RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ճանապարհորդիր

Հայերը նախընտրում են Վրաստանում հանգստանալ հայրենիքում առկա բարձր գների պատճառով - www.trip2.am  307

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ճանապարհորդիր,   


Հայերը նախընտրում են Վրաստանում հանգստանալ հայրենիքում առկա բարձր գների պատճառով - www.trip2.am

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Հայերը նախընտրում են իրենց ամառային հանգիստն անցկացնել Վրաստանում, քանի որ հայրենիքում գները բարձր են, ասաց Սպառողների խորհրդատվությունների կենտրոնի ղեկավար Կարեն Չիլինգարյանը։

 

«Բանն այն է, որ հանգստյան ամենաէժան տները մեզ մոտ արժեն շուրջ 10-15 հազար դրամ մեկ շնչին մեկ օրվա համար (շուրջ $21-$31), իսկ Վրաստանում կարելի է հանգստանալ օրական 2.5-3 հազար դրամով (շուրջ $5-$6), ինչն ավելի մատչելի է»,– նշեց Չիլինգարյանն ուրբաթ մամուլի ասուլիսում։

Նա ավելացրեց, որ Վրաստանում հանգստյան տները նախատեսված են ցածր և միջին կարգի համար, իսկ Հայաստանում դրանք նախատեսված են ավելի հարուստ մարդկանց համար։ Նրա խոսքով, կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այդ փաստին։

«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն ավելացրեց, որ Հայաստանում ամառային հանգստի է մեկնում յուրաքանչյուր չորրորդ ընտանիք (այսինքն, բնակչության 25%), նրանց 8 տոկոսն արձակուրդ է անցկացնում արտերկրում։

«Երկու երրորդը հանգստանում է Հայաստանում։ Մարդիկ մեկնում են իրենց գյուղերը, ամառանոցները կամ ընկերների ու բարեկամների տները, ոմանք մեկնում են Արցախ»,– նշեց Ադիբեկյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի բնակիչների համար ամառային հանգստի օտարերկրյա կետերն են` Ռուսաստանը, Իրանը և Վրաստանը։

«Իհարկե, ամառային հանգստի հարցում կարևոր նշանակություն ունեն ընտանիքի եկամուտները։ Մեր տվյալներով, մեկ մարդուն Հայաստանում բաժին ընկած եկամուտները տատանվում են 100 դոլարի սահմանում, այսպիսով, մեկ ընտանիքին միջինը մոտ 400 դոլար է բաժին ընկնում։ Դժվար է պատկերացնել, որ այդ գումարով հայկական միջին ընտանիքը կարող է հանգիստ թույլ տալ»,– ընդգծեց Ադիբեկյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանի բարձր գները բացասաբար են ազդում ոչ միայն օտարերկրացի, այլ նաև ներքին զբոսաշրջիկների առումով։

«Բարձր գների պատճառով Հայաստանի բազմաթիվ բնակիչներ չեն կարող իրենց թույլ տալ նույնիսկ հայրենիքում հանգիստ կազմակերպել»,– ասաց Ադիբեկյանը։


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հայերը նախընտրում են Վրաստանում հանգստանալ հայրենիքում առկա բարձր գների պատճառով - www.trip2.am  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ճանապարհորդիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ճանապարհորդիր | Ավելացրեց: haykblbulyan (27.08.16) Դիտումներ: 307 | Տեգեր: առկա, հանգստանալ, Են, հայրենիքում, գների, բարձր, ՀԱՅԵՐԸ, պատճառով, նախընտրում, Վրաստանում | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ