Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ
Ավելուկի օգտակար բուժական հատկությունները  2224

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   Analitik.am

Բժշկության մեջ օգտագործել են արմատն ու տերևներն: Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են եւ ուտում։ Լուծի դեպքում խաշած ավելուկ են ուտում, իսկ ցրտից ուռած վերքին դնում են կաթով խաշած ավելուկ։ Ավելուկի ջուրը խմում են` թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը` թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը` ամլության ժամանակ։ Քոսի դեպքում շապը եւ ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին։ Արմատը գործածում են նաեւ ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ։ Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա` «զսիրտն ուրախ առնէ»։ Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդըի ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը։
 

Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ եւ չոր տերեւները։ Մասնավորապես Խարբերդում կերել են միայն թարմ տերեւները։ Պասի շրջանում ավելուկից պատրաստված կերակուրները հայերի մեջ պարտադիր են եղել։
 

Բուլղարական բժկության մեջ ավեուկն օգտագործել են լյարդի և լեղապարկի գործունեության խանգարման, մաշկային ցաների բուժման համար։
Ռուսական բժշկության մեջ ավեուկն օգտագործել են հաստ և բարակ աղիքների լորձաթաղանթների բորբոքումների, առաջին և երկրորդ աստիճանի զարկերակային արյան ճնշման բարձրացման բուժման նպատակով։
Հայկական բժշկության մեջ ավելուկն օգտագործել են մելամաղձության, սրտխփոցի, վարակիչ հիվանդությունների, ստամոքսաաղիքային ուղու խանգարումների, ստամոքսի գերթթվայնության, նյութափոխանակության խանգարման, մակերիկամների հիվանդությունների, պարանոցի ուռուցքների, ականջաբլթակի խոցի, արյունախխման բուժման նպատակով:

1. 5 գ ավելուկի սերմը ծեծել, խառնել 
100 մլ գինու հետ և խմել՝ ջերմությունից առաջացած սրտխփոցի, մելամաղձոտության բուժման համար։

2. Ավելուկի սերմը տերևների հետ միասին ծամել և ուտել՝ լնդախտի, ատամների թուլացման, լյարդի վարակիչ հիվանդությունների բուժման համար։

3. Ավելուկի տերևը ծեծել և դնել ականջաբլթակի խոցի վրա։

4. 1 կգ ավելուկի արմատն աղալ, 1 լ գինու քացախով շաղախել և օրը երեք անգամ մեկական ճաշի գդալ ուտել՝ արյունախխման, ստամոքսաաղիքային ուղու խանգարումների, գերթթվայնության, նքոցի, նյութափոխանակության խանգարման, սրտխառնոցի, մակերիկամների բորբոքային հիվանդությունների բուժման համար։ Այդ նույն պատրաստուկը կարելի է օգտագործել քսելու ձևով՝ բորոտության, պարանոցային ուռուցքների և որքինի բուժման համար։
 


 





 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   Analitik.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog