Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ
5 միջոց Ձեր կոշիկներն ավելի հարմարավետ դարձնելու համար  1704

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   

Շատ կանանց համար կոշիկները ոչ միայն հագուստի պարտադիր տարր են հանդիսանում, առանց որի անհնար է դուրս գալ փողոց, այլև իրական տարերք, որի համար նրանք պատրաստ են անընդհատ փոխել իրենց կոշիկների հավաքածուի ոճերը, ձևերը, գույներն ու ձևավորումը: Ընդ որում, նրանք նույնիսկ ուշադրություն չեն դարձնում այնպիսի մանրուքների վրա, ինչպիսիք են «այստեղ մի քիչ ցավեցնում է» կամ «մի-փոքր նեղ են ոտքիս» իրավիճակներին՝ հույս ունենալով, որ կոշիկները ժամանակի հետ

կլայնանան և կընդունեն ավելի հարմար ձև: Եվ միայն մատները վնասելուց և ահռելի ցավ զգալուց հետո մենք նոր ենք հասկանում, որ շատ ենք կենտրոնացել գեղեցիկ տեսքի վրա և գնել ենք փոքր չափսի կոշիկներ: Եվ, քանի որ դրանցից մենք ոչ մի կերպ ի վիճակի չենք բաժանվել, հարց է առաջանում՝ ինչպե՞ս հեշտ և արագ կոշիկները ավելի հարմարավետ դարձնել :

Կոշիկների լայնացման առաջին մեթոդը աէրոզոլներն են, որոնք նախատեսված են հատուկ այս գործընթացի համար: Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է թափահարել բալոնը և 10 սմ հեռավորության վրա ցանել աէրոզոլը կոշիկի արտաքին մակերևույթի վրա: Հետո հարկավոր է հագնել կոշիկներըը և 10-15 րոպե քայլել բնակարանով: Եթե սրանից հետո կոշիկները շարունակեն անհանգստություն պատճառել, կարող եք ևս մեկ անգամ կրկնել այս գործընթացը:

Հաջորդ մեթոդը կոշիկի լայնացումն է հեղուկ օճառի միջոցով, որը անհրաժեշտ է խառնել 500մլ եռացրած ջրի հետ՝ 1:4 համամասնությամբ: Ապա այս խառնուրդը անհրաժեշտ է ցանել կոշիկի ներքին և արտաքին մակերևույթների վրա, հագնել բրդյա գուլպաներ և ոտքերը մցնել կոշիկների մեջ: 1
Հարկ է նշել, որ նշված մեթոդները հանդիսանում են ամենաանվատնգները կոշիկի կառուցվածքի և արտաքին տեսքի համար: Սակայն, բացի սրանցից կան մի շարք այլ մեթոդներ, որոնց միջոցով ևս հնարավոր է լայնացնել կոշիկները: Օրինակ՝ կարելի է 2 պոլիէթիլենային տոպրակների մեջ ջուր լցնել, կապել դրանք, մցնել կոշիկների մեջ, իսկ վերջիններս էլ դնել սառցեխցիկը: Երբ ջուրը լիովին վերածվի սառույցի, անհրաժեշտ է հանել կոշիկները և հալեցնել: Սակայն, քանի որ ջուրը սառչելիս ընդարձակվում է, կա վտանգ, որ այն կարող է վնասել կոշիկները:

Կոշիկների լայնացման մեկ այլ միջոց է հանդիսանում տզկանեփի յուղը (касторовое масло). Անհրաժեշտ է նեղ կոշիկները ներսի և դրսի կողմից պատել այս յուղով, այնուհետև հագնել կոշիկները և շրջել բնակարանով մեկ: Շատերը ասում են, որ այս գործընթացից կաշին ոչ միայն լայնանում է, այլև դառնում է ավելի փափուկ և էլաստիկ: Սա շատ հարմար տարբերակ է, եթե, իհարկե, չհաշվենք տհաճ հոտը և կոշիկի չափից շատ փայլը և մգությունը:

2Որոշ մարդիկ նեղ կոշիկի ծավալը մեծացնում են ձավարի միջոցով: Ձավարը լցնում են կոշիկի մեջ և վրան ավելացնում են ջուր: Գիշերվա ընթացքում ձավարը մեծանում է և լայնացնում է կոշիկի կաշին: Սակայն, այս գործընթացը կարող է բավական երկար ժամանակ խլել, քանի որ ներսի կողմից թրջված կոշիկների չորացումը կարող է նույնիսկ մի քանի օր տևել:

Եթե ուզում եք նման խնդիրների հետ չբախվել, առաջին հերթին երկար և մանրակիկրտ ընտրե՛ք կոշիկները: Կոշիկի գնումների գնացե՛ք կեսօրից հետո, երբ ոտքերը արդեն հասցրած կլինեն հոգնել և չեն սխալվի կոշիկի չափի ընտրության հարցում: Ինչպես նաև, նոր կոշիկներով փողոց դուրս գալուց առաջ, մի փոքր քայլե՛ք դրանցով տան մեջ և գնահատե՛ք, թե ինչքանով են դրանք հարմար Ձեր ոտքերին: Այս պարագայում խնդիրներ առաջանալու դեպքում Ձեզ համար ավելի հեշտ կլինի կոշիկները ետ վերադարձնել:




Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog