Զբաղվեք լեռնային տուրիզմով, հանգստյան օրերին մոտակա կամ հեռու մի լեռ բարձրացեք ընկերներով:

• Եթե կա հնարավորություն, ձկնորսության մեկնեք:

• Փորձեք ձեզ որևէ սպորտաձևում (լինի դահուկավազք, թե շաշկի):

• Գեղեցիկ տերևների կամ ծաղիկների հերբարիում հավաքեք:

• Չորացած ծաղիկներով ձմեռային փնջեր կազմեք: կարող եք դրանցով ձեր տունը զարդարել:

• Եթե ունեք հողամաս, մի անսովոր «լանդշա‎ֆտ» ստեղծեք. ծաղկե բլուրներ, փոքրիկ պուրակ, կոմպոզիցիա քարերից:

• Զբաղվեք հնացած կահույքի վերականգնմամբ:

• Սկսեք հանկարծ նամակներ ու գրություններ ուղարկել ձեր ընկերներին:

• Սկսեք ուսումնասիրել մերսման կամ ինքնամերսման զանազան ձևերը: Գուցե  հաճախորդներ էլ գտնեք:
• Հետևեք հանրամատչելի աստղագիտությանը: Ուսումնասիրեք աստեղային տիեզերքի քարտեզը: Եթե անհանգստացնում են ծանր մտքերը կամ չեք կարողանում քնել, միշտ կարող եք կլանվել գիշերային երկնքին հետևելով, հմայվել աստղագուշակից ծանոթ աստղախմբերով: Եթե բախտներդ բերի, գուցե ընկնող աստղ էլ նկատեք:

• Զգալով համապատասախան հակումներ, կարող եք սկսել յոգայի և մեդիտացիոն վարժանքների ուսումնասիրում: Ուշադիր և մանրամասն յուրացնելով ինքնատիրապետման այդ հնագույն արվեստի հիմունքները, կարող եք շատ ավելի վստահ հանդես գալ առօրյա կյանքում:

• Սկսեք տանը շուն, կատու, թութակ կամ ձկներ պահել: Հետևեք նրանց պահվածքին, համեմատեք նրանց արարքները մարդկանց պահվածքի հետ և մեծ զվարճանք կգտնեք:

• Զարգացրեք ձեր խոհարարական արվեստը. պատրաստեք ամենատարբեր ապուրներ, աղցաններ, թխեք տնական հաց, թխվածքներ: Տանը պատրաստեք շոկոլադ, տարբեր մրգային ժելեներ:

• Սովորեք պատրաստել ամենատարբեր կոկտեյլներ` ոգելից և ոչ ոգելից:

• Փորձեք յուրացնել բուսակերների խոհանոցը` իր բոլոր մանրամասներով:

• Ուրախացրեք ձեր ընկերներին կամ հարազատներին որևէ ազգային ճաշատեսակով:

• Պլան կազմեք` երբ եք այցելելու թանգարաններ, թատրոն կամ կինոդիտման: Մի ուղեկից գտեք և միասին իրականացրեք պլանը:

• Ավելի սերտ շփվեք երաժշտության հետ, ընտրեք և կողմնորոշվեք, թե ինչն է ձեզ դուր գալիս. ժողովրդական երաժշտությունը, մեղեդային սիրո բալլադները, դասական երաժշտությունը, օպերան, հոգևոր երաժշտությունը, ջազը, սև երաժշտությունը, քանթրին, էլեկտրոնային երաժշտությունը… ցուցակը կարող եք շարունակել:

• Լսեք և երգեք երգերը` մենակ կամ ընկերներով:

• Սովորեք նվագել երաժշտական գործիքներ: Պատահում է, որ մարդիկ ազատվում են հիվանդագին զգացմունքներից դրանք երաժշտության օգնությամբ «դուրս հանելով»:

• Ցանկության դեպքում ձայնագրեք ձեզ ձայնագրիչով կամ տեսախցիկով:
• Սովորեք տարբեր պարատեսակներ, փորձեք դրանցով արտահայտել ձեր զգացմունքները:

• Մասնակցեք ձեր հետաքրքրություններին ու պահանջներին համապատասխանող ինչ-որ հասարակական կազմակերպության աշխատանքին:


Подпишитесь на доски (Հետաքրքիր) следующих пользователей Pinterest: Օգտակար.

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հետաքրքրություններ և նախասիրություններ. ինչպես ընդլայնել դրանք  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 610 | Տեգեր: Հոգեբանական, օգտակար խորհուրդներ | - Վարկանիշ -: 0.0/0