RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Զայրույթն օգտակա՞ր է  3617

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Զայրույթն օգտակա՞ր է

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 Շատերը կարծում են, որ բարկանալը վատ է: Եվ սխալվում են, քանի որ բարկանալ ոչ միայն կարելի է, այլև պետք է: Շատ կարևոր է, որ ձեր արդարացի զայրույթն օգուտ բերի: Իհարկե, զայրույթն  ինքնին ցանկալի չէ,  ավելին, այն տհաճություն է պատճառում, բայց, որքան էլ զարմանալի է,  նաև իր օգտակարությունն ունի: Օրինակ, այն օգնում է պաշտպանել անհատի ինքնահարգանքը:

 
 
Որոտ ու կայծակ կլինի
 
Մարդը բարկանում է, եթե նրան վիրավորում են, ստորացնում, դժգոհում են  իրենից, եթե հոգեկան կամ ֆիզիկական ցավ է զգում: Զայրույթն է ստիպում, որ և մտերիմները, և ծանոթներն հասկանան, թե ինչպես պետք է վերաբերվեն տվյալ մարդուն, որպեսզի չչարաշահեն նրա համբերությունը, պահպանեն անհրաժեշտ հարգալից վերաբերմունք: Զայրույթն ասես անտեսանելի սահման է գծում մարդու շուրջը. «Իմ համբերությունը կարելի է մինչև այստեղ շահագործել, դրանից հետո որոտ ու կայծակ կլինի»:
 
Համբերել և լռել
 
Որոշ խաղաղասերներ նախընտրում են թաքցնել զայրույթը և լուռ տանել վիրավորանքը: Նրանք զգուշանում են, որ իրենց դժգոհությամբ ու վրդովմունքով չբարկացնեն կամ չվիրավորեն դիմացինին և այդպիսով հանկարծ չփչացնեն հարաբերությունները: Սակայն այդկերպ ընտանիքում կամ աշխատավայրում պահպանվող խաղաղությունն ու անդորրը թվացյալ են: Իրականում այդ մարդիկ ստեղծում են ընդամենը խաղաղության և անդորրի պատրանք. չէ՞ որ բարկությունը և  բացասական մյուս զգացումները չեն անհետանում, այլ կուտակվելով սթրես են առաջացնում:
 
Օրինակ, եթե դուք տարիներ շարունակ ձեր ամուսնու ետևից համբերատարությամբ հավաքում եք այս ու այն կողմ նետված գուլպաները, մի օր էլ հանկարծ «պայթում» եք: Եվ ի՞նչ: Ձեզ հասկանում են: Իհարկե` ոչ: Ձեր մասին մտածող սիրելի ամուսինը ձեզ հերթագրում է հոգեբանի մոտ.  նրա կարծիքով օգնության կարիք ունեք: 
Արդարացի վրդովմունքը պետք է ոչ թե ներսում պահել, այլ  ժամանակին  արտահայտել: Բայց ինչպե՞ս:
 
Վերահսկեք ձեզ
 
Կիրթ ու բարեկիրթ մարդն իր վրդովմունքը բղավելով, ամանեղենը կոտրելով, ապտակելով, երեխայի հետույքին խփելով չի արտահայտում… Պետք է կարողանալ նույնիսկ  զայրույթի ամենաթունդ պահին ինքնատիրապետումը չկորցնել, զուսպ և արտաքնապես հանգիստ լինել: Այո, այո: Դուք պետք է անայլայլ լինեք, ինչպես ժայռը` մակընթացության ժամանակ: Ձեր զայրույթը միայն այդ դեպքում արդյունավետ կլինի, իսկ ձեր խոսքը` համոզիչ: Հենց դրանից էլ կախված է` ձեզ կլսեն, կհարգեն, թե… Ուրեմն մինչև զայրանալը, դժգոհելը և պահանջներ ներկայացնելը ձեզ կարողացեք դիտել կողքից.  ձեր դեմքը, արդյոք,  չի աղավաղվել չարությունից…
 
Բարկության պահին հատկապես զգույշ  պետք է լինեն դեռահասների ծնողները: Ինչպես որ դուք ձեզ պահեք հարաբերությունները պարզելիս, այնպես էլ նրանք հետո կխոսեն ձեզ հետ: 
 
Դուք պետք է սովորեք  վիրավորանքի մասին զուսպ խոսել` թույլատրելիի սահմաններում:
 
 
Հոգեբանները հաստատում են, որ զայրույթն օգտակար է, քանի որ
 
Դրդում է կոնֆլիկտի մասնակիցներից յուրաքանչյուրին արտահայտել իր վիրավորանքի պատճառը, ասել, թե ինչն է իր դժգոհությունն առաջացրել: Ճիշտ արտահայտված զայրույթը թույլ է տալիս մատնացույց անել փոխհարաբերությունների ցավոտ տեղերը, գտնել ճիշտ ելքը:
 
Զայրույթը կարող է սրել թույլ արտահայտված, բայց տևական բնույթ ստացած անհամաձայնության մթնոլորտը` այդպիսով ավելի ցայտուն դարձնելով տարաձայնությունները, որոնք մինչ այդ ոչ միայն հնարավոր չէր տեսնել, այլև` քննարկել: Չէ՞ որ դրանք նոր սկսվող հիվանդության նման են. ամեն ինչ գաղտնի է  ընթանում, և որքան շուտ պարզես ու կանխարգելես, այնքան` լավ:
 
Հանգիստ, բայց ազդեցիկ տոնով արտահայտված զայրույթն ի դերև է հանում   կոնֆլիկտի իրական մեղավորներին: Օրինակ, ամուսնուց վիրավորված կինը երբեմն կարող է երեխաներին հանդիմանելիս նրանց գլխին թափել իր վիրավորանքը: Հաճախ երեխաների մտքով անգամ չի անցնում, որ մայրիկի զայրույթի իրական մեղավորը հայրիկն է: Իսկ եթե ծնողները ժամանակին բարձրաձայնեն իրենց միջև առաջացած անհամաձայնությունը, երեխաներն էլ անտեղի չեն տուժի:
 
Զայրույթն օգտակար է արտահայտել նաև աշխատավայրում: Ասենք, եթե ղեկավարը սիրալիր ժպտալով` նորանոր պարտականություններ է բարդում ձեզ վրա և ոչ մի դրամ չի ավելացնում ձեր աշխատավարձին, ճիշտ ժամանակն է զայրանալու, բայց`  նույնքան սիրալիր ժպիտով: Բարեկրթության սահմաններում մնալով` պետք է պետին հիշեցնել աշխատանքի ծավալի մասին նախնական պայմանավորվածությունը: Ընդ որում, պետք է ոչ թե ակնարկել, այլ բացահայտ խոսել աշխատավարձի բարձրացման մասին, հանգիստ և ինքնավստահ խոսել, ասել, թե ինչից եք դժգոհ: 
 
Հիմար մոլորություն
 

Կոնֆլիկտները հիմնականում առաջանում են այն պատճառով, որ հատկապես կանայք (զայրույթ) ճիշտ չեն արտահայտում: Արտասվելով, տնօրենի սենյակում ոտքերը գետնին խփելով, իսկ վերջում` դուռը շրխկացնելով, հարցերը չեն լուծվում: Հակառակը. զայրույթի այսպիսի դրսևորումն ավելի է սրում իրավիճակը, իսկ զուսպ արտահայտված վրդովմունքը շատ ավելի ազդեցիկ է:

 
Անցյալին ուղղված զայրույթն անօգուտ է
 
Օրինակ` բաժանվել եք ամուսնուց, բայց շարունակում եք հոգեպես կապված մնալ անցյալին: Դուք պետք է հենարան գտնեք նոր կյանքի համար, իսկ վատ անցյալը հնարավորինս շուտ մոռանաք: Ամենամեծ սխալը մտովի անընդհատ հետ գնալն ու հարաբերությունները հետին թվով պարզելն է: Ձեր այդ զայրույթը  դատարկությանն է ուղղված: Նախկին ամուսինը (կինը)  չի լսի ձեր մեղադրանքը, երբեք խղճի խայթ չի զգա: Եթե ոչ մի հնարավորություն չկա հարաբերությունները կարգավորելու, իսկ դուք ամուսնալուծությունից 2-3 տարի անց դեռևս շարունակում եք ընկերուհիների հետ քննարկել նրան,  նշանակում է` պետք է  դիմել մասնագետի, որը կօգնի ազատվել հոգեբանական կախվածությունից: 
 
Անվերջանալի կոնֆլիկտի մեջ եք ձեր գործընկերուհու (գործընկերոջ) հետ: Ամեն օր տուն եք գալիս աշխատանքից և բողոքում նրանից, ծաղրում նրան, այնինչ ձեր հանգստությունը «գողացած» մարդն իր հանգիստն է վայելում և չի էլ կասկածում, թե ինչպես է  ձեզ նյարդայնացնում: Սա պարզապես ինքնաքայքայում է: 
Մանավանդ դժվար է ազատվել ծնողներից ստացած վիրավորանքից, եթե կարծում եք, որ բավականաչափ սեր ու քնքշանք չեք ստացել նրանցից:
 
Երեք դեպքերում էլ զայրույթն անիմաստ է, քայքայում է նյարդերը, իսկ անընդհատ բողոքները հոգնեցնում են շրջապատին: Եթե չարությունը, զայրույթը, վիրավորանքը չեն արտահայտվում և լուծում չեն ստանում, քաղցկեղի նման քայքայում են մարդուն: Սա կեղծ համեմատություն չէ. բժիշկները վաղուց են ապացուցել, որ բացասական զգացմունքները բազմաթիվ հիվանդություններ են առաջացնում` ստամոքսի խոց, սրտային, երիկամային, միզապարկի, վահանաձև գեղձի հիվանդություններ:
 
Դադարեցրեք պատերազմը ստվերների դեմ: Թողեք անօգուտ զայրույթը և պահպանեք թանկագին առողջությունը:
 
Աշխատե'ք տեսնել դրականը
 
Եթե զգում եք, որ ավելի հաճախ եք սկսել բարկանալ, մտածեք. իսկ գուցե  պատճառը հենց ձեր մեջ է: Որպեսզի ձեր շրջապատում կարողանաք տեսնել ոչ միայն վատն ու բացասականը, այլև դրականը, այսպիսի վարժություններ կատարեք.
 
1.Անկեղծորեն շնորհակալ եղեք մարդկանց այն ամեն լավի համար, որ անում են ձեզ համար: Ոչ մի մանրուք կամ չնչին բան անուշադրության մի մատնեք: Մարդկանց բարի խոսքեր ասելու առիթը բաց մի թողեք, թեկուզ, եթե  օրվա ընթացքում տասնյակ շնորհակալական խոսքեր ասվեն:
 
2.Աշխատե'ք յուրաքանչյուր մարդու` ընկերների, գործընկերների, երեխաների, ամուսնու մեջ  20 դրական գիծ գտնել: Որոշ ժամանակ անց  նորից փորձեք նույն մարդկանց մեջ դրական գծեր գտնել և աշխատեք, որ դրանք ավելի շատ լինեն: Այս վարժությունը կատարեք  տարբեր մարդկանց նկատմամբ և կանոնավոր կրկնեք շաբաթական մեկ անգամ:
 
3. Փողոցով քայլելիս ձեր ընկերներից մեկի հետ խաղացեք, այսպես կոչված, «ուրախության խաղ», որի էությունը հերթով շրջապատի բոլոր այն առարկաները թվարկելն է, որոնք ձեզ դուր են գալիս` ծաղիկներ, քարեր, ամպեր… Այս խաղում հաղթում է նա, ով ավելի շատ առարկաների, երևույթների ու զգացմունքների անուններ կտա:
 
4.Օրվա ընթացքում ձեզ համար ժամանակահատված առանձնացրեք, որի ընթացքում պետք է միայն լավ բաների մասին մտածեք: Աստիճանաբար այդ ժամանակահատվածը մեծացրեք` սկսելով  5-10 րոպեից:
 
5. Լավ տրամադրության «նախանշաններն” են հանգիստ շնչառությունը, անկաշկանդությունը, մարդկանց մեջ միայն լավը տեսնելու հակվածությունը: 
 
Լավ տրամադրությունը ձեզնից փոխանցվում է ձեր շրջապատին, ձեր կողքի մարդկանց` ընկերներին, գործընկերներին, ընտանիքի անդամներին:
 

 
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Զայրույթն օգտակա՞ր է  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin (02.10.11) Դիտումներ: 3617 | Տեգեր: հոգեկան հավասարակշռություն, հոգեբանություն, անձի հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0