RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առեղծվածներ

Աստվածաշունչ, գուշակներ, էքստրասենսներ, կախարդներ...  441

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առեղծվածներ,   


Աստվածաշունչ, գուշակներ, էքստրասենսներ, կախարդներ...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Sarkavagagirq.net-ը գրում է՝


Այն, որ արատավոր երևույթները ավելի սրընթաց են ներխուժում մեր կենցաղ, քան ոչ արատավոր ու դրականա երևույթները, փաստ է: Դրանք համաճարակի պես` սուր ու վտանգավոր, վարակում են առանց այդ էլ «իմունային համակարգից» զուրկ մեր հասարակության մարմիններն ու հոգիները և արդյունքում դառնում են սովորական, առօրյա, ընդունելի և ոչ արտառոց... Եվ սա, որքան էլ ցավոտ, այնքան էլ հասկանալի է. արատավորի քարոզչությանը լծված են կոմունիկացիոն բոլոր ոլորտները` ինտերնետ, հեռուստատեսություն, ռադիո, ամսագրեր և թերթեր:

Թեև «կախարդության» երևույթը նորույթ չէ հայերիս ու մարդկության կյանքում (մարդը միշտ էլ ցանկացել է «բացահայտել» իրենից ծածկվածը), սակայն դրա մատուցման տարբերակները միշտ զանազան են, գայթակղիչ ու նորովի:
Ճիշտ է, Աստվածաշնչում այս երևույթի հետ կապված ավելի հաճախ կհանդիպենք  «կախարդ» կամ «կախարդություն» բառերին, սակայն, միանշանակ, կախարդության ներքո հասկացվում են նաև ամեն տեսակ վհուկությունները, գուշակությունները, աստղագուշակությունները, հմայությունները, թուղթ ու գիրը, մոմ թափելը, վախ բռնելը, բաժակ նայելը, քարտ գցելը, էքստարսենսությունը, պայծառատեսությունը, մոգությունը և այլն, և այլն:

Ինչ բառով էլ բնութագրենք, միևնույն է, քրիստոնյայի համար դրանք եղել են և մնում են սատանայական հնարքներ, որոնք հաճախ ներկայանում կամ բնութագրվում են որպես աստվածային, սակայն սուրբ Պողոս առաքյալը հստակ է ասում. «... այդպիսիները՝ սուտ առաքեալներ, նենգավոր մշակներ, կերպարանավորվում են Քրիստոսի առաքյալների կերպարանքով. և դա զարմանալի բան չէ. քանզի ինքը՝ Սատանան էլ է կերպարանավորվում որպես լուսո հրեշտակ։ Եվ տարօրինակ չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանավորվեն որպես արդարության պաշտոնյաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի» /Բ Կորնթ. 11:12-15/:

Փաստը մնում է փաստ. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և՝ մամոնային», իսկ այսօր հայը իրեն քրիստոնյա անվանելով հանդերձ զուգահեռաբար շարունակում է խրվել կախարդության մեղքի մեջ` չկողմնորոշվելով Աստծո՞ կողմն է, թե սատանայի, չմոռանալով կամ չիմանալով այն, ինչ Սուրբ Գիրքն է պատվիրում.

Ես եմ ձեր Տեր Աստվածը... Կախարդությամբ մի՛ զբաղվեք։ Գուշակություններ մի՛ արեք թռչունների թռիչքները դիտելով։ /Ղևտ. 19:26/

Վհուկներին մի՛ հետևեք և ոգեհմաների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք։ /Ղևտ. 19:31/

Վհուկներին ու ոգեհմաներին հետևելով՝ նրանց հետ պոռնկացող մարդկանց պիտի հետապնդեմ ու վերացնեմ նրանց իրենց ժողովրդի միջից։ Սրբագործվեցե՛ք ու սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ։ /Ղևտ. 20:6-7/

Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որը... կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տերը նրանց վերացնում է քո միջից։ Քո Տեր Աստծու առջև կատարյալ պետք է լինես։ /Բ Օր. 18:9-12/

Կախարդություն անելը մեղք է...։ Քանի որ արհամարհեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ պիտի մերժի... /Ա Թագ. 15:23/

Դու ատեցիր նաև քո սուրբ երկրի հին բնակիչներին իրենց կատարած գարշելի գործերի՝ կախարդությունների, անսուրբ զոհաբերությունների, մանուկների անողորմ կոտորածների և աստվածությանդ նվիրված խորհրդավոր ծեսերի ժամանակ՝ մարդկային մարմնի փորոտիք և արյուն ուտելու համար։ /Իմաստ. 12:3-5 /

Եվ եթե ձեզ ասեն, թե՝ «Հարցրե՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախոսներին ու որովայնախոսներին», այն ժամանակ ասացե՛ք. «Մի՞թե որևէ ժողովուրդ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն։ /Ես. 19-20/

Եվ դուք մի՛ լսեք ձեր մարգարեներին ու ձեր գուշակներին, ձեր երազատեսներին ու ձեր վհուկներին, ձեր հավահմաներին և ձեր կախարդներին... /Երեմ. 27:9/

Այսպես է ասում Ամենակալ Տերը. վա՛յ նրանց, որ մոգական բարձիկներ են կարում-կարկատում թևի արմունկի տակի համար և գլխաշորեր են սարքում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ մոլորեցնելու նրանց հոգիները, որովհետև մոլորվել են իմ ժողովրդի հոգիները։ ...Խոսում էին ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խոսքերից։ /Եզեկ. 13:18-19/

...Մարմնի գործերը հայտնի են. այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն... և սրանց նման ուրիշ բաներ։ Այժմ ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց էլ ասում էի, թե նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ /Գաղ. 5:19-20/

Իսկ գալով ծոյլերին ու անհաւատներին, ոճրագործներին և պոռնիկներին, կախարդներին և կռապաշտներին, հմայողներին և բոլոր ստախոսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով և հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է։ /Հայտն. 21:8/

Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները։ Նրանք իրավունք ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով։ Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետվեն»։ /Հայտն. 22:14-15/

Հ.Գ. Սույն խնդրին առնչվող մի նյութ գտա համացանցում, որը հաճույքով ներկայացնում եմ նաև ընթերցողիս` Մեր ժամանակների կախարդները

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Աստվածաշունչ, գուշակներ, էքստրասենսներ, կախարդներ...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առեղծվածներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առեղծվածներ | Ավելացրեց: haykblbulyan (12.10.16) Դիտումներ: 441 | Տեգեր: կախարդներ..., Աստվածաշունչ, էքստրասենսներ, գուշակներ | - Վարկանիշ -: 0.0/0