RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Եթե առնչվում եք բանկերի հետ. ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ բանկային համակարգում  13984

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Եթե առնչվում եք բանկերի հետ. ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ բանկային համակարգում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Սույն թվականի մարտի 1–ից ուժի մեջ մտավ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը։

Կատարված փոփոխություններ և լրացումների արդյունքում ամրագրվել է.

«2016 թվականի մարտի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից սկսած` ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո` առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված աշխատանքային 20-օրյա ժամկետը կարող է երկարաձգել ևս 10 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից սկսած:

2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրվանից սկսած` ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո` առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված աշխատանքային 15-օրյա ժամկետը կարող է երկարաձգել ևս 7 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրվանից սկսած:

2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից սկսած` ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված աշխատանքային 10-օրյա ժամկետը կարող է երկարաձգել ևս 5 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից սկսած:

2023 թվականի հունվարի 1-ից Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրվանից սկսած` ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո` առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված աշխատանքային 7-օրյա ժամկետը կարող է երկարաձգել ևս 3 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրվանից սկսած»:

Ուշադրություն. «բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի» եզրաբանությունը նշանակում է ստորև նշված հետևյալ բացառությունները.

«Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկը, ավանդների հատուցման վերաբերյալ ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվող պահանջի և Հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջև տեղեկությունների անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Հիմնադրամ: Հիմնադրամը բանկի դիմումը քննարկում և երեք աշխատանքային օրվա ընթացքում ավանդատուին և երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկին հայտնում է իր կայացրած որոշման մասին: Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկը Հիմնադրամի գրության հիման վրա իրականացնում է երաշխավորված ավանդի վճարումը: Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի և ավանդատուի միջև տարաձայնությունների առկայության դեպքում ավանդատուն կարող է դիմել Հիմնադրամ:

Հիմնադրամի հետ տարաձայնությունների դեպքում ավանդատուն կարող է դիմել դատարան»:

Իրավաբան.net

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Եթե առնչվում եք բանկերի հետ. ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ բանկային համակարգում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (09.04.16) Դիտումներ: 13984 | Տեգեր: Փող և հարստություն, օգտակար խորհուրդներ | - Վարկանիշ -: 0.0/0