RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

16 որակ, որոնք պետք է ունենա այն մարդը, ում հետ պետք է ամուսնանաս  174

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


16 որակ, որոնք պետք է ունենա այն մարդը, ում հետ պետք է ամուսնանաս

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Ամուսնությունը կյանքի կարևորագույն որոշումներից մեկն է, որը երբեք չպետք է անմտածված քայլ լինի: Ձեզ օգնելու համար ներկայացնում ենք այն 16 հատկանիշները, որոնք պետք է ունենա ձեր զուգընկերը:

 

 1  Նա հարգում է քո արժեքներն ու այն, ինչին հավատում  ես

Այն մարդը, ում հետ ամուսնանում ես, պարտադիր չէ, որ համաձայն լինի քեզ հետ բոլոր հարցերում, սակայն չափազանց կարևոր է միմյանց արժեքների նկատմամբ հասուն հարգանք ունենալը: Այլապես ինչպե՞ս է հնարավոր սիրել մի մարդու, ում չես հարգում:


 2  Նա օգնում է քեզ զարգանալ որպես անհատականություն

Այն մարդը, ում հետ ամուսնանում ես, պետք է քեզ օգնի՝ լավագույն ձևով ինքնաարտահայտվես ու զարգանաս: Սա չի նշանակում է, որ նա քեզ անընդհատ պետք է ասի, որ ինչ-որ բան այնպես չես անում և ուղղի քեզ, փոխարենը նա պետք է քեզ քաջալերի ու խրախուսի ազատորեն ու քաջությամբ քայլ կատարել կյանք կոչվող այս խաղի տարբեր ոլորտներում:


 3  Նա վստահում է քեզ, և դու վստահում ես նրան

Նա, ում հետ կամուսնանաս, չպետք է ստուգի հեռախոսազանգերդ, անձնական նամակներդ կամ էլ համացանցային որոնման համակարգի պատմությունը: Եթե նրան ինչ-որ հստակ խնդիր է անհանգստացնում, նա պետք է խոսի քեզ հետ դրա մասին, այլ ոչ թե ետևում փորձի ինչ-որ կերպ ինչ-որ բան անուղղակիորեն պարզել:


 4  Նա սիրում ենք քեզ ամբողջովին (նույնիսկ թերություններդ)

Նա, ում հետ կամուսնանաս, պետք է սիրահարված լինի քեզ, և ոչ թե իր այն պատկերացմանը, թե ով ես դու: Եթե նա չի կարող քեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կաս՝ առանց փորձելու քեզ մեկ այլ մարդու վերափոխել, ուրեմն ավելի իմաստուն կլինի ուրիշ տեղ փնտրել սերդ:


 5   Նա պետք է քեզ ստիպի սրտանց ծիծաղել ու ուրախ զգալ

Այն մարդը, ում հետ ամուսնանում ես, պետք է կարողանա քեզ երջանկացնել ու ստիպել բավարարված և ուրախ զգալ: Դուք պետք է կարողանաք ժպտալ միմյանց՝ առանց որիևէ պատճառի, դուք պետք է այնպիսի հումորներ ունենաք, որոնք ձեր շրջապատում ուրիշ ոչ ոք չի հասկանա:


 6  Նրա համար միասին անցկացրած ձեր ժամանակն առաջնային է

Այն մարդը, ում հետ ամուսնանում ես, պետք է ժամանակ նվիրի քեզ, որովհետև նույնիսկ լավագույն հարաբերությունները չեն կարող գոյատևել առանց համապատասխան հոգատարության ու ուշադրության:


 7  Նա պատրաստ է զիջումների գնալ

Նա, ում հետ պետք է ամուսնանաս, չպետք է թուլամորթ մեկը լինի, որ քո յուրաքանչյուր քմահաճույքի տակ բեկվի, սակայն ոչ էլ պետք է կամակոր լինի: Հազվադեպ է լինում, որ զույգերից որևէ մեկը մշտապես հարյուր տոկոսով ճիշտ կամ սխալ լինի, ու իրականում պատասխանն ինչ-որ տեղ կենտրոնում է լինում, այնպես որ, զույգերը պետք է կարողանան քննարկել ամեն ինչ ու համաձայնության գալ: Երբեմն ձեր համաձայնության արդյունքը կարող է կամ քեզ, կամ նրա համար այնքան էլ գոհացուցիչ չլինել, սակայն չափազանց կարևոր է, որ վերջնական քայլը կատարվի միասին կայացված որոշման արդյունքում:


 

 Նա հարգում է քո ծնողներին

Միգուցե նա, ում հետ ամուսնանում ես, այնքան էլ չի սիրում ծնողներիդ հետ անցկացրած ժամանակը, սակայն նա պետք է բավականաչափ հարգանք ցույց տա նրանց նկատմամբ՝ արձակուրդներին կամ հատուկ առիթներին հանդիպումների ժամանակ. դա այնքան կարևոր է քեզ համար:


 9  Նա ոգեշնչում է քո վստահությունը

Այն մարդը, ում հետ կամուսնանաս, պետք է այնքան վստահելի լինի քեզ համար, որ պատրաստ լինես կիսվել նրա հետ ու պատմել նրան ամեն ինչ: Եթե դու զգում ես, որ ինչ-որ բան պետք է թաքցնես նրանից, քո անցյալից ու անհատականությունից, ապա դա կարող է նշան լինել, որ իրականում դու սխալ մարդու հետ ես:


 10  Նա կարողանում է ընդունել իր թերությունները

Այն մարդը, ում հետ ամուսնանում ես, պարտադիր չէ, որ կատարյալ լինի, և չի էլ կարող, ինչպես և դու, սակայն նա պետք է այնքան անկեղծ լինի, որ ընդունի սխալը: Սխալվել կարելի է, քանի դեռ դրան հաջորդում է անկեղծորեն զղջումն ու անկեղծ բացատրությունը: Սակայն եթե նա փորձում է խուսափել կոնֆլիկտներից, ժխտում է իր սխալները ու պատրաստ չէ զղջալ ու ներողություն խնդրել, ուրեմն դու ավելի լավ է՝ լքես նավը, եթե իհարկե քեզ դուր չի գալիս անընդմեջ փոթորիկի մեջ նավարկելը:

Շարունակությունը՝ այստեղ.






 


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ 16 որակ, որոնք պետք է ունենա այն մարդը, ում հետ պետք է ամուսնանաս  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (18.01.17) Դիտումներ: 174 | Տեգեր: Այն, հետ, որոնք, ունենա, որակ, մարդը, պետք, 16, ում | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ