RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Դարչինով դիմակ մազերի աճն արագացնելու համար  2436

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Դարչինով դիմակ մազերի աճն արագացնելու համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Mari Love-ը գրում է՝
 

Կարճ սանրվածքը հարմար է ու ոճային, բայց հենց երկար մազերն են կնոջն առանձնահատուկ հմայք հաղորդում, որ այդքան գրավում է տղամարդկանց:

Ցավոք մազերի աճը դանդաղ պրոցես է: Մի գիշերվա ընթացքում անհնար է երկար վարսեր աճեցնել, բայց եթե որոշել ես երկարացնել մազերդ, ապա զինվիր համբերությամբ և օգնիր մազերիդ:

Մազերի աճն արագացնելու հիանալի դիմակ կա: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է`

մեկ ճաշի գդալ կռատուկի, նարնջի կամ նշի յուղ

մեկ թեյի գդալ աղացած դարչին

երկու ճաշի գդալ կեֆիր

Մի-փոքր տաքացրու յուղը ջրի գոլորշու վրա, ավելացրու դարչինն ու կեֆիրը: Լավ խառնիր զանգվածը: Մերսող շարժումներով քսիր դիմակը գլխամաշկին հինգ րոպե շարունակ: Դիմակի մնացած մասը քսիր մազերին:

Փաթաթիր գլուխդ պոլիէթիլենով և սրբիչով: Դիմակը պահիր 30 րոպե:

Պրոցեդուրայի ընթացքում կարող ես ջերմություն և թեթևակի ծակծկոց զգալ. դիմացիր: Դիմակը տաքացնում է գլխամաշկն ու արագացնում արյան շրջանառությունը:

Մի մոռացիր, որ բնական յուղերն ու դիմակի ակտիվ կոմպոնենտները կարող են ալերգիա առաջացնել: Դիմակը քսելուց առաջ համոզվիր, որ օրգանիզմդ լավ է տանում բոլոր բաղադրատարրերը:

Դարչինով դիմակից հետո մազերը ոչ միայն կփայլեն առողջությամբ, այլև կսկսեն ակտիվորեն աճել: Քսիր այն շաթաբական 1-2 անգամ, և արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Դարչինով դիմակ մազերի աճն արագացնելու համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (13.10.16) Դիտումներ: 2436 | Տեգեր: դիմակ, աճն, մազերի, արագացնելու, ՀԱՄԱՐ, Դարչինով | - Վարկանիշ -: 0.0/0