Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ
5 խորամանկություններ, որոնք ցանկացած աղջկա կդարձնեն իսկական գեղեցկուհիներ (լուսանկարներ)  21087

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   

Հետևել արտաքին տեսքին չի նշանակում շատ գումար ծախսել կոսմետիկայի և գեղեցկության սրահներում կատարվող գործողությունների վրա: Այդ ամենին կարող են փոխարինել բնական միջոցները և բաղադրատոմսերը:

Դեմքից սկսած մինչև եղունգների խնամքի համար, կարել է գտնել պարզ, ոչ թանկարժեք և կարևորը՝ բնական միջոցներ:

1  Սպիտակեցնում ենք ատամներն առանց վնասելու

4

Ջրով բացեք կերակրի սոդան, որպեսզի դառնա շիլայանման զանգած և մաքրեք դրանով ատամները: Որպես տարբերակ, կարող եք բացել նաև ատամի մածուկով: Բայց այս գործողությունը հաճախակի չի կարելի անել, այլապես այն կվնասի ատամի էմալը: Շաբաթական 1-2 անգամն ավելի քան բավական կլինի:


2  Գրգռված մաշկի բուժում բնական միջոցներով

2

Դուք պետք է ձեռք բերեք հնդկական կամ այսպես կոչված բենտոնիտային կավ: Բացեք կավը ջրով, մինչ մածուկի նման դառնալը, և քսեք այն դեմքին: Թողեք 10 րոպե և լվացեք տաք ջրով:


Ինչպե՞ս ամուր և երկար եղունգներ ունենալ

1

Ձեզ կօգնի ձիթայուղը: Խառնեք 3 թեյի գդալ ձիթայուղը և 1 թեյի գդալ կիտրոնի հյութը: Քնելուց առաջ քսեք այս խառնուրդը եղունգներին և թողեք չորանա, իսկ առավոտյան լվացեք ձեռքերը: Կրկնեք այս գործընթացն ամեն օր, մինչև արդյունքը նկատելի կլինի:


Լավագույն միջոցը պիգմենտային բծերից

Կիտրոնի հյութը գույնը բացացնող բնական միջոց է: Եթե դուք ունեք չափից ավել պիգմենտային բծեր, կամ ուզում եք ազատվել պեպեններինց, ապա քսեք ձեր դեմքին կիտրոնի բնական հյութ և թեթև մերսեք դենքը: Թողեք 10-15 րոպե և լվացեք տաք ջրով:


Տնական միջոց սև կետիկների դեմ

3

Ձվի սպիտակուցից պատրաստված այս դիմակը ոչ միայն նեղացնում է ծակոտիներն ու հանում է սև կետիկները, այլ նաև կանխում է հետագայում դրանց առաջացումը: Քսեք դեմքին ձվի սպիտակուց և վրայից ծածկեք բարակ անձեռոցիկով: Երբ այն չորանա, կտրուկ շարժումով հեռացրեք անձեռոցիկը: Լվացեք դեմքը սառը ջրով և սնուցող կրեմ քսեք:

BlogNews

 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog