Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ
Հատուկ աղջիկների համար. այս 12 հատկանիշները տղամարդիկ հատկապես կարևորում են...  282

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   Lady.am

Լսելու ունակություն

Տղամարդիկ շատ են գնահատում հենց այն հանգամանքը, որ կինն ի վիճակի է լսել իրենց․ այո՝ ուղղակի լսել։ Եվ ընթացքում չանել քննադատող և ծաղրող այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «Ասում էի չէ․․․», «Հիմար բաներ ես անում․․․» և այլն։ Նրանք շատ են գնահատում, երբ իրենց կողքին նստած կինն իսկապես ուշադիր լսում է և չի հեղեղում քննադատություններով։ Տղամարդիկ որպես կանոն չեն սիրում ներքին փակվածություն և աշխատում են խոսել, արտահայտել իրենց մտահոգությունները։ Դա չի նշանակում, որ դուք պետք է այդ խնդիրները լուծեք իրենց փոխարեն և առավել ևս խղճաք նրանց։ Թույլ տվեք տղամարդկանց խոսել և աշխատեք ուշադիր լսել․ տղամարդիկ դա երբեք չեն մոռանա։


Անմիջականություն

Գաղտնիք չէ, որ տղամարդկանց մեծամասնությունը նախընտրում է կենսուրախ կանանց, ովքեր կեղծավորություն չեն անում, չեն ստում և իրենց պահում են այնպես, ինչպես իրենք իրականում կան։ Օրինակ, տղամարդը դժվար թե հանկարծ Ձեր կողքին սկսի բարձր և ահավոր ձայնով երգել, բայց երբ դա Դուք անեք, նրանք միայն ուրախ կլինեն։ Տղամարդիկ, իմանալով, թե ինչ ուրախություն կարող են Ձեզ պարգևել որևէ բանով, անպայման կանեն դա և ցնծությամբ կհետևեն, թե ինչպես եք Դուք ուրախանում, պարում և այլն։ Անմիջական եղեք, եթե անգամ դա իր մեջ հիմարության որոշակի չափաբաժին է պարունակում։


Մեքենա վարելու ունակություն

Չնայած նրան, որ տղամարդիկ հաճախ են դժգոհում կին վարորդներից, նրանց մեծամասնությունը այնուամենայնիվ վստահ է, որ ժամանակակից կինը պետք է մեքենա վարել իմանա։ Ինչպես նաև, շատերը այն մտքին են, որ մեքենայի ղեկին նստած կինը շատ սեքսուալ տեսք ունի։


Ուրախանալ նրանով, ինչն արդեն կա։

Տղամարդիկ չեն սիրում այն կանանց, ովքեր անընդհատ ինչ֊որ բանից դժգոհ են և կարծում են, որ իրենցից դժբախտ այս կյանքում ոչ ոք չկա։ Դադարեք դժգոհել, նայեք ձեր շուրջը և արժանի գնահատական տվեք այն ամենին, ինչն արդեն ունեք։ Աշխատեք, որպեսզի տղամարդը զգա, որ Ձեր գործը հաճույքով եք անում և գնահատում եք այն, ինչին Դուք և նա հասել եք։ Ամեն ինչում դրական կողմեր փնտրեք և մի արեք այնպես, որ  տղամարդը կարծի, թե Դուք ցանկացած պարագայում ամեն ինչից դժգոհ եք մնալու և չարժե Ձեր համար ինչ֊որ բան անել։ Խոսքն իհարկե չի գնում այնպիսի տղամարդկանց մասին, ովքեր շատ բաներ անտեսում են և բարեկեցության հասնելու ոչ մի քայլ չեն ձեռնարկում։ Մտածեք, արդյոք իմաստ ունի կյանքը կապել այսպիսի տղամարդու հետ։


Ուտելիքը վայելելու կարողություն։

Օգտագործել առողջ սնունդ և հետևել կազմվածքին, դա մի բան է, իսկ սեղանի շուրջ մոլուցքի վերածված կալորիաների հաշվարկն արդեն այլ բան է։ Ռեստորանում կամ այլ տեղ ճաշելիս աշխատեք ավելի շատ արտահայտվել սննդի համային հատկությունների մասին, այլ ոչ թե դրա վնասակարության կամ կալորիականության։ Եղեք ինքնավստահ և լավ ժամանակ անցկացրեք։


Կարողանալ համեղ պատրաստել։

Տղամարդիկ շատ են սիրում և գնահատում կանանց, ովքեր շատ համեղ ուտելիքներ են կարողանում պատրաստել կամ գոնե սովորում են դա անել։


Բնական տեսք։

Երբ կնոջ մարմնի այս կամ այն մասը արհեստականորեն մեծացված է, դա ամենաշատը կարող է բերել գլուխը շրջող տղամարդկանց «բազմանշանակ» հայացքների։ Դժվար թե սա իրական երջանկության ձգտող կնոջ սրտով լինի։ Բնական արտաքինը, բնական և չճչացող պահվածքը կարող է և միանգամից չգամել բոլորի ուշադրությունը Ձեր վրա, բայց համոզված եղեք, որ Ձեզ հաստատ շատ ավելի լուրջ և հարգանքով կվերաբերվեն։


Փոխհամաձայնություն

Ցանկացած տղամարդ իրեն ավելի երջանիկ և վստահ է զգում, երբ գիտի, որ իր կնոջ հետ նա կարող է քննարկել մի ինչ֊որ հարց և գալ ընդհանուր հայտարարի։ Այս երևույթի առկայությունը հարաբերություններում դժվար է գերագնահատել։


Հոգատարություն

«Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը չի նշանակում, որ դա իսկապես այդպես է։ Եթե անգամ այն կրկնեք 5 անգամ, միևնույն է։ Ի՞նչ են անում այս պարագայում տղամարդիկ։ Շատ քիչ են նրանք, ովքեր իրենց կանանց ամեն օր հիշեցնում են, որ սիրում են։ Նրանք դրա փոխարեն անում են համապատասխան քայլեր, որոնք արդեն նվիրվածության վառ դրսևորում են։ Հոգատար եղեք տղամարդկանց հանդեպ և փորձեք լինել ոչ թե հոգատար մայր, այլ սրտացավ կին։


Հումորի զգացում

Տղամարդիկ բարձր են գնահատում հումորի զգացում ունեցող կանանց։ Դա դարձնում է կյանքը շատ ավելի ուրախ և ազատում է մի շարք խնդիրներից։


Խնամված տեսք

Խոսքը նրա մասին չէ, որ տղամարդկանց դուր է գալիս, որ իրենց կողքին խնամված կին լինի։ Իհարկե դա նույնպես կարևոր է, բայց տղամարդիկ դրանում տեսնում են մեկ այլ բան։ Նրանք վստահ են, որ իր արտաքին ցնցող տեսքի վրա մի քանի ժամ ծախսող կինը նույն բծախնդրությամբ կվերաբերվի իրենց և իրենց երեխաների խնամքին։


Ուժ

Կինը պետք է թողնի թույլ էակի տպավորության, որին իր տղամարդը միշտ փրկում է այս կամ այն «փորձանքներից»։ Բայց տղամարդը պիտի վստահ լինի, որ հարկ եղած դեպքում կինը կարող է դուրս գալ այդ կերպարից և «ատամներով» պաշտպանել իր ամուսնուն և երեխաներին։


 



Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   Lady.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017