Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ
Այս 2 բաղադրիչները կօգնեն ազատվել եղունգների սնկից  20087

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   health.tert.am


 

Եղունգների շերտավորումն ու դեղնությունը վկայում են  սնկային վարակի մասին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Երկրագնդի յուրաքանչյուր 5-րդ մարդ տառապում է այդ խնդրով:


Իմունիտետի թուլությունը, նեղ կոշիկը, ոտքերի չափից շատ քրտնարտադրությունը, ավելորդ քաշը  հանդիսանում են այն գործոնները, որոնք  նպաստում են վարակին: Այդ պատճառով սնկային հիվանդության ախտանշանների հայտնվելու դեպքում հարկավոր է անմիջապես համապատասխան միջոցառումներ կիրառել` այն վերացնելու համար:


Այդ հարցում կարող են օգտակար լինել ժողովրդական բաղադրատոմսերը, որոնք  հանդիսաանում են սնկերի դեմ պայքարող լավագույն տարբերակներից մեկը և հիմնված են բնական բաղադրիչների վրա:


Բաղադրատոմսը, որը առաջարկում ենք ձեզ, բաղկացած է ընդամենը 2 բնական բաղադրիչներից` կերակրի սոդայից ու քացախից:

 


 

Խառնեք խնձորի քացախն ու  տաք ջուրը՝ 1:3 հարաբերակցությամբ, լցրեք այն վաննայի մեջ ու ոտքերը պահեք այնտեղ 20 րոպե, որից հետո ոտքերը լավ չորացրեք: Ապա նորից վաննայի մեջ լցրեք  տաք ջուր(2 լ) ու լուծեք նրա մեջ 2 ճ/գ  կերակրի սոդա: Ոտքերն այդ վաննայի մեջ պահեք 15 րոպե, լավ չորացրեք ու կտրեք եղունգի սնկով ախտահարված հատվածները (նրանք բավականին հանգիստ կոտրվում են):


Որպեսզի կարողանաք հաղթահարել այդ խնդիրը  իրականացրեք այդ պրոցեդուրան յուրաքանչյուր երեկո՝ այնքան ժաամանակ մինչև որ այն լիովին անհետանա: Բուժման մեթոդի  իմաստը կայանում է նրանում, որ սունկը ոչնչանում է թթվային  միջավայրում, իսկ կերակրի սոդան կանխում է նրա հետագա տարածումը:


Ավելի բարդացած դեպքերում կարող եք վաննաներից հետո  ոտքերի վրա քսել թեյի ծառի յուղ, քանի որ այն հանդիսանում է հիանալի հակասնկային միջոց:

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   health.tert.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog