Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ
Առավոտյան արթնանալուց հետո «վատ վիճակի» առաջացման 6 պատճառ  2430

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   

Հաճախակի մարդիկ ժամանակին պառկում են քնելու ու արթնանում են 8 ժամ հետ, սակայն նրանց վիճակը շարունակում է մնալ հոգնած:  zdorovie.com-ը ներկայացրել է նման խնդրի առաջացման 6 պատճառ ու 6 լուծում:


1. Դուք  քնել եք Kindle սարքի(կամ որևէ էլեկտրոնային սարքի) հետ գրկախառնված (գիրք կարդալու համար նախատեսված սարք)


Հարվարդի համալսարանի մասնագետների կողմից կատարված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր քնելուց առաջ էլեկտրոնային գրքեր  են կարդում, առավոտյան շատ դժվար են արթնանում, համեմատած նրանց, ովքեր կարդում են  սովորական գիրք: Պատճառը  կայանում է նրանում, որ էկրանից  արտազատվող կապույտ լույսը ճնշում է մելատոնին հորմոնի բնական արտազատումը, որը կարգավորում քնի ցիկլերն ու թարմությունը: Իսկ դա նշանակում է, որ երբ սերոտոնինի մակարդակը վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ լավ չեն քնում: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս անջատել բոլոր էլեկտրական սարքավորումները քնելուց 90 րոպե առաջ:

 

2. Քնում եք ոչ հարմար դիրքով


Եթե առավոտյան ձեր մեջքը ցավում է, ապա դա կարող է վկայել այն մասին, որ ամբողջ գիշեր դուք քնել եք մի կողմի վրա, որն էլ և հանգեցրել է  այդ կողմի ազդրի շարունակական ճնշման: Նման դիրքով քնելու սիրահարներին մասնագետները խորհուրդ են տալիս  ծնկների արանքում բարձ դնել, ինչը թույլ կտա պահպանել ազդրերի նորմալ դիրքը:  Ազդրի վնասվածքը հանդիսանում է ամենատարածված վնասվածքներից մեկը, որը մարդիկ ձեռք են բերում քնած ժամանակ և  նման վնասվածքների դեպքում ցավը կարող է արտահայտվել մարմնի այլ հատվածում, օրինալ գոտկատեղում

 

3. Ձեր բարձը վատն է


Շատ  մեծ, փափուկ բարձը կարող է գայթակղիչ թվալ, սակայն այն կարող է առաջացնել մի շարք խնդիրներ:  Մասնագետները նշում են, որ քնած ժամանակ գլխի բարձր դիրքը բացասական է ազդում ողնաշարի վրա:


4. Քնի մեջ ատամները կրճտացնել


Եթե դուք արթնանում եք գլխացավով, ապա բավականին մեծ է հավանականությունը, որ ամբողջ գիշերվա ընթացքում կրճտացրել եք ատամները: Հետազոտությունները  ցույց են տվել, որ մերսումը կարող է թեթևացնել այդ ախտանշանները: Աշխատեք քնելուց առաջ մի փոքր սեղմել ծնոտի վրա կամ քնելուց առաջ և արթնանալուց հետո այդ հատվածի վրա դնել  տաք խոնավ սրբիչ:


5. Քնելուց առաջ օգտագործում եք ալկոհոլ


Այն, որ ալկոհոլն օգնում է արագ քնել,  ճիշտ է, սակայն  քնի որակը այդ դեպքում տուժում է: 2015 թվականին, ավստրալացի գիտնականները հայտնաբերել են, որ այն մարդիկ, ովքեր քնելուց առաջ օգտագործում են նարինջի հյութով ու օղիով կոկտեյլ, քնի ընթացքում ցուցաբերում են բարձ ալֆա ակտիվություն, այսինքն նրանք չեն կարողանում մտնել  քնի խոր վերականգնողական փուլ: Ալկոհոլը հատկապես բացասական է ազդում կանանց քնի որակի վրա, քանի որ կանացի օրգանիզմն այն արագ է յուրացնում և արդյունքում ավելի շուտ է թարմանում: Մասնագետները նշում են, որ եթե ցանկանում եք  լավ քնել, ապա աշխատեք սահմանափակել  ակոհոլային խմիչքների օգատագործումը՝ հասցնելով այն 1 բաժակի և այն էլ քնելուց մի քանի ժամ առաջ:


6. Տառապում եք քնի ապնոէով


Հասուն կանանց կեսից ավելին տառապում են քնի ապնոէի որևէ տեսակով: Համաձայն  2012 թվականի հետազոտությունների  տվյալների, այդ խնդրի հետ բախվում են 20 - 44  տարեկան կանանց 25%-ը, 45-54  տարեկան կանաց՝ 56% -ը և  55 տարեկանից բարձր կանաց 75%-ը: Քնի մեջ ապնոէի ժամանակ մարդիկ ունենում են գիշերվա ընթացքում  շնչառության դադարում, որն էլ և իջեցնեւմ է քնի որակը: Ընդ որում, շատ հիվանդներ անգամ չեն էլ կասկածում այդ խնդրի առկայության մասին: Այդ խնդիրը հատկապես շատ վտանգավոր է դաշտանդադարի փուլում գտնվող կանանց համար:  Եթե կարծում եք, որ քնի ապնոէն հանդիսանում է առավոտյան հոգնածության պատճառ,  կարող եք դիմել բժշկի և ուղղել այդ խնդիրը: Թեթև ապնոէից  հնարվոր է ազատվել նիհարելու կամ քնելուց առաջ ալկհոլային ըմնպելիքներից հրաժարվելու շնորհիվ: Սակայն ծանր դեպքերում  անհրաժեշտ են լինում քնի ընթացքում շնչուղիները բաց վիճակում պահող հատուկ սարքեր:

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017