RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

10 հիանալի միջոց կոշիկները տհաճ հոտից ազատելու համար (Ինչպես վերացնել տհաճ հոտերը)  862

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


10 հիանալի միջոց կոշիկները տհաճ հոտից ազատելու համար (Ինչպես վերացնել տհաճ հոտերը)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ




Ինչպես վերացնել տհաճ հոտերը. հետաքրքիր փաստեր

Orer.am-ը ներկայացնում է տհաճ հոտերից ազատվելու լավագույն տարբերակներ:

Մի շտապեք վրայից հանած հագուստը տեղավորել պահարանում: Մարդու մաշկի ծակոտիներով օրական գոլորշիանում է մոտ մեկ լիտր հեղուկ: Գոլորշիները «ֆիլտրվում են» կտորի միջոցով: Այդ ֆիլտրը` կտորը, պետք է ազատել գոլորշիների մնացորդներից. հովհարեք զգեստները:


Դուք ինքներդ չեք ծխում, սակայն ձեր հյուրերին ծխելն արգելել անհարմար է: Իսկ ծխախոտի ծուխը շուտ է ներծծվում: Բավական չէ միայն օդափոխել սենյակը: Ծխախոտի հոտով ներծծվում են նաև հագուստները: Որպեսզի ազատվեք այդ հոտից, հյուրերի գնալուց հետո բացեք պատուհանը, խավոտ 2-3 սրբիչ թրջեք և դրեք սենյակի տարբեր մասերում: Խոնավ սրբիչները ներծծում են այդ տհաճ հոտը: Ծխախոտի կուտակված ծուխը սենյակից կարելի է վերացնել մի քանի մոմ վառելով:


Որպեսզի բնակարանից վերացնեք յուղաներկի հոտը, անհրաժեշտ է բնակարանում 2-3 օր պահել մեկ դույլ ջուր:


Որպեսզի սենյակում հաճելի հոտ լինի, մի քանի կաթիլ օծանելիք լցրեք չվառած էլեկտրական լամպի վրա: Բավական է վառել այն, և սենյակում կտարածվի օծանելիքի հաճելի բույրը:


Որպեսզի վերացնեք սպասքապահարանում առաջացած տհաճ հոտը, բավական է այնտեղ մի գիշեր թողնեք թարմ կաթ և դռները պինդ փակեք:


Ջնարակված սպասքից տհաճ հոտը կարելի է վերացնել` այն եռացնելով ջրի մեջ` ավելացնելով փոքր քանակությամբ քացախ և կարտոֆիլի կեղև:


Եթե պահարանից խոնավության կամ բորբոսի տհաճ հոտ է գալիս, պահարանի մեջ մի քանի կտոր շաքար դրեք:


Որպեսզի խոհանոցից վերացնեք կերակրի հոտը, տաք գազօջախի վրա մի փոքր աղ ցանեք:


Կաթսայից տհաճ հոտը կվերանա, եթե այն լվանաք աղաջրով:


Եթե թավան շփեք թեյով, ձկան ու սոխի հոտը կվերանա:


Ձկան տհաճ հոտը լրիվ վերացնելու համար ամանեղենը լվացեք քացախով, կիտրոնի հյութով:


Եթե կաթը թափվել է գազօջախի վրա, պետք է անմիջապես վրան թրջած թերթ գցել, որպեսզի հոտը սենյակում չտարածվի:


Ծովատառեխի հոտը դանակների վրայից հեռացնելու համար բավական է դրանք շփել գազարով կամ կարտոֆիլով:


Ձեռքերի վրայից սոխի կամ սխտորի հոտը կարելի է անցկացնել սուրճի նստվածքով: Սխտորը մաքրելուց և կտրատելուց հետո ձեռքերից հոտը անցկացնելու համար ձեռքերը առատորեն շփեք աղով և լվացեք գոլ ջրով:


Սոխը մաքրելուց հետո ձեռքերը շփեք եփած կարտոֆիլով և սոխի հոտն իսկույն կանհետանա:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 10 հիանալի միջոց կոշիկները տհաճ հոտից ազատելու համար (Ինչպես վերացնել տհաճ հոտերը)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (19.11.16) Դիտումներ: 862 | Տեգեր: հոտից, միջոց, հիանալի, վերացնել, (Ինչպես, ՀԱՄԱՐ, 10, ազատելու, կոշիկները, տհաճ | - Վարկանիշ -: 0.0/0