RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

7 խորհուրդ՝ ինչպես գնել օգտագործած մեքենա  393

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   Mirsovetov.ru


7 խորհուրդ՝ ինչպես գնել օգտագործած մեքենա

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Մեր աշխարհն օրեցօր ոչ միայն համակարգչայնացված է դառնում, այլև ավելի ու ավելի «մեքենայացված»: Յուրաքանչյուր մարդ՝ լինի ուսանող, թե գործարար, մտածում է չորսանիվանի ընկեր գնելու մասին: Բայց քանի որ նոր ավտոմեքենա գնելը շատերիս համար անթույլատրելի ճոխություն է, ստիպված ենք ընտրել օգտագործած մեքենաներ: Ի՞նչ է պետք իմանալ՝ օգտագործած մեքենա գնելիս՝ փաստի առաջ չկանգնելու համար: 

1. Կողմնորոշվեք ավտոմեքենայի մակնիշի հարցում 
Կողմնորոշվեք` թե ինչ մակնիշի ավտոմեքենա կուզենայիք ունենալ: Ուսումնասիրեք ավտոմեքենաների որևէ կատալոգ և այնտեղից դուրս գրեք ձեզ դուր եկած մակնիշները: Ուշադրություն դարձրեք ոչ միայն բնութագրերին, այլև արտաքինին և իհարկե` գնին: 



2. Ընտրեք՝ ամերիկյան կամ եվրոպական 
Նկատի ունեցեք, որ հագեցվածության մակարդակի և կախոցի տեսանկյունից ամերիկյան մեքենաները ավելի շատ ուշադրություն են պահանջում, քան եվրոպականները: Բացի դրանից ամերիկյան ավտոմեքենաները շատ ավելի «բկլիկ» են, իսկ դիզելային շարժիչներով ամերիկյան ավտոմեքենաներ շատ դժվար է գտնել: Այդ պատճառով էլ նախօրոք որոշեք, թե ինչ մեքենա եք գնելու՝ ամերիկյա՞ն արտադրության, թե եվրոպական: Եվ մի մոռացեք, որ օգտագործված մեքենաների շուկայում վերջին տարիներին մեծ պահանջարկ են վայելում կորեական ավտոմեքենաները, որոնց հիմնական առավելությունը մատչելի գինն է:
 


3. Որոշեք, թե վառելիքի որ տեսակն է ձեզ առավել հարմար 
Եթե կանգ առնեք բենզինի վրա՝ ապա հաշվի առեք, որ 2003 թ. հետո թողարկված մեքենաների բակերը պետք է լցնել Պրեմիում բենզին, հնարավորության դեպքում ավելի լավ է նույնիսկ Սուպեր բենզին: Բենզինի այդ տեսակները, ինչպես հայտնի է, ամենաթանկերից են, բայց որակյալ վառելիքի վրա կլորիկ գումար ծախսելով` դուք կկարողանաք տնտեսել ավտոմեքենայի դետալների վրա: Ինչ վերաբերում է դիզելային վառելիքով ավտոմեքենային՝ ապա այդ դեպքում դուք շահում եք միայն վառելիքի գնի հարցում, բայց անհամեմատ ավելանում են ավտոմեքենայի սպասարկման ծախսերը, քանի որ դիզելային վառելիքով ավտոմեքենայի դետալները շատ ավելի թանկարժեք են:
Եթե մեքենան գնում եք անձնական գործածման համար՝ նախընտրելի է բենզինով աշխատող մեքենան. այն ավելի լավ է աշխատում, իսկ զտիչներն էլ կարիք չի լինի հաճախ  փոխել, ինչպես դիզելայիններինը: Իսկ եթե մեքենան ձեզ պետք է աշխատանքի համար՝ կարող եք ընտրել դիզելային վառելիքով աշխատողը:
 


4. Ռեսթայլի՞նգ, թե սովորական մոդել
Ռեսթայլինգը ավտոմեքենայի երկրորդ կյանքն է, այսինքն նրա երկրորդ տարբերակը: Սովորաբար ռեսթայլինգային մեքենաներն արդեն չեն ունենում այն թերություններն ու սխալները, որոնք եղել են մեքենայի նախորդ՝ առաջին տարբերակում: Բայց խնդիրն այն է, որ նոր մոդելի համար ստիպված եք լինելու զգալիորեն ավելի շատ վճարել: Թերևս արժե մտածել՝ ձեզ իսկապե՞ս անհրաժեշտ է նոր մոդելը, որը նախորդից կտարբերվի գուցե միայն քսենոնային լուսարձակներով և ավելի հզոր շարժիչով: Գուցե՞ ավելի լավ է գնեք առաջին տարբերակի մեքենա՝ տնտեսելով մեկ-երկու հազար դոլար:
Մեքենա գնելիս վերջնական որոշում կայացնելու համար խորհուրդ ենք տալիս ընթերցել ավտոմեքենաների մասին ֆորումները, որտեղ մեքենատերերը գրում են իրենց կարծիքները և արձագանքները տվյալ մեքենայի մասին:
 


5. Արտաքին տեսքը 
Ցանկացած հին ավտոմքենա ընտրելիս արտաքին տեսքը շատ կարևոր է, չէ՞ որ գնված մեքենան դուք հավերժ չեք վարելու և մի օր էլ ուզելու եք այն վաճառել: Ուշադիր ուսումնասիրեք մեքենան: Համոզվեք, որ թափքի դետալները միաերանգ են ներկված. չէ՞ որ վթարից հետո դետալը կարելի է վերականգնել, բայց նույն գույնի ներկ ընտրելը շատ ավելի բարդ է: 
Թափքը պետք է լինի իդեալական մաքուր, քանի որ նույնիսկ ճանապարհային փոշին, որը նստում է լաքապատ, մանավանդ բաց գույների ծածկույթների վրա, կթաքցնի այն, ինչ դուք ուզում եք տեսնել: Ավտոմեքենան պետք է զննել ցերեկային ժամերին կամ էլ լավ լուսավորված վայրում: Նախ մի քանի անգամ պտտվեք ավտոմեքենայի շուրջ և նայեք դռների, կապոտի և բեռնախցիկի ճեղքերին: Բոլոր կողմերից դրանք պետք է լինեն  հավասարաչափ: Գրեթե բոլոր մեքենաների բեռնախցիկների կափարիչների վրա գործարանային ներկից հետո վերևից երկու կողմերում մնում են ներկի չորացած հետքեր՝ փոքրիկ սառցալուլաների նման: Այն կարող է լինել արևածաղկի սերմի չափ: Եթե այդ հետքերը չկան՝ ուրեմն տվյալ դետալը ներկվել է:
Նայեք` փոսվածքներ կա՞ն, թե ոչ: Եթե փոքր փոսվածքներ են (օրինակ քարքարոտ ճանապարհների կամ էլ մայրուղու վրայի փոքրիկ քարերը կարող էին վնասել մեքենան), ապա ընդամենը համոզվեք, որ ներկը թափված չէ: Հակառակ դեպքում այն սկսում է ժանգոտել, ինչն ի վերջո անհրապույր և ոչ  առևտրային տեսք կհաղորդի ձեր մեքենային: Վաճառելուց առաջ ստիպված կլինեք փոխել տվյալ դետալը կամ էլ ամբողջովին ներկել մեքենան: 
 


6. Օգտագործած մեքենայի զննումը և ստուգաթեստը 
Եթե ձեզ դուր է եկել տվյալ մեքենան՝ ապա տիրոջը խնդրեք, որ բացի կապոտը, ուշադիր նայեք՝ շարժիչի խցիկում կա՞ն հոսակեղտեր: Ուսումնասիրեք էլեկտրալարերի վիճակը: Հատուկ ուշադրություն դարձրեք բարձրավոլտ լարերին: Հետո խնդրեք, որ միացնի շարժիչը՝ եթե ցածր ձայնով է աշխատում՝ ուրեմն կարելի է գրեթե համոզված լինել, որ մեքենան լավ վիճակում է: Եթե ձեր ընտրությունը կանգ է առել դիզելային վառելիքով մեքենայի վրա՝ ստուգեք՝ շարժիչն աշխատեցնելիս արտանետիչ խողովակից սև ծուխ դուրս չի՞ գալիս:
Համոզվելու համար կախոցը կարգին վիճակում է, թե ոչ՝ խնդրեք վաճառողին, որ մի քանի կիլոմետր վարի ավտոմեքենան անհարթ ճանապարհով 20-40 կմ/ժ արագությամբ, նախապես բացելով պատուհանները և անջատելով երաժշտությունը: Դուք անպայման կլսեք, եթե ինչ-որ բան չխկա կախոցի մեջ: Եթե կախոցը թխկթխկում է՝ ապա միանգամից հրաժարվեք գնումից: Եվ հիշեք՝ մեքենան վարելու ընթացքում վաճառողին ոչ մի դեպքում չասեք ձեր նկատած կամ լսած աղմուկների մասին՝ դա կարող է աշխատել ձեր դեմ: Ավելի լավ է կատարեք 7-րդ կետը և միայն դրանից հետո սկսեք պայմանավորվել ավտոմեքենայի գնի մասին: 



7. Ախտորոշում 
Վիզուալ ուսումնասիրությունից և փոքրիկ դրայվ-թեստից հետո պետք է անպայման տիրոջ հետ մեքենան տանել ախտորոշման: Համակարգչով աշխատող արհեստավարժ մասնագետները ձեզ կօգնեն հավաստի պատկերացում կազմել այն մեքենայի մասին, որը պատրաստվում եք գնել:
Առաջին հերթին պետք է ախտորոշել շարժիչը և կախոցը: Եթե ֆինանսները թույլ են տալիս՝ ապա ավելի լավ է մեքենան ամբողջովին ախտորոշեք, այդ դեպքում դուք կարող եք վստահ լինել, որ ճիշտ ընտրություն եք կատարել:

Այսպիսով, առաջնորդվելով այս յոթ կետերով, դուք կկարողանաք հաջող ընտրություն կատարել՝ օգտագործած մեքենա գնելիս:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 7 խորհուրդ՝ ինչպես գնել օգտագործած մեքենա  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (14.09.16) | Հեղինակ: Mirsovetov.ru W Դիտումներ: 393 | Տեգեր: Ինչպես, մեքենա, գնել, խորհուրդ՝, օգտագործած | - Վարկանիշ -: 0.0/0