RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Գիրացնող իրերի «սև ցուցակ»  1098

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Գիրացնող իրերի «սև ցուցակ»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Թշնամուն պետք է դեմքով ճանաչել։ Ոճաբաններն առանձնացրել են այն իրերի ցուցակը, որոնք տեսողականորեն գիրացնում են մարմինը։  Դրանցից շատերը բնակվում են մեր զգեստապահարաններում, մյուսներն էլ իրենց տերերին առևտրի կենտրոններում են սպասում։ Թակարդից խուսափելու ու թշնամիներից հեռու մնալու համար այսօր ձեզ կներկայացնենք գիրացնող իրերի ամենավտանգավոր թոփ-տասնյակը։  

1. Պարկանման լայն հագուստ։
Խոշոր կազմվածք ունեցող կանայք հաճախ ուզում են  թաքնվել նմանատիպ հագուստի մեջ, դրանով իրենց հարմարավետ են զգում, բայց․․ Իրականում մարմինը վերածվում է անորոշ ծավալ ունեցող մի զանգվածի, մարմնի թերությունների հետ մեկտեղ թաքնվում են նաև դրա առավելությունները։ Պետք է ոչ թե լղոզել մարմնի ուրվագիծն, այլ փոխել շեշտադրումները։

2․ Գրպաններ։ 
Եթե ունեք հաստ ազդրեր, խոշոր կուրծք կամ հետույք, ապա խուսափեք այդ հատվածներում գրպաններ ունեցող հագուստից։ Գրպանները հավելլյալ ծավալ հաղորդելու մեծ վարպետ են։ Պատահական չէ, որ փոքր կուրծք ունեցող կանանց ոճաբանները խորհուրդ են տալիս կրծքի հատածում գրպաններ ունեցող վերնաշապիկներ կամ բլուզներ կրել։ Նույնը վերաբերվում է նաև հագուստի վրա առկա այլ  հավելյալ տարրերին։ Խոշոր կազմվածք ունեցող կանանց ցուցված չեն փոռիկները, վալանները կամ ժաբոն։  

3․  Խոշոր պրինտ։
Այս մասին, իհարկե, շատ եմ գրել, բայց քանի որ խոշոր պրինտը հաjտնվել է այս ցուցակում, պետք է վերհիշենք Խոշոր պրինտը խոշորացույցի գործառույթ ունի։ Դրանով պետք է ծածկել մարմնի այն հատվածը, որը  ցանկանում ենք ընդգծել, հակառակ պարագայում այն  պոտենցիալ թշնամու է վերածվում։ Ավելորդ քաշ ունեցող կանանց խորհուրդ է տրվում մանր պրինտերով հագուստ կրել։

4․ Հորիզոնական զոլեր։
Ծեծված թեմա է, իհարկե, մոլորակի պես հին է, բայց․․․ Դիզայներները շարունակում են արտադրել մեծ չափի հորիզոնական զոլերով հագուստ, ավելորդ քաշ ունեցող կանայք էլ սիրով կրում են։ Սիրելի կանայք, հորիզոնական զոլերը մարմինը տեսողականորեն մանր հատվածների են բաժանում, մարմինը բուտերբրոդի է վերածվում, մանավանդ եթե որովայնի ու ստամոքսի հատվածում ախորժելի մի շերտ կա․․․․․ Գրագետ ընտրությունն ուղղահայաց զոլերն են։
 
5․ Հնամաշ ոճի ջինսեր։
Հաստ ազդրեր ունեցողները ջինսե տաբատներ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի դրանց մաշված ու գունաթափված հատվածները  ոտքերի խնդրահարույց հատվածներում չհայտնվեն։ Գունային կոնտրաստը ոտքերը ցանկալի լույսի ներքո չի ներկայացնում։ Մուգ գույները որպես կանոն քողարկում են մարմնի թերությունները, բաց գույներն ընդգծում են։ Ստացվում է, որ հնամաշ ոճի ջինս գնելով՝ մենք ընդգծում ենք այն, ինչից բարդույթավորվում ենք։ Կոնկրետ մեր կազմվածքին հարմար “մաշվածություն” գտնելը բավական դժվար կլինի, այնպես որ լավագույն տարբերակը միատոն ջինսեր ընտրելն է։

6․ Փայլուն կտորներ։
Փայլուն կտորներից կարված հագուստը մարմնին տեսողականորեն մի քանի կիլոգրամ քաշ է ավելացնում։ Փայլ ունեցող կտորները կլանում են լույսը, ինչը մարմնին ծավալ է հաղորդում և  ընդգծում է  յուրաքանչյուր անհարթություն։ Նույնը վերաբերվում է նաև զուգագուլպաներին, դրանք ոչ միայն ոտքն ավելի հաստ են ցույց տալիս, այլև արդեն մի քանի տարի է նորաձևությունից դուրս են հրավիրվել։

7․ Երկփեղկ վերարկու։
Խոշոր կազմվածք ունեցող կանանց ցուցված են միափեղկ վերարկուները։ Տրամաբանակ է, որ երկփեղկները երկու շերտով են մարմինը գրկում, հաճախ հավելյալ կոճակներ, գրպաններ ու գոտի են ունենում, ինչը ավելորդ ծավալ է հաղորդում։ Երկփեղկ վերարկուով  մրսելու հավանականությունը գուցե ավելի փոքր է, բայց, ինչպես ասում են, գեղեցկությունը զոհեր է պահանջում։
  
8. Կապիչներով կոշիկ։
Հաստ սրունքներ ունեցող կանանց կապիչներով կոշիկ կրել խորհուրդ չի տրվում։ Կապիչը ոտքի վրա հորիզոնական գիծ է առաջացնում, որը, ինչպես պարզեցինք,  ոտքը “կտրում” է, կարճացնում ու էլ ավելի հաստացնում։ (Ինձ թվում է՝ դրանցից առհասարակ պետք է խուսափել, նույնիսկ եթե երկար ու սլացիկ ոտքեր ունես, ի՞նչ է ՝պետք է կարճացնել․․․ մութ հարց է )

9․ Լայն գոտի
Հիմնական հագուստի հետ գունային կոնտրաստ ունեցող ունեցող լայն գոտին տեսողականորեն հաստացնում է իրանն ու կարճացնում մարմնի ուրվագիծը։ Այնպես որ, ընտրեք միագույնը կամ հրաժարվեք դրանից։  Սկզբունքը նույնն է, ինչ կապիչով կոշիկների պարագայում․ հորիզոնական գծերից լավ է հեռու մնալ։

10․ Լայն թևեր
Ոճաբանները կատակում են՝ լայն թևերով զգեստ հագած խոշոր կազմվածքով կինը չղջիկի է վերածվում։ Եթե ունեք խոշոր կուրծք, լայն ուսեր ու որովայնի հատվածում որոշ խնդիրներ, ապա լայն թևերով հագուստ մի կրեք, դրանք մարմնի վերին մասն էլ ավելի են խոշորացնում։ Լայն թևեր կարելի է կրել բարակ իրանը շեշադրելու համար։

11․ Նեղացող տաբատ։
Հաստ ազդրեր ունենալու դեպքում նեղացող  տաբատ կրելիս, ոտքը եռանկյունու է վերածվում, ընդգծվում  է մարմնի այն հատվածը, որով այնքան էլ չեք հպարտանում։ Ի դեպ, խուսափեք նաև ցածր իրան ունեցող տաբատներից։

12․ Փոքր պայուսակ։
Փոքր պայուսակները սև ցուցակի վերջին հորիզոնականում են հայտնվել։ Ասում են՝ երբ խոշոր կազմվածք ունեցող կինը շատ փոքր պայուսակ է կրում, գրոտեսկային պատկեր է ստացվում, արդյունքում՝ տուժում է կինը, Այս կետն, իհարկե, մի փոքր վիճելի է․ փոքր էլ, կա փոքր էլ․․․ 
Վերջում՝ մի ճշտում․ ցուցակում ներկայացված  իրերը, կտորները, գույներն ու աքսեսուարները   հարմար չեն ավելորդ քաշ ու խոշոր կազմվածք ունեցող կանանց։ Եթե նման խնդիր չունեք, դրանց հետ հանգիստ կարող եք “ընկերություն” անել


Հեղ.՝ Տաթև Ախայան

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Գիրացնող իրերի «սև ցուցակ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (07.09.16) Դիտումներ: 1098 | Տեգեր: իրերի, «սև, Գիրացնող, ցուցակ» | - Վարկանիշ -: 0.0/0