Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ
Երբ երեխան կամակորություն է անում...  1051

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   

 
Երբ երեխան կամակորություն է անում...
 
-Լվացվի՛ր, պետք է ճաշենք:
-Չէ... 
Արդյունքում՝ լացող մանկիկ, բարկացած մայրիկ, քայքայված նյարդեր, հոգեբանական տրավմա: 
 
Իսկ հնարավո՞ր է արդյոք ստիպել մանկիկին լսել՝ առանց կոնֆլիկտի: Իհա'րկե՝ այո: 
 
Պարզվում է, որ ծնողներն ամենից հաճախ բարկանում են իրենց բալիկի վրա, երբ նրանք հրաժարվում են լվացվել, սովորել դասերը և գնալ քնելու: Ինչպե՞ս վարվել: 
 
Ամեն բան իր պատճառն ունի
 
Երեխաները սիրում են խաղալ: Դա իրենց առօրյա պարտադիր աշխատանքն է: Երեխան խաղի միջոցով է ճանաչում աշխարհը, բացահայտում իրերն ու եըևույթները: Երբ երեխան խաղում է, իսկ դուք նրան ստիպում եք ինչ-որ բան անել, նա դա ենթագիտակցորեն ընդունում է, որպես «սեփական իրավունքների խախտում», ուստի հրաժարվում է կատարել ձեր պահանջը. «քունս չի տանում», «դպրոց գնալ չեմ ուզում» և այլն:
 
Ինչպե՞ս լուծել խնդիրը
 
Ամեն ինչ կստացվի, եթե դուք  երեխայի կյանքը վերածեք մեծ խաղի: Իհարկե, դա ձեզանից շատ ժամանակ կպահանջի, բայց եթե դուք երեխա եք լույս աշխարհ բերել, ուրեմն պարտավոր եք ձեր ժամանակի մեծ մասը նրան նվիրել, եթե նույնիսկ հարյուր կես լինեք:
 
Լվացվել: Երեխան պետք է վաղ մանկությունից իմանա, որ լվացվելն անձնական հիգիենայի պարտադիր մասն է: Հաճախ նա հրաժարվում է լվացվել, քանի որ իր աչքին ձեռքերը մաքուր են երևում: Ի՞նչ անել: 
 
Դուք կարող եք երեխայի ձեռքերը  փայլով պատել և նրան բացատրել, որ գոյություն ունեն «մանրէ» կոչվող վտանգավոր «կենդանիներ», որոնք ապրում են ձեռքերի ափերի մեջ: Նրանք շատ խոքրիկ են, ինչպես փայլի հատիկները, միայն թե դրանք անտեսանելի են:
Հետո խնդրեք ձեր բալիկին, որ փայլփլուն ձեռքերով դիպչի տարբեր առարկաների՝ օրինակ բաժակի, դռան բռնակի, խաղալիքի, և բացատրեք, որ փայլի նման էլ մանրէներն են տարածվում: Մանրէների պատճառով նա կարող է հիվանդաալ, իսկ այդ դեպքում ստիպված կլինի անկողնում երկար ժամանակ անցկացնել, չի կարող խաղալ իր սիրելի խաղալիքով, պաղպաղակ չի ուտի... Իսկ մանրէները սպանել կարելի է միայն օճառի փրփուրով ու մաքուր ջրով:
 
Դաս սովորել: Երեխան հրաժարվում է դաս սովորել ոչ միայն այն պատճառով, որ դասատուն վատն է, դասընկերներն իրեն չեն սիրում, խաղալ է ուզում, այլև  այն պատճառով, որ դուք նրան բացասաբար եք տրամադրում:
Կարևոր է, որ երեխան դպրոցի մասին տեղեկանա մինչև դպրոցական տարիքի հասնելը: Նա պետք է իմանա, որ դպրոցը յուրաքանչյուր մարդու կյանքում պարտադիր պայման է, և դա իր բարեկեցության ու երջանիկ ապագայի նախաբանն է:
Երեխան չպետք է նկատի, որ ուսումնական տարվան պատրաստվելը ծնողի համար հոգս է, որ դուք շատ ջանքեր ու փող եք ծախսում հագուստի, գրենական պիտույքների վրա: Նա կարող է կարծել, որ իր պայուսակը գնել եք խաղալիքի համար նախատեսված փողով: 
Լավ կլինի երեխայի համար աշխատանքային գրաֆիկ կազմել: Նա պետք է իմանա երբ, ինչով և որքան ժաանակ զբաղվել: Նրան աշխատանքային տարածք հատկացրեք և դասերը սովորելիս մի՛ ընդհատեք: Ստուգե՛ք տնային հանձնարարությունները և գովեք լավ աշխատանքի համար:
 
Գնալ քնելու: Երեխան չգիտի, թե որքան կարևոր է քունը: Չի ուզում քնել, քանի որ հայրիկն ու մայրիկը չեն քնում, այսպիսով ուզում է իրեն մեծ զգալ: Այս դեպքում նույնպես խաղը կօգնի: 
Նախ երեխան պետք է իմանա, թե երբ է իր քնելու ժամը: Օրինակ՝ «Հեքիաթն է կանչում» ծրագրից հետո պետք է լվանալ ատամները, լսել մայրիկի ընթերցած հեքիաթը և պառկել քնելու: Երեխային քնելու մասին լավ է հիշեցնել 1Օ-15 րոպե առաջ, որպեսզի նա պատրաստվի: Եթե դժվարությամբ է տամադրվում՝ խաղ կազմակերպեք, օրինակ` պահմտոցի մահճակալի մեջ և այլն: Եթե երեխայի քունն իսկապես չի տանում, առաջարկեք նրան խաղալ մահճակալի մեջ: Նա այդպես շուտ կհոգնի: 
Չարժե քնից առաջ ակտիվ բաներով զբաղվել: Հանգիստ երեկոն օրվա ավարտ է հուշում: Եվ մի շատ կարևոր հանգամանք՝ քնի գրաֆիկը մի՛ խախտեք, եթե դա բացառություն չէ (օրինակ՝ Ամանոր): 
 
Եվ հիշեք՛, ձեր երեխայի վարքագիծը ձեր օրինակով եք կերտում:
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017