RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Դիզայն մտքեր դպրոցականի սենյակը հետաքրքիր ձևավորելու համար  414

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   Interier.am


Դիզայն մտքեր դպրոցականի սենյակը հետաքրքիր ձևավորելու համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Interier.am-ը ներկայացնում է մի քանի դիզայն մտքեր, որոնց միջոցով կարելի է առանց էական ծախսերի հնարավորինս հարմարավետ ձևավորել դպրոցական երեխաների սենյակը:


Եթե կարևորում եք դպրոցականի սեղանի բարձրությունն ու թեքությունը, ընտրե՛ք նեցուկների վրա կառուցված սեղան, որը հարմար է հատկապես շատ գրող կամ նկարող երեխաների համար: Նեցուկ-ոտքերը հնարավոր է լրացնել դարակներով, որոնցում կարելի է տեղավորել տուփերը:

Դարակներով ու շարժական զամբյուղներով նեցուկները նույնպես գործնական լուծում են: Այդպիսի շինվածքներ տեղադրելիս հիշեք, որ աշխատանքային սեղանի բարձրությունը պետք է լինի մոտ 73-75 սմ, հետևաբար, նեցուկի բարձրությունը՝ 70 սմ:

Նստարանին միացած գրասեղան: Սա ոչ միայն գեղագիտական, այլև պրակտիկ նշանակություն ունի. նստարանը գրասեղանի համար որպես նեցուկ է ծառայում: Որպես երկրորդ նեցուկ կարելի է օգտագործել արկղերով պատվանդանը՝ դնելով այն սեղանի տակ մեջտեղի հատվածում կամ մյուս ծայրում:

Կախովի սեղան՝ առանց ոտքերի. սենյակն առավել ընդարձակ տեսք կունենա: Կարելի է ավելացնել նաև կախովի դարակներ:

Մեծ սեղան և մի քանի շարժական պատվանդաններ: Եթե դպրոցականը շատ է պարապելու, տեղադրեք հարմարավետ երկար սեղանածածկ, իսկ անվավոր պատվանդաններն օգտագործեք դպրոցական պարագաների ու գրենական պիտույքների համար:

Դպրոցականի սենյակի ձևավորման դիզայն մտքեր փոքր սենյակների համար

Մահճակալի հետ միացած սեղանը հարմար է փոքր բնակարանների համար:

Ավելորդ տարածություն չզբաղեցնող անկյունային սեղանը հարմար է այն դեպքում, երբ երեխան սեղանն օգտագործում է ոչ միայն պարապելու, այլև սիրած զբաղմունքի համար և առավել մեծ տարածություն է հարկավոր: Այսպիսի սեղանի ամենալավ տեղը պատուհանի մոտ է, որպեսզի լույսն ընկնի ուղիղ անկյամբ և ճիշտ կողմից:

Դպրոցական պարագաների համար նախատեսված ոչ մեծ միավորներն ավելի հարմար են, քան խոշոր պատվանդանները, քանի որ դրանցում ավելի հեշտ կարելի է գտնել անհրաժեշտ իրը:

Սեղան և դարակաշարքեր: Դարակաշարքերը դպրոցական կահ-կարասու անբաժանելի մասն են և ցանկալի է, որ դրանք ներդաշնակեն սեղանին: Սովորաբար դարակաշարքերը բավական տարողունակ են լինում և դրանցում հնարավոր է լինում տեղադրել գրքեր, խաղալիքներ, գրենական պարագաներ և այլն:

Ամբողջական հոդվածը և ֆոտոշարքը՝ սկզբնաղբյուր կայքում
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Դիզայն մտքեր դպրոցականի սենյակը հետաքրքիր ձևավորելու համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (21.09.16) | Հեղինակ: Interier.am W Դիտումներ: 414 | Տեգեր: Դիզայն, մտքեր, ՀԱՄԱՐ, սենյակը, դպրոցականի, ձևավորելու, Հետաքրքիր | - Վարկանիշ -: 0.0/0