Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ
Անծանոթը վերելակում (խորհուրդներ ծնողներին և կանանց)  669

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   



Երեխաները հիմնականում վերելակն ընկալում են որպես կարուսելի մի տեսակ և նրանից օգտվելիս հաճախ մոռանում են անվտանգության կանոնների մասին։ Որոշ ծնողներ կարծում են, որ եթե վերելակի մեջ փոքրիկի հետ մեծահասակ է լինում, ապա նա թույլ չի տա երեխային անկարգություն անել։ Սակայն իրո՞ք դա այդպես է։ Վիճակագրությունը դաժանորեն պնդում է հակառակը։
 
Անծանոթը վերելակում

Երեխան վերելակում անվտանգ է, եթե նրա հետ են ծնողները, այլ ոչ թե ինչ-որ կողմնակի մարդիկ՝ ծանոթներ կամ հարևաններ։ Շատ երեխաներ հանցագործության զոհ են դարձել հենց վերելակում կամ դրան սպասելիս։

Ի՞նչ անել, եթե դուք ինքներդ չեք կարող երեխային ուղեկցել վերելակով իջնելիս կամ բարձրանալիս։ Հարց է ծագում` կարող է արդյո՞ք երեխան ինքնուրույն օգտվել վերելակից։ Այսինքն՝ ձեռքը հասնու՞մ է անհրաժեշտ հարկի կոճակին, գիտե՞ վերելակից օգտվելու անվտանգության կանոնները, կարո՞ղ է կանչել հերթապահին, եթե վերելակը փչանա կամ այրված ռետինի հոտ առնի։ Այս կանոնները երեխային պետք է բացատրեն մեծահասակները՝ նշելով, թե ինչ հետևանքներ կարող են լինել դրանք խախտելիս։ Եթե ծնողները որոշում են, որ փոքրիկն առայժմ չի կարող օգտվել վերելակից, ապա նրան անհրաժեշտ է ուղեկցել։ Եթե ոչ, երեխան պետք է միայն աստիճաններով իջնի և բարձրանա։

Ենթադրենք` երեխան կարողանում է միայնակ օգտվել վերելակից, բայց այդ ժամանակ նա հանցագործների համար ավելի հեշտ որս է դառնում։ Չարամիտները կարող են գործել տարբեր եղանակներով` փոքրիկին հրել վերելակի խցիկի մեջ կամ հարձակվել վրան, երբ նա մենակ կանգնած սպասում է վերելակին։ Երբ վերելակին սպասող երեխային որևէ մարդ է մոտենում (կարևոր չէ` ծանոթ կամ անծանոթ), անկախ նրա տարիքից և սեռից, փոքրիկը պետք է շրջվի դեմքով և պատրաստ լինի պաշտպանվել։ Հնարավորության դեպքում երեխան պետք է վերադառնա փոստարկղերի մոտ կամ նորից տուն մտնի` պատճառաբանելով, թե ինչ-որ բան է մոռացել։ Ոչ մի դեպքում չի կարելի անծանոթ, կողմնակի մարդկանց հետ մտնել վերելակ։

Ի՞նչ անել, եթե անծանոթը վերելակ է մտել այն ժամանակ, երբ երեխան արդեն այնտեղ էր։ Փոքրիկը պետք է դուրս գա վերելակից` պատճառաբանելով, թե ինչ-որ բան է մոռացել։ Եթե վերելակը շարժվում է, և նա չի հասցնում դուրս գալ այնտեղից, ապա անհրաժեշտ է կանգնել այնպես, որ անծանոթը լինի նրա առջևում, որպեսզի երեխան կարողանա տեսնել նրա գործողությունները։ Հիշեք, որ հետևից հարձակվելն ավելի հեշտ է, քան առջևից։ Աշխատեք ավելի մոտ կանգնել վերելակի կոճակներին և դռանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք կանչել հերթապահին, սեղմել այլ հարկի կոճակ կամ դուռը բացվելուն պես փախչել։

Անծանոթը վերելակումԵթե անծանոթը քշել է ձեզ անկյուն և սեղմել վերին հարկի կամ արգելակման կոճակը, ապա աշխատեք պահպանել հանգստություն։ Ցանկացած հանցագործ հեշտությամբ վախենում է, այդ պատճառով անհրաժեշտ է լինել վճռական։ Կարիք չկա լաց լինել կամ գթություն խնդրել։ Հանցագործը ձեզանից հենց դա է սպասում։ Պետք չէ նաև սպառնալ, որ դուք անպայման այս մասին կպատմեք ծնողներին կամ ոստիկանությանը (չնայած դա պետք է անել ցանկացած պարագայում, եթե նույնիսկ հանցագործը սպառնում է այդ դեպքում սպանել ձեզ)։ Փորձեք նրան ներքաշել խոսակցության մեջ, իմացեք, թե նա ի՞նչ է ուզում և արժե արդյո՞ք դա անել նման ձևով։ Առաջարկեք նրան ձեր տուն գնալ և ասացեք ցանկացած հարկի թիվ, որը հնարավորություն կտա ձեզ փախչել։ Եթե զրույցը չի ստացվում, և հանցագործը փորձում է հանել ձեր հագուստը, ապա կրկին աշխատեք հանգստություն պահպանել, քանի որ դիմադրելով դուք նրան ավելի մեծ հաճույք եք պատճառում։ Սեղմվեք հանցագործին, փորձեք գրկել և ինչքան հնարավոր է ուժեղ կծել նրա շրթունքը կամ քիթը։ Ամեն դեպքում դա ձեզ հնարավորություն կտա սեղմել մոտակա հարկի կոճակն ու փախչել։

Եթե դուք չափազանց շատ եք վախեցել, և հանցագործը, հանելով ձեր հագուստը, սկսել է ինքն էլ հանվել, ապա համարձակորեն բռնեք նրա սեռական օրգաններից, ուժեղ ձգեք ներքև կամ ոլորեք 180 աստիճանով։ Այդպես պետք է պահել այնքան մինչեւ վերելակը կանգնի, և դուք կարողանաք փախչել։ Հնարավորության դեպքում դուրս գալիս սեղմեք վերելակի կոճակներից որևէ մեկը կամ փչացնելով այն` հանցագործին ժամանակավորապես բանտարկեք այնտեղ։

Իհարկե, խորհուրդներ տալն ավելի հեշտ է, և եթե նույնիսկ որոշ չափով պատրաստված եք, միևնույն է` հնարավոր է, որ չկարողանաք չտիրապետել իրավիճակին։ Հարց է ծագում` ի՞նչ անել, եթե չեք կարողանում կծել քիթը կամ շրթունքը։ Կարելի է օգտվել մազի լաքից կամ ցանկացած այլ աերոզոլից, որն այդ պահին գտնվում է ձեզ մոտ։ Զգուշորեն հանելով այն պայուսակից կամ գրպանից, ցողեք այն հանցագործի դեմքին, և մինչ նա ուշքի կգա, ծնկով ուժեղ հարվածեք ոտքերի միջև ու վազեք հեռու։

Սրանք կիրառական և գործուն խորհուրդներ են, քանի որ վերցված չեն օդից և հիմնված են իրական դեպքերից քաղած դասերի վրա։

 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017