RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Ընտանեկան գաղտնիքներ ողջ աշխարհից. Եգիպտոս  411

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Ընտանեկան գաղտնիքներ ողջ աշխարհից. Եգիպտոս

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Կարճափեշ (մինի)` ամուսնու, չադրա` ուրիշների համար

Եգիպտացիներն այսօր ողջ ուժով փորձում են պահպանել ազգային դիմագիծը և չընդօրինակել արևմտյան ապրելակերպը:
Բոլոր մարդիկ եղբայրներ են

 
Ընտանեկան գաղտնիքներ ողջ աշխարհից. Եգիպտոս

Եգիպտացիների համար ընտանիք, տուն, ծնող և երեխա հասկացությունները բոլորովին այլ կերպ են գիտակցվում: Նրանց համար ընտանիքն ավելի շուտ գործընկերները, բարեկամներն ու հարևաններն են: Եթե դու եգիպտացի ես, և այդ մարդիկ քեզ տեսել են ընդամենը մեկ-երկու անգամ, ապա դու առնվազն եղբայր ես: Այստեղ բարեկամական կապերն այնքան խճողված են, որ իրական ազգակցական կապերը ոչ միշտ է հնարավոր պարզել, այդ իսկ պատճառով նրանք միմյանց «քույր» և «եղբայր» են կոչում:

Դիպչել ես` ամուսնացիր

Ընտանիք կազմելու նպատակով ծանոթության ընթացքը եգիպտացիները ջանում են առավելագույնս արագացնել: Անկախ զբոսաշրջիկների ներմուծած բարքերից, Եգիպտոսում մինչև օրս էլ երիտասարդներին «ամուսնացնում են». ընտանեկան երջանկության համար միանգամայն բավարար է փեսացուի և հարսնացուի ծնողների կամքը:    Եգիպտոսում ցանկացած աղջկա խնդիրը որքան հնարավոր է շուտ ամուսնանալն է, որովհետև մինչև այդ նշանակալից իրադարձությունը նրա կյանքն իսկական բանտ է հիշեցնում: Ճիշտ է՝ աղջիկներին այստեղ  աչքի լույսի պես են պահում, սակայն ոչ թե հոգալով նրանց մասին, այլ վախենալով, որ հանկարծ որևէ պատահական զբոսաշրջիկ, Ալլահը չարասցե, չպղծի երեխային, քանի որ «դիպչել ես` ամուսնացիր» օրենքը սրբորեն պահպանվում է Եգիպտոսում, և մեկ ուրիշը երբեք  չի ամուսնանա այդ աղջկա հետ ամենաարտասովոր մեղրաբլիթներով անգամ:

Ամուսնություն կամ խելամիտ նախագծում

Եգիպտացիները նույնքան զգույշ և հետևողական են ընտանիք կազմելիս. լիակատար երջանկության համար անհրաժեշտ է, որպեսզի «տղան լավ ընտանիքից լինի», երկու կողմերի եկամուտները խիստ չտարբերվեն, նորապսակների ծնողների զրույցի թեմաները ընդհանուր լինեն (նկատեցի՞ք, այսպես  մտածում են ոչ միայն հայերը): Այս ամենի առկայությունը հուշում է, որ ամուսնությունն իդեալական կլինի, ուստի կարիք չկա հարսանիքն ուշացնելու: Երբեմն այդ իրադարձությունը հարմարեցնում են որևէ հիշարժան տարեթվի, ասենք, հոր, մոր կամ … նախագծի ստեղծման օրվա հետ: Բայց ավելի հաճախ դա արվում է աղջկա  տասնհինգ տարին լրանալուն պես, երբ կարելի է պաշտոնապես ամուսնանալ:

Սակայն երիտասարդները երբեմն գերադասում են ընտանիք կազմելու փոխարեն կապերի մեջ մտնել կին զբոսաշրջիկների հետ: Մինչ նրանք աշխատում են որպես մատուցողներ ու սեքսով զբաղվում արևելյան գեղեցկության սիրահար օտար կանանց հետ, տեղացի կանայք ուղևորվում են Կահիրեի նման մեծ քաղաքներ ու անկոտրում համառությամբ մասնագիտական հռչակ ձեռք բերում:
Ըստ վիճակագրության՝ Եգիպտոսում դատապաշտպանների և մենեջերների մեծամասնությունը կանայք են: Սակայն այդ հաջողակ եգիպտուհին պատրաստ է  հրաժարվել իր առաջխաղացումից, հենց որ ամուսին գտնի, քանի որ սեփական երեխայի տակաշորերը լվանալու հեռանկարն է եգիպտուհուն իրապես երջանկացնում` տալով ցանկալի և ծանրակշիռ կարգավիճակ:

 
Ընտանեկան գաղտնիքներ ողջ աշխարհից. Եգիպտոս

Վտանգավոր «Զեֆան»

«Զեֆան» եգիպտական հարսանիքն է, որի ժամանակ նորապսակներին քիչ փորձություններ չեն սպասվում: Հանդիսությունը տևում է երեքից չորս օր, որի ընթացքում նորապսակները ստիպված են ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի հետ խմել մեկական գավաթ գինի (նկատի ունեցեք, որ ողջ քաղաքը պատահաբար կարող է «ընտանիք» դառնալ): Հաճախ ալկոհոլի փոխարեն երիտասարդներին բալի հյութ են տալիս, քանի որ նրանց չափազանց խմեցնելու դեպքում  հարսանիքը կարող է տապալվել, և ինչպես պատմում է Վերին Եգիպտոսի ավագներից մեկը` Ֆաթիրը, այդպես պատահում է, երբ որևէ մեկն ինչ-ինչ պատճառներով ուզում է խափանել հարսանիքը: Այդ նպատակով քնաբեր է  լցնում նորապսակների գինու մեջ, որի պատճառով երիտասարդները չեն կարողանում պարել շեմոդան` զրկվելով կին և ամուսին դառնալուց: Այս պարը պարտադիր է նույնիսկ ոչ այնքան ավանդապաշտ ու կրոնամոլ Կահիրեում տեղի ունեցող շքեղ հարսանիքներին:

Շեմոդանը որովայնապար է` ճյուղավոր մոմակալը գլխին ամրացված: Արարողության առաջին օրվա երեկոյան ճյուղավոր մոմակալ կրող աղջկա առաջնորդությամբ հարսանեկան շքախումբը հարսնացուի տնից ուղևորվում է փեսացուի տուն՝ ճանապարհին խմելով, երգելով ու պարելով: Իսկ փեսացուի տանն այդ պահին ծաղիկներով զարդարում են գահը և հրավիրվածներին բաժանում ծիսական մոմեր: Շեմոդանի հնչյունները լսելուն պես հավաքվածները պետք է վառեն մոմերն ու շրջան կազմեն գահի շուրջ: Շրջանից ներս մտնել են թողնում միայն մոմակալով աղջկան ու նորապսակներին: Աղջիկն իր «գլխազարդը» հագցնում է հարսնացուի գլխին` ցույց տալով, թե ինչպես պետք է նա պարի հաջորդ քսան րոպեների ընթացքում՝ ամբոխի գոռոցների տակ: Փեսացուի դերը որոշված չէ, ուստի նա ջանում է ապահովագրել հարսնացուին ընկնելուց:

Տղամարդիկ` դեպի «ձախ»

Միամտություն կլիներ կարծել, որ ամուսնացած եգիպտացին կզգաստանա և կհրաժարվի հետաքրքիր զբոսաշրջուհիներից: Լուսնային զբոսանքները, ուղևորությունները դեպի լեռներ, կրքոտ սեքսն ու խոստովանությունները շարունակական են: Օտարուհին, ժպտադեմ եգիպտացու հետ ծովափին սիրաբանելով, չի էլ կասկածում կրքոտ «տղայի»՝ ամուսնացած և երկու-երեք երեխաների հայր լինելուն: Նույն հանգստությամբ նրան տանը սպասում է չկասկածող և հեզ կինը: Զբոսաշրջուհուն հանգստյան սիրավեպից հետո ուղեկցելով օդակայան` «մատուցող տղան» շտապում է ընտանիք, որտեղ ասես կախարդական փայտիկի զորությամբ վերափոխվում է դաժան, ինքնիշխան ընտանեկանի, օրինակելի հոր և ամուսնու` եգիպտական չափորոշիչներով: Հնազանդ կինը ժպտերես իր տիրակալին է մատուցում  հողաթափերն ու շտապում հրամցնել ճաշը: Տղամարդն էլ իր հերթին տնտեսության համար փող է տալիս, հարցնում, թե ինչպես են երեխաների գործերը դպրոցում և երբեմն էլ նարդի է խաղում կնոջ հետ (եգիպտացիների սիրած զբաղմունքը): Այսպիսի կանանց հետ այս երկրում սեքսով հազվադեպ են զբաղվում՝ միայն ցեղի շարունակության նպատակով. կինը «թեթևաբարո» մեկը չէ, այլ իր` եգիպտացու երեխաների մայրը:

Պետք է դառնալ սարսափելի

Ուշագրավ է ավագների բարոյախոսությունը` ուղղված երիտասարդ սերնդին. «Որքան սարսափելի լինի կինդ, այնքան լավ, հարևաններդ ու բարեկամներդ էլ քեզ կհարգեն»: Տեղական ըմբռնմամբ՝ որքան սարսափելի է աղջիկը փողոցում, այնքան ավելի գեղեցիկ է տանը: Այնպես որ, խոսքը հարսնացուի գեղեցկության մասին չէ, այլ` տանից դուրս ունեցած տեսքի: Այդ հարցում եգիպտացիները մեծապես հաջողել են` տարիների ընթացքում գտնելով իրենց սիրեցյալին այլանդակելու բազմաթիվ հնարքներ` դնովի թավ հոնքեր, կուրծքը սեղմող կապեր, քսանից երեսուն կիլոգրամով քաշն ավել ցուցադրող հատուկ գոտիներ, գալաբեա ազգային հանդերձ` ութ չափ մեծ… Թիվ չկա այդպիսի հորինվածքներին, որոնք որպես ընտանեկան գաղտնիք պահպանվում են` փոխանցվելով սերնդեսերունդ:

Գեղեցկությունն ամուսնու համար է

Չադրայում փաթաթված կինը, որին հետաքրքրասեր զբոսաշրջիկները կարող են տեսնել միայն հպանցիկ` գնումներ կատարելիս, տանն ունենում է հեքիաթային կերպարանափոխություն: Առաջնահերթ նա ազատվում է տձև հագուստից և կրում եվրոպական չափանիշներով, նույնիսկ համարձակ համարվող կարճափեշ կիսաշրջազգեստ`մինի: Շուրթերը ներկում է վառ կարմիր, հնչեցնում դիսկոտեկային երաժշտություն և, սթրիփթիզուհիների նման պարելով, ուղևորվում խոհանոց` ճաշ պատրաստելու: Ամուսնու գալով նրա ուրախությունն ավելանում է, քանի որ ինքը` ամուսինը դեմ չէ բաց հագուստին ու ընդգծված դիմահարդարմանը. միայն թե հարևանները չտեսնեն: Ավելին` ամուսիններն իրենք են կանանց տանում գեղեցկության սրահներ, ուր կանայք անտրտունջ դիմանում են ամենացավագին պրոցեդուրաներին: Օրինակ, շաբաթական մեկ անգամ եգիպտուհիները ոլորված կոշտ թելով մաքրում են դեմքի մազիկները ու երբեմն էլ ուշաթափվում, երբ մասնագետը հանում է վերին շրթունքի աղվամազերը: Ասենք, դա դեռ ի՞նչ է էպիլացիայի դաժան փորձության համեմատ, երբ տնային պայմաններում` քույրերի և ընկերուհիների օգնությամբ հանվում են գրեթե ամբողջ մարմնի մազերը: Երեկոյան եգիպտուհին պատրաստած է լինում կիտրոնի հյութից, շաքարից ու գուարավայից խառնուրդ, որն առավոտյան թրմելուց հետո քսում է ողջ մարմնին` վրայից դնելով բարձի երեսացուն: Ասում են` դրա համեմատ սովորական ակնամոմային էպիլացիան դատարկ բան է:

Գեղեցիկ արտաքինի համար այս բոլոր զոհողությունները ամուսնու նկատմամբ հարգանքի նշան է: Ընդհանրապես ամուսնու մեծարմանը առանձնակի նշանակություն է տրվում Եգիպտոսում: Ամուսնու հարգանք էլ քիչ չէ` միայն որոշ վերապահումներով. նա կնոջը կարող է թույլ տալ ինտերնետով տարվել մինչև իր աշխատանքից վերադառնալը: Բայց եթե իր վերադարձին հյուրասենյակը հավաքված և ճաշը պատրաստ չեղավ` հարվածը դեմքին անխուսափելի է անհարգալից վարքի դիմաց: Ճակատագրական սխալը, որի պատճառով կինն ընդմիշտ վռնդվում է տանից, բողոքն է ամուսնուն` ընտանիքը չապահովելու համար, եթե դա նույնիսկ անհերքելի ճշմարտություն է: Չէ՞ որ դրանով կինը կասկածի ստվեր է գցում ամուսնու առնականությանը: Իսկ  ամուսնուց վռնդված կնոջ ճակատագիրն աննախանձելի է` բաժանությունը խայտառակություն է նրա բոլոր հարազատների համար:  
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ընտանեկան գաղտնիքներ ողջ աշխարհից. Եգիպտոս  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 411 | Տեգեր: Ընտանեկան | - Վարկանիշ -: 0.0/0