RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Դաստիարակության 10 սխալ, որոնք թույլ են տալիս գրեթե բոլոր ծնողները  533

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Դաստիարակության 10 սխալ, որոնք թույլ են տալիս գրեթե բոլոր ծնողները

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


 

Երեխայի դաստիարակությունը բարդ և պատասխանատու գործընթաց է և շատ լավ է, երբ ծնողներն իմաստուն դաստիարակներ են և կարողանում են տարբերել երեխայի քմահաճույքը հիվանդությունից, իսկ շարժունությունը՝ ալարկոտությունից: Սակայն, ասում են, որ ուշ ծնված, երկար սպասված և սիրելի երեխաները ոչ միշտ են ստանում այն ամենը, ինչ կարող էին տալ նրանց ծնողները, որոնց հետ տարիքային տարբերությունն այդքան էլ մեծ չէ: Մի խոսքով՝ եթե միայն երիտասարդությունն իմանա՜ր…

Ձեզ ենք ներկայացնում իմաստուն սերնդից ստացած 10 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ ձեր երեխային և ճիշտ ինքնագնահատական տալ ինքներդ ձեզ: Սրանք մի շարք արգելքներ են, ընդ որում՝ արգելքներ ծնողների համար: Ի՞նչն է կտրականապես արգելվում ստիպել անել երեխային:

1.    Ստել

Ոչ մի դեպքում չի կարելի ստել, նույնիսկ մանրուքներում («Ասա´, որ ես տանը չեմ»), և ոչ միայն այն պատճառով, որ ստելն առհասարակ վատ է: Եթե երեխան սկսի դիտարկել սուտը որպես սովորական երևույթ և ստի մյուսների, ապա վաղ թե ուշ նա կստի նաև ձեզ: Իսկ դուք դա նույնիսկ չեք էլ նկատի, քանի որ երեխայի դերասանական խաղը փորձի ձեռք բերման հետ մեկտեղ կդառնա անթերի:

2.    Ուտել, երբ երեխան սոված է

Այո, գոյություն ունեն նորմեր, որոնց համաձայն մանկաբույժները խորհուրդ են տալիս կերակրել որոշակի տարիքի երեխաների, սակայն այդ նորմերը այդքան մեծ նշանակություն չունեն, որքան կարծում են հոգատար մայրիկների մեծ մասը:

3.    Ստիպել երեխային ձևացնել

Եթե ձեր երեխան ամաչկոտ է, ապա պարզապես հաշտվեք այդ մտքի հետ և ընդունեք նրան այնպիսին, ինչպին նա կա: Մի ստիպեք նրան լինել կամ թվալ ավելի շփվող, եթե իր էությամբ նա այդպիսին չէ, կամ եթե երեխային չի անհանգստացնում իր ամաչկոտությունը: Նույնը վերաբերում է նաև չափազանց ակտիվ, շարժուն և աղմկոտ երեխաներին:

4.    Անտեղի ներողություն խնդրել

Խաղահրապարակներում կարելի է անընդհատ լսել, թե ինչպես է որևէ մայրիկ բղավում. «Անմիջապես ներողությո´ւն խնդրիր», և երեխան պարզապես հնազանդվում է՝ գաղափար անգամ չունենալով ինչի՞ համար է ներողություն խնդրում և ո՞ւմ է դա պետք: Ներողություն խնդրելը դառնում է պարտադիր, բայց անհասկանալի «արարողություն», որն իր մեջ չունի ո´չ բարություն, ո´չ
նրբանկատություն, ո´չ զղջում: Այդ իսկ պատճառով, ներողություն պահանջելուց առաջ, փորձեք երեխային բացատրել, թե ինչի՞ համար է նա ներողություն խնդրում:

5.    Բարևել անծանոթ մարդկանց

Թույլ մի տվեք երեխային բարևել անծանոթ մարդկանց, քաղցրավենիք, խաղալինքներ կամ փող վերցնել նրանցից: Այդքան էլ ճիշտ չէ, երբ երեխայի հետ զրույցի են բռնվում կամ քաղցրավենիք են հյուրասիրում անծանոթ մարդիկ: Անհրաժեշտ է երեխային մանկուց սովորեցնել Կարմիր Գլխարկի կանոնը. «Զրույցի մի´ բռնվիր անծանոթների հետ»:

6.    Շփվել իրենց տհաճ մարդկանց հետ

Նույնիսկ եթե մեկ այլ երեխայի մայրիկը ձեր մոտ ընկերուհին է, չի նշանակում, որ պետք է ստիպել երեխային շփվել այդ ընտանիքի հետ։ Պետք չէ հանդուրժել, երբ երեխային ծաղրում են, կոտրում են նրա խաղալիքները, քաշում մազերից միայն այն պատճառով, որ դուք չեք ուզում վիճել անկարգ երեխայի մայրիկի հետ։ Դուք կարող եք ինքներդ ընկերություն անել, միասին ժամանակ անցկացնել, սակայն երեխային թույլ տվեք ընկերություն անել նրանց հետ, ում հետ նա կցանկանա։

7.    Ստիպել երեխային խիստ դիետայի հետևել, ծոմ պահել կամ պատժել ուտելիքով

Այո՛, կան երեխաներ, ովքեր տառապում են ավելորդ քաշից, սակայն կարիք չկա այդ պատճառով զրկել նրանց քաղցրավենիքից կամ նրանց սիրելի ուտեստներից։ Պետք չէ դիետաներն ու ուտելիքը կուռք դարձնել, քանի որ արգելված պտուղը միշտ քաղցր է լինում։ Եթե ցանկանում եք վերահսկել ձեր երեխայի սննդակարգը, կամ սահմանափակել նրա համար վտանգավոր որևէ մթերք, պարզապես մի գնեք դրանք և երեխային ավելորդ գայթակղության մի ենթարկեք։ Փորձեք բացատրել երեխային այն սկզբունքները, համաձայն որոնց նա պետք է սնվի, սակայն կտրականապես մի զրկեք նրան իր սիրելի ուտեստներից, եթե միայն խոսքը ծանր ալերգեների մասին չէ։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

 


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Դաստիարակության 10 սխալ, որոնք թույլ են տալիս գրեթե բոլոր ծնողները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (02.09.16) Դիտումներ: 533 | Տեգեր: Են, որոնք, բոլոր, տալիս, թույլ, սխալ, ծնողները, Դաստիարակության, 10, գրեթե | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ