RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առեղծվածներ

Ինձ թվում է՝ մեր տանը չար ուժ կա, ամեն ինչ «թարս» է գնում. Կարո՞ղ եմ աղոթքներով և խունկ ծխելով մաքրել տունը  12260

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առեղծվածներ,   


Ինձ թվում է՝ մեր տանը չար ուժ կա, ամեն ինչ «թարս» է գնում. Կարո՞ղ եմ աղոթքներով և խունկ ծխելով մաքրել տունը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

– Ինձ թվում է՝ մեր տանը չար ուժ կա, որովհետև ամեն ինչ «թարս» է գնում: Կարո՞ղ եմ աղոթքներով և խունկ ծխելով մաքրել տունը: Շաբաթը քանի՞ անգամ և ե՞րբ կարելի է խունկ ծխել:

– Հին ասացվածքն ասում է. «Մարդն է տեղը զարդարում, և ոչ թե տեղը` մարդուն»: Քրիստոնեությունը Աստռծու հետ մեր հարաբերությունը հեթանոսական վախի ծառայությունից փոխեց սիրո հաղորդության: Քրիստոնյան անձնական հաղորդության մեջ է Աստծու հետ և հենց այդ սիրո համար է հեռանում չարից: Իսկ չարը մարդուց դուրս չէ: Մարդն է գործում չարը, որով էլ պղծում է իր շրջապատը: Մենք շաբաթը-մեկ պետք է մասնակցենք Սուրբ Պատարագին և հաղորդվենք մեր Փրկիչ Աստծու` Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Այսպես վարվելով` կբժշկվենք մեր կյանքն ապականող և տառապանքի վերածող հոգու հիվանդությունից` մեղքից, և կկարողանանք վայելել կյանքը: Նա, ով հաղորդակից չէ Քրիստոսին, դժվարանում է կյանքը հասկանալ: Հաճախ «թարս» թվացող բաները ավելի են անհանգստացնում մեզ, քան մեր չար սովորությունները, որոնք ապականում են մեր գիտակցությունն ու ըմբռնումը կյանքի նկատմամբ:

Իսկ կյանքը ոչ թե գոյություն ունենալ է նշանակում, այլ՝ դժվարությունները հաղթահարելու կարողություն: Կյանքի հասկացողությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես իմաստուն կերպով խուսափել փորձություններից, իսկ փորձության դեպքում հաղթահարել այն: Դուք կամենում եք խնկարկությամբ «մաքրե՞լ» տունը: Դա Ձեզ ոչինչ չի տա: Անգամ եթե քահանա էլ հրավիրեք՝ տնօրհնեքի, սակայն դա էլ ապարդյուն կանցնի, քանի որ քահանան շաման կամ վհուկ չէ, ոչ էլ հեթանոսական մոգ, որ ինչ-որ գործողությամբ «թարս» բաները հեռացնի: Անհրաժեշտ է, որ դուք փոխվեք՝ սկսեք ապրել քրիստոնեական, այսինքն՝ Քրիստոսին հահորդակից կյանքով: «Խնկարկեք» ոչ թե Ձեր տունը, այլ Ձեր հոգևոր կյանքը Քրիստոսի հետ Սուրբ Հաղորդության անուշ բույրով և կսկսեք այլ աչքերով նայել այդ «թարս» բաներին:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am



 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինձ թվում է՝ մեր տանը չար ուժ կա, ամեն ինչ «թարս» է գնում. Կարո՞ղ եմ աղոթքներով և խունկ ծխելով մաքրել տունը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առեղծվածներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առեղծվածներ | Ավելացրեց: haykblbulyan (30.08.16) Դիտումներ: 12260 | Տեգեր: ԻՆՉ, կա, թվում, Ինձ, տանը, չար, ուժ, Է՝, Մեր, Ամեն | - Վարկանիշ -: 0.0/0